Անահիտ․
Մի քանի րոպե խլեմ։ Հացի փուռ է, գտնվում է մարզում, միայն իր արտադրանքն է վաճառում և միայն տեղում, աշխատում է միկրոյով․
- Բացի միկրոյի շրջանառության հաշվետվությունից կա՞ն էլի հաշվետվություններ որ պետք է հանձնեմ, օրինակ ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալը մտքովս անցավ։ Աշխատողների գծովը գիտեմ։
- Մեր դեպքում խնդի՞ր է, եթե ծախսեր ցույց չենք տալիս։ ՀԴՄ-ն տպվում է նորմալ, շրջանառությունը շատ փոքր է, բայց բացի ՀԴՄ սպասարկումից այլ հաշիվներ չենք ստանում։
- Նաև, բոնուսային հարց, կարող ե՞նք ասել՝ տարածքը անվճար են տրամադրել։
Նախապես շնորհակալ եմ։

Բարև Ձեզ,որ խնդրեմ,կասե՞ք եկամուտների ու ծախսերի հաշվառումը ինչպե՞ս ենք անելու,ու ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվքւթյան լրացման կարգը որտեղից է պետք նայել։Իսկ եթե հացի արտադրության համար անհրաժեշտ նյութերի փասթաթղթավորում չի լինում,ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում։Եթե տվյալ ԱՁ֊ն իր գործունեությունը իրականացնում է տան բակում առկա առանձին շինությունում,որը իրեն է պատկանում,տվյալ դեպքում որևէ՞ խնդիր կա վարձակալոյթյան մասով։
եկամուտների ու ծախսերի հաշվառումը անելու եք սովորական կարգով,
ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվքւթյան լրացման կարգի հղւմը կա հաշվետվության վերևի մասում,
ԱՁ֊ն իր գործունեությունը իրականացնում է տան բակում առկա առանձին շինությունում,որը իրեն է պատկանում, վարձակալման հարց չկա,