Facebook հարթակում կազմակերպությունը գովազդներ է տեղադրում

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է կատարվեն, երբ Facebook հարթակում կազմակերպությունը գովազդներ է տեղադրում։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, գովազդի համար վճարումը կատարվել է կազմակերպության բիզնես քարտից։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել։ Եվ ի՞նչ այլ քայլեր են պետք, որպեսզի այդ ծախսը հետագայում կարողանանք նվազեցնել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 ամիս առաջ

Այո պետք է ինքնահաշիվներ գրեք։ այդ ինքնահաշիվները ու վճարումները եզ ծախսի հիմք են 

Մարինե
Մարինե
16 օր առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե կազմակերպությունը բուհ է, ազատված է ԱԱՀ-ից, որպես բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցում (ՀՀ հարկային օրենսգիրք 64 հոդված, 2 կետ) և այդ գովազդը վերաբերվում է հենց այդ գործունեությանը , մենք պետք է արդյոք գրենք ինքնահաշիվ և վճարենք ԱԱՀ։