01/11/2026

Accountant.am

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:

Մարինե․

Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ “5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:” Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է գործուղմանը: Եթե աշխատակիցը գործուղման է գնում ՀՀ տարածքում` ամեն օր, և հետ է գալիս, կարելի՞ է արդյոք ամսվա մեջ իր աշխատավարձի չափով գումար դուրս գրել ելքի օրդերով՝ առանց հիմնավորումների: Ցանկացած ինֆորմացիա գործուղման հետ կապված օգտակար կլինի: Շնորհակալություն:

Մարիամ.

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 0.5 դրույքի դեպքում էլ է՞ կիրառվում սա, թե՞ վերցնելու ենք 0.5 համամասնությամբ, այսինքն՝ կեսի կեսը:

Անի․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։

Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:

Աստղիկ․

Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։

Մարինե.

Բարև, սիրելի հաշվապահներ: Ինչպե՞ս ձևակերպել պարգևատրման հրամանը՝ կանաց օրվան նվիրված: Կարո՞ղ եմ ձևակերպել ուղղակի՝ բարեխիղճ և լավ աշխատանքի համար տրամադրել դրամական պարգևատրում, չնշեմ կանանց օրվա նվիրված:

Հայկ․

Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կօգնեք: Շրջհարկով աշխատող ընկերությունը ունի անհուսալի կրեդիտորական պարտք 176 000 դրամի չափով: Կարո՞ղ եմ եկամուտ ճանաչել, և եթե այո, ապա արդյո՞ք հարկման ենթակա է: Այս առումով ի՞նչ անելիք ունեմ:
Շնորհակալություն։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։

Ռոման.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:

Գայանե.

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:

Արա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։

Սոֆյա.

Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքային նշանի գրանցումը, ի՞նչ ինֆորմացիա է պետք ներկայացնել և որտե՞ղ ապրանքային նշանը գրանցելու համար:
Հնարավո՞ր է ՊԵԿ-ից օնլայն տեղեկանք վերցնել կազմակերպության աշխատողների թվի մասին, ինչպե՞ս:

Նունե.

Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել: