01/11/2026

Accountant.am

Գագիկ.

Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

Մարինե.

Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակցիս ուսուցչուհի է, դրույքը 120 221 դրամ է և նա պարապում է 6ժամ և ստանում է 32 788դրամ հաշվարկային աշխատավարձ։ Վերջնահաշվարկ պետք է անեմ միջին ամսականի համար հիմա նվազագույնի 50% պետք է ապահովվեմ, թե՞ իր դրույքը բարձր է։

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մաքրող միջոցներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Եթե հաշիվ ապրանքագրի գումարը կազմում է 100 500 դրամ, որի մեջ ներառված է նաև բնապահպանական հարկը: Հաշվետվությունը հանձնելիս որպես բնապահպանական հարկի հարկման բազա ի՞նչ արժեք պետք է գրվի: Նշեմ, որ տվյալ ապրանքի բնապահպանական հարկի գումարը կազմում է 05 տոկոս:

ՆԵՐՍԵՍ.

Հարգելի հաշվապահներ, կուզեմ լսել ձեր կարծիքը: Ունենք ներմուծում և ցանկանում ենք կիրառել 2-րդ մեթոդը, հարկային մարմինը պահանջել է փաստաթղթեր՝ 42 որոշում 8-րդ կետ.
զ) ներմուծվող, նույնական, համանման ապրանքները հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր,
է) ներմուծվող ապրանքների արժեքի մասին տեղեկություններ՝ առևտրային նշանների (բրենդների), մոդելների, արտիկուլների կտրվածքով,
ժգ) փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը, այդ թվում՝ փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետությունների և երրորդ երկրների կազմակերպությունների՝ վաճառողին և (կամ) գնորդին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքը՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող գնորդներին վաճառելու դեպքում.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ հանման մեթոդով (4-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ գումարման մեթոդով (5-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
այլ փաստաթղթեր և տեղեկություններ:

Լուսինե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 85 000 ՀՀ դրամ /62 000 քարտով եմ ստանոմ, 23 000 առձեռն/: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Կհաշվեք` ինչքա՞ն կկազմի դեկրետայինի գումարը։ Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:

Ռոման.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարողը ստացել է կանխավճար` փոխանցումով: Արդյո՞ք ստացված կանխավճարը պետք է ներառվի շրջանառության մեջ և հարկվի, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ գործառույթը:

Արմենուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հրամանի օրինակելի ձև ուղարկեք՝ աշխատողին հոբելյանի և երկարատև աշխատանքի համար դրամական պարգև դուրս գրելու համար:

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողի հետ կնքել եմ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան աշխատանքից չեմ ազատել, այլ կնքել եմ նոր աշխատանքային պայմանագիր և հրամանով տեղափոխել նույն գործատուի մոտ այլ աշխատանքի: Արդյո՞ք դա ճիշտ է:

Արդյո՞ք նոր ընդունվող աշխատողն պետք է լրացնի անձնական թերթիկ: