01/11/2026

Accountant.am

Մհեր.

Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:

Նելլի.

Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:

Արա.

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Անի.

Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Էմիլի.

Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:

Լիլիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները:
1. Անհատույց ստացվել է ներդումային գույք:
2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝
Ա) սկզբնական արժեքով,
Բ) կուտակված մաշվածությունը:
3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար:
2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար:
3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:

Էլեն.

Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Գուրգեն.

Ա/Ձ-ն միկրոյով աշխատում է 2021թ. հոկտեմբերից, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պե՞տք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, և ամեն տարի սկսած 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնե՞նք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարագիր: Զինվորի` 100 000դրամի դեմքում, 1 500դր. ամեն ամիս պետք է վճարել, թե՞ տարին մեկ ու մինչև ե՞րբ և ի՞նչ հաշվեհամարին պետք է վճարել զինվորի գումարը:

Նունե.

Ողջույն: Եթե օրենքով նախատեսված նվազագույն սահմաչափից քիչ օրապահիկ է տրամադրվում աշխատակցին, երկկողմանի հաստատված համաձայնության հիման վրա, այդ դեպքում վարչական հետևանքներ առաջանու՞մ է, կամ չվճարված մասը կազմակերպության համար եկամուտ համարվու՞մ է:

Էլինա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն պիտի շահութահաշվարկի հաշվարկ կատարի, նվազեցումներով և 18 տոկոս հարկ վճարի, թե՞ Ա/Ձ-ի շահութահարկի պարտավորությունը մնում է ամսական 5 000 դրամ անկախ ԱԱՀ վճարող լինելու փաստից: Խնդրում եմ նշել հոդված/փաստաթղթի համար/: Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ.

խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը:
Շնորհակալություն: