26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

մայրության նպաստը բոլոր աշխատողների համար է, կապ չունի հիմնական թե փոխարինող,

Ռազ
Ռազ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, այսինքն՝ եթե մայրության նպաստ գնալու նույն ամսում հիմնական աշխատակիցը վերադառնում է, փոխարինողը ստանու՞մ է։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Ռազ

այո փոխարինողը ստանում է, եթե անգամ չհամընկեն այդ ամիսները,

Լուսինե
Լուսինե
2 տարի առաջ

+

Մարիաննա
Մարիաննա
2 տարի առաջ

Բարև Ձեզ: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4, մաս 4.
Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…
Հոդված 16, մաս 2.
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է, մայրության նպաստը պետք է հաշվարկել մինչև հիմնական աշխատողի վերադառնալու օրը:

Բավական
Բավական
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Ուզում եք ասել որ դեկրետի տեղն աշխատող անձը կարող է մայրության նպաստ ստանալ , անկախ նրանից հիմնական աշխատողն նույն ամսվա մեջ կգա թե ո՞չ , խնդրում եմ պարզաբանել

Մարիաննա
Մարիաննա
2 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

Հարգելի Բավական, օրենքը հստակ նշում է՝
«Մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)»:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է: Օրինակ՝ եթե փոխարինող աշխատողը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, և 30 օրից իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է, այսինքն՝ հիմնական աշխատողը վերադառնում է, ապա մայրության նպաստը հաշվարկվում է 30 օրվա համար: