01/11/2026

Accountant.am

Շուշանիկ․

Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։

Արմինե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ընկերության աշխատակցի հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր /օրինակ՝ պահեստի պատասխանատուն է եղել/, սակայն նա անցնում է այլ հաստիքով աշխատանքի, որի հետ չի պահանջվում կնքել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր, տվյալ դեպքում հաստիքի փոփոխման համաձանագրում կամ հրամանում պարտադի՞ր է նշել՝ լուծել այս ինչ թվականին կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը և նշանակել այս ինչ պաշտոնի։ Եթե չնշվի, ապա դա կարո՞ղ է դիտարկվել որպես կոպիտ սխալ, և առհասարակ, ինչպե՞ս է ընթացակարգը: Կանխավ շնորհակալություն:

Մելինե․

Բարև ձեզ: Հանձնում եմ Միասնական հաշվարկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվետվությունը, և հնարավո՞ր է տվյալների թարմացման ժամանակ՝ 18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ, տողր սխալ տվյալներ ցույց տա:

Լիաննա․

Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։

ԳՈՌ.

31.12.2013թ. դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը՝
hիմնական միջոցներ սկզբնական արժեք $860 000, կուտակված մաշվածություն $397 000, 2014թ. ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը $37 000 էր, սկզբնական արժեքը $80 000, և վաճառվել էր $49 000-ով: Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ $180 000 սկզբնական արժեքով: Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում: Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով՝ 10% դրույքաչափով:
Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ. ֆինանսական վիճակի հաշվետվությունում։

ԳՈՌ․

Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:

Արմիդա․

Բարև ձեզ։ Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե աշխատողը աշխատել է 10 ամիս, որից 5 ամիսը ստացել է 45 000դրամ կեղտոտ աշխատավարձ, 5-ը՝ 100 000դրամ կեղտոտ աշխատավարձ։ ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է միկրոյի հարկման դաշտում է աշխատում։

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։

Ամալյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։

Բարև ձեզ։ Եթե կինը անհատ ձեռներեց է և համատեղությամբ աշխատում է նաև այլ ընկերությունում, ապա նպաստի հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ընկերության միջին ամսական աշխատավարձին ավելացրած, որպես ԱՁ 43038 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։ Ճի՞շտ եմ հասկացել, այո։

Լաուրա․

Բարև ձեզ: ԱՁ-ն իր պատրաստած կավե արձանիկները ուղարկում է ՌԴ՝ արձանիկները ներկելու ու ստեղծագործական այլ աշխատանքներ կատարելու համար: Հաշվառման տեսանկյունից արտահանումը ծառայություն ստանալու համար ի՞նչ ընթացակարգերով է կատարվում։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,
աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին: