Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պրակտիկայում ո՞ր դեպքում է լրացվում ԱԱՀ Հաշվետվության 10-րդ տողը (ԱԱՀ այլ հարկային պարտավորություններ)։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պրակտիկայում ո՞ր դեպքում է լրացվում ԱԱՀ Հաշվետվության 10-րդ տողը (ԱԱՀ այլ հարկային պարտավորություններ)։
Տիգրան․
Այսպիսի հարց է հետաքրքրում․
եթե աշխատողը գործուղվում է նույն կազմակերպության այլ տարածքային ստորաբաժանում և փոխարինում է իրենից ավելի բարձր աշխատավարձ ստացող, բայց հավասար պաշտոն զբաղեցնող պաշտոն, ապա տվյալ դեպքում՝ գործատուն պարտավո՞ր է այդ ընթացքում փոխարինողին վճարել նույն աշխատավարձը՝ ում փոխարինում է տվյալ աշխատակիցը, թե՞ քանի որ պաշտոնները հավասար են, կարող է և չվճարել։
Էմմա․
Բարև ձեզ։ Մի հարց․ եթե ես մարտի 26-ից օրենքով գնում եմ ֆիզարձակուրդ, հաշվարկվու՞մ է արդյոք մարտ ամսվա աշխատավաձս։
Վիգեն.
Հարգելի հաշվապահներ, որո՞նք են հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները և ի՞նչ ժամանակահատվածով են տրվում։ Շնորհակալություն։
Ժասմենա․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ մանկավարժը կարո՞ղ է ամենամյա արձակուրդ գնալ ոչ թե սովորողների ամառային արձակուրդների ժամանակ, այլ մյուս ամիսներին։ Կարո՞ղ է չվճարվող արձակուրդից անմիջապես հետո գնալ ամենամյա արձակուրդ։ Շնորհակալություն։
Գոռ․
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ քաղիրավական պայմանագրով, մեկ այլ տեղ մշտական աշխատանք են առաջարկել։ Եթե ես խզեմ պայմանագիրը, ես կստանա՞մ իմ գումարը, թե՞ ոչ։
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատակից ունենք ով հունվար ամսին ընդհատումներով, բայց փետրվար, մարտ ամսիներին ամբողջությամբ եղել է անաշխատունակության մեջ, ինձ հետաքրքիր է՝ նա իրավունք ունի 3 ամիս անընդմեջ, թե՞ տարվա ընթացքում 3 ամիս բացակայելու աշխատանքից: Եվ ի՞նչ դեպքում է տրվում 120, որոշ դեպքերում 140 օր անաշխատունակություն, և դա էլ ընդմիջումներով է, թե՞ տարվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ…
Լիզա․
Եթե ես բացել եմ Ա/Ձ, բայց դեռ հարկային չեմ ներկայացել, գործունեությունս` լեզուների դասավանդում, կարո՞ղ եմ միկրոյի տակ, որպես ինքնազբաղված գրանցվել։ Եվ պայմանագրով աշխատել արտերկրյա կազմակերպության հետ։
Մելինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ինձ տեղեկացնեք մայրության և անաշխատունակության նպաստի հաշվարկման վերաբերյալ մի քանի նրբություններ: Ինքս աշխատում եմ արդեն մոտ 3 տարի որպես հիմնական աշխատող X գործատուի մոտ, 2022 թվականի հունվարի 14-ից աշխատում եմ նաև Y գործատույի մոտ, մի փոփոխությամբ՝ X գործատույի մոտ համատեղությամբ է հաստիքս, իսկ Y գործատույի մոտ հիմնական։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է կատարվի ինձ վերաբերվող (մայրության, անաշխատունակության) նպաստների հաշվարկները: Արդյոք ո՞ր գործատույից եմ ստանալու ինձ վճարվելիք գումարները, ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկվեն, պե՞տք է X գործատույից տվյալներ վերցնել, միջին աշխատավարձ ինչպե՞ս են ստանալու։ Մանրամասն խնդրում եմ պատասխանել, եթե կարող եք:
Կանխավ շնորհակալություն։
ԳՈՌ.
01.01.18թ-ի դրությամբ ընկերության հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը 7 000 000 դրամ է, մնացորդային ամորտիզացիոն ժամկետը 4 տարի։ Նվազագույն ամորտիզացիոն ժամկետը 5 տարի, 01.08.18թ-ին կատարվել է կապի 3 000 000 դրամի չափով: Պահանջվում է որոշել տարեկան մաշվածության գումարը։
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, արագամաշ առարկաների կիրառության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել: Բնույթով արագամաշ առարկաներ կան մուտք անելու ՀԾ, բայց տեղեկացա, որ կարող եմ մուտք անել պահեստ և ծախսագրման ժամանակ դուրս գրել պահեստից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ավտոյի յուղերի ձեռքբերման ժամանակ ի՞նչ ձևակերպումներ տալ: Ո՞ր հաշվով մուտք անել՝ 2113 վառելիք, թե՞ 2119 այլ նյութեր:
Գայանե․
Ողջույն բոլորին։ Ինձ կասեք՝ եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից, վերջնահաշվարկը ինչքա՞ն ժամանակում պետք վճարեմ։ Եվ հաջորդ հարցս․ եթե չվճարեմ՝ ի՞նչ պատասխանատվություն է առաջ գալիս։ Շնորհակալություն։
Բարև Ձեզ։
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն ՏՏ ոլորտի համար:
Աննա․
Հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադարձած աշխատակցի հրամանը ինչպե՞ս գրել։
Էլլա․
Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։
Կիմա․
Բարև ձեզ։ Առնչվել եմ հետևյալ խնդրի հետ, խնդրում եմ օգնեք ձեր փորձով։ 2018թ․ հայտարավել է շահաբաժին և ԿՏ 529 հաշվին կա 35մլն դր., որը մինչև այսօր չի վճարվել, հիմա փորձում եմ շտկել այնպես, որ տույժեր քիչ հաշվարկվի՝ 1. 2021թ. դեկտեմբերին դրամարկղով վճարեմ այդ 35մլն, (5% եկամտային հարկը հանված), ուղարկեմ դեկտեմբերի համար ճշտված 189 ձևը, վճարեմ հարկը և տույժերը: Խնդրում եմ, դուք էլ ձեր տարբերակները առաջարկեք, որպեսզի քիչ տույժեր հաշվարկվի: Շնորհակալություն։
Աննա.
Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է անաշխատունակության համար հրաման գրել: Կանխավ շնորհակալություն:
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։
Մերի․
Բարև ձեզ։ Ի՞նչ ծրագիր քաշեմ որպեսզի e-invoicing-ը աշխատի Մոսկվայում։
Նունե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ հաշվապահական ծառայության մատուցումը ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի՝ ԱԱՀ, թե՞ շրջհարկ։
Նարինե․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ձեռք է բերել լիզինգով բեռնատար, հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն արդյո՞ք պետք է գումարել արժեքին ձևակերպման ժամանակ, թե՞… ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալություն։
Դիանա.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։
Անյա․
Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։
Կարեն․
Ողջույն,
մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։
Հարց 1 – արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։
Հարց 2 – Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել` j59.2 և j59.1.2 դասակարգիչով Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Շնորհակալ եմ։
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:
Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։
Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200 000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200 000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։
Ավելին՝ այս հղումով…
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:
Նունե.
Բարև Ձեզ: Եթե նոր անձնագիր եմ վերցրել, բայց հարկայինում հին տվյալներն են գրանցված, խնդի՞ր է: Ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:
Արմի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ S96.03.0 այն է` թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ, դասակարգիչով գործունեությունը չեմ տեսնում օրենքի կողմից խոչընդոտ, որպեսզի աշխատի միկրոձեռնարակատիրության համակարգում։ Իսկ դու՞ք:
Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։