Վիկա․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն վարձակալել է տարածք ֆիզ․ անձից։ Պայմանագիրը որևէ վավերացում չունի, սակայն ՍՊԸ-ն փոխանցումով է վճարում վարձը։ Վարձավճարը գրված է 70 000։ Գործարքը կնքվել է 2024 մայիսից։ ՍՊԸ-ն պե՞տք էր եկամտայինը վճարեր և ներառեր հաշվետվության մեջ։ Իսկ հարկայինը եթե չունի տվյալներ, ի՞նչ կհետևեր դրան։ Ինչպե՞ս կարելի է ուղղել իրավիճակը։ Ուղարկե՞լ անցած ամիսների համար ճշտված հաշվետվություններ և հանձնե՞լ 165 ձևը։

Այո, անհրաժեշտ է ճշգրտել հաշվետվությունները և ուղարկել 165 ձև 2024թ․ համար։
Շնորհակալ եմ։Բայց եթե պայմանագիրը վավերացում չունի ոչ նոտարով,ոչ կադաստրով,ոչ էլ հարկայինով,այսինքն ուղղակի թուղթ է?
որպեսզի իմաստ ունենա ուղարկել անցած ամիսների համար ճշտված հաշվետվությունները և 165 ձևը։, ուրեմն պայմանավորվեք ֆիզ.անձի հետ, պայմանագիրը ներկայացրեք կադաստր գրանցման,
Տիգրան ջան,շնորհակալ եմ արձագանքի համար։ՍՊԸ-ն դադարեցրել է պայամանագիրը այդ ֆ/ա հետ,հաստատ այդ անձը չի ներկայացնի գրանցման,նամանավանդ անցած ժամանակվա համար։Ես էլ չգիտեմ ,թե ինչ անեմ։Եթե ճշտված ներկայացնեմ,ոնց որ թե ինֆորմացիա եմ տալիս այդ մասին։
այո, հիմա հետին թվով ինչ անեք կարող է մեծ հարց սարքեն ՊԵկ ից
Շատ շնորհակալ եմ Տիգրան ջան
Այո, ճշգրտեք հաշվետվությունները։