Անահիտ․
Բարև բոլորին։ Նման դեպք ունեցե՞լ եք։
Աշխատակիցը մինչև մարտի 31-ը աշխատել է այլ կազմակերպությունում և արդեն եղել է համընդհանուր ապահովագրավճար վճարող։ Ապրիլի 1-ից ընդունվել է մեզ մոտ՝ նույնպես 200 000 դրամը գերազանցող աշխատավարձով։ Ապրիլի համար հաշվարկել ու փոխանցել ենք 4 800 դրամ ապահովագրավճար, բայց ՊԵԿ-ում պարտավորություն չի առաջացել, գումարը մնացել է որպես գերավճար։
Այս դեպքում նոր գործատուն պետք է վճարի ապրիլի՞ց, թե՞ մայիսից։ Եթե մայիսից, ապա ապրիլի համար աշխատակիցը պե՞տք է ինքնուրույն վճարեր։ Առողջ․ամ-ից ասել են, որ ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։ Ինչպե՞ս է կարգավորվում այս դեպքը։
նոր գործատուն պետք է վճարի ապրիլից,
ՊԵԿ-ում գումարը կկարգավորեն, դա իրենց ու հիմնադրամի անելիքն է,
այո աշխատողը ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։