ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Գեղամ.

Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե ստացված հաշիվը վավրացրել եք, կարող եք, ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ։

Գեղամ
Գեղամ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի հաշվանցման հետ։ Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել։

Գեղամ
Գեղամ
3 տարի առաջ
Ի պատասխան  Գեղամ

Իսկ, եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին նախորոք շնորհակալ եմ։