01/11/2026

Accountant.am

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` ԱՕ-ի 108-րդ հոդվածում նախատեսվող լրացումներն արդեն հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է 108-րդ հոդվածում 1․1-ին կետի ավելացմանը, ըստ որի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Ջեմմա.

Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Արտակ․

Բարև ձեզ։ Հարց ունեմ․ եթե գրանցում եմ ԱՁ կամ ՍՊԸ, որը ոչ մի շարժ չի անում, ոչ գործունեություն ա ծավալվում, ոչ մուտք, ոչ ելք, ես հարկայինի դիմաց պարտավորություններ ունենու՞մ եմ էդ դեպքում։

Արմինե․

Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Գրիգոր․

Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։

Էլեն․

Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Արփինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Հայկ.

Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. – 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:

Տիգրան.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:

Աննա.

Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։
Շնորհակալ եմ:

Ընկերություն՝ ԱԴՈՌ ՍՊԸ
Հասցե՝ Արցախի 73
Հեռախոս՝ 043-611-110
Էլ․ փոստ՝ hr շնիկ ador.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն Աշխատանքի է հրավիրում Հաշվետարի
Հիմնական պարտականություններ՝
✔ Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագիր
✔ Պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում
✔ Ապառիկի ձևակերպում
✔ Պարտքերի վերահսկում
✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Մեզ մոտ աշխատելու առավելությունները՝
✅Ֆինանսական ոլորտում կարիերայի աճի մեծ հնարավորություն
✅ Շարունակական ուսուցում
✅Մրցակցային աշխատավարձ և շարունակական բարձրացում
✅ Քիչ հանդիպող և տարբերվող թիմ🙃
✅ Առողջ աշխատանքային միջավայր
✅ Հյուրասիրություն🍏☕🥃🥦
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00 – 18:00-ն, շաբաթ՝ 09։00-14։00:
📍Հասցե՝ Արցախի 73 (Էրեբունի համայնք):
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr@ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:
📞Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043 611110 հեռախոսահամարով: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ https://bit.ly/2DTxo9L
Պահանջներ: ✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է)
✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ
✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն
✔ Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
Աշխատավարձ՝ 130․000 – 150․000