ՏՏ ոլորտի ԱՁ ծառայություն է ստացել նույն ոլորտի այլ ԱՁ-ից

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Չեք կարող նվազեցնել ՏՏ ոլորտում աշխատող ԱՁ կողմից դուրս գրված հաշիվը, քանի որ ՀՕ հոդված 113 սահմանված է նվազեցման սահմանափակում․

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակների մասով շրջանառության հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների և ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։

Լիլիթ

Իսկ եթե կոնկրետ նվազեցվող մասը այդ 10 մլն 10% տողում լրացնի, քանի որ կոնսուլֆացիա է արել զուտ ու ցանկի մեջ դա չկա

Tigran

մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ,
այս երկրորդ ԱՁ-ն 1 եռմասյակի հաշվետվությամբ ներկայացվել է չէ որ գործում է ՏՏ ոլորտում, էլ ոնց կլինի 10 տոկոսի տակ հիմա էլ հարկվի

Լիլիթ

Ճշտումը ավելացման ձեւով է լինելու, 4-րդ եռամսյակում, իր 1% ին վերաբերող թիվը կա, հիմա պիտի ծառայությունը ավելանա, պարզապես ուզում եմ հասկանալ առաջին աձ դա կարա՞ նվազեցնի, թե ոչ եթե երկրորդ աձ այն ցույց տա 10% տողում, դե պարզ է 1% տողինը չի նվազեցվի