Author: Accountant.am

Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ

Նարեկ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:

Արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ

Լիլիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ տրամադրել արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:

Սվետլանա Բաղդասարյան

Անուն, Ազգանուն` Սվետլանա Բաղդասարյան
Էլ. փոստ` baghdasaryan.svetlana շնիկ mail.ru
Հեռախոս` 098-94-74-73
Պաշտոն` ՄՌԿ
Բովանդակություն` Մարդկային ռեսուրսների կառավարման մաս հանդիսացող կադրային աշխատանք, անձնակազմի հետ տարվող կադրային աշխատանք ArmSoft ծրագրով
Ցանկալի աշխատավարձ` 130.000-140.000

Նունե Բրուտյան

Անուն, Ազգանուն` Նունե Բրուտյան
Էլ. փոստ` nunik07 շնիկ bk.ru
Հեռախոս` 096-407-230
Պաշտոն` գլխավոր հաշվապահ
Ցանկալի աշխատավարձ` 300.000
Այլ նշումներ` կաշխատեմ նաև որպես փոխտնօրեն

Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 010629100
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում
– Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված ներկայացում
– Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
– Հիմնական միջոցների, ապրանքների և ինքնարժեքի հաշվառում
– Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
– Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
– Վերլուծական մտածողություն
– Ժամանակի կառավարման ունակություն:
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
– Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ
– Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
– MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն
– Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատավարձ՝ Մրցակցային

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ տպարանում:
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահ տպարանում: Պարտականությունները՝ հաշվապահության վարում, հաշվետվությունների կազմում: Պահանջները՝ կին 30-45 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձը` 120 000 – 150 000 դրամ առձեռն (հարցազրույցի արդյունքից ելնելով):

Որակավորման քննության հարցատոմսեր

Артак Акопян.

Ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարելի է ներբեռնել հաշվապահների որակավորման քննության հարցատոմսերը:

Հոսթելի հաշվապահական հաշվառում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:

1С 7.7-ի ուսումնական տարբերակ

Լանգրիգ.

Հարգելիներս, որտեղի՞ց կարող եմ բեռնել 1С 7.7-ի ուսումնական տարբերակ:

Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով

Հաշվապահ.

Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:

Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ

Արման.

Բարև ձեզ: Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ:

Մաքսազերծման գործընթացը անձամբ կատարելու համար

aram2018.

Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ

Գագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել

Կարեն Հակոբյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:

Շնորհակալություն:

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 50տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), ՀԾ-Հաշվապահ7; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` պայմանագրային

Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` Լենինգրադյան 1
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Կարաս ազգային սննդի ցանցը առաջարկում է հաշվետարի թափուր աշխատանք: Պարտականությունները. Կազմել հաշվապահական փաստաթղթեր Ղեկավարի հանձնարարությամբ կատարել մուտքեր, ելքեր, ձևակերպումներ և այլ պարտականություններ Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում MS office փաթեթի (հատկապես excel) իմացություն, այլ ծրագրերի իմացությունը կդիտվի, որպես առավելություն, Օտար լեզուների իմացությունը ցանկալի է Տվյալ աշխատանքին դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին՝ թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվետար՛՛: Հարգանքով՝ Կարաս ազգային սննդի ցանց

ACCEPT Employment Center

Ընկերություն` ACCEPT Employment Center
Հասցե` Office 38, 19A Koryun St.
Հեռախոս` +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Financial Manager
Աշխատանքի նկարագրություն` The Finance Manager is responsible for the Country financial and tax (and in some countries, purchasing, and inventory control) systems implementation. This role provides necessary information to internal and external auditors, and helps the Company minimize costs through the optimization of its financial, purchasing and inventory processes.
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45

Արմֆրութ ՍՊԸ

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 041650750
Էլ. փոստ` info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար-օպերատոր (1C, MS office-i,Internet) : Աշխատանքային փորձը ցանկալի է: Ճկուն մտածելակերպը,արագ կողմորոշվելու և թիմում աշխատելու կարողությունը պարտադիր պայման է:
Աշխատավարձ` մանրամասները տեղում
Այլ նշումներ` աշխ. ժամերը 09:00 – 18:00

Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` ք. Երևան
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` -Վարել ընկերության ներքին հաշվապահությունը – Համակարգել ներքին և արտաքին գործարքների մուտքագրված, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում
Այլ նշումներ` Պահանջվող հմտություններ – Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում – Հարկային օրենդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն -Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում -Հաշվապահական ծրագրերի իմացություն 1 C, ՀԾ, e-invoicing -Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություններ: Տվյալ հաստիքին դիմելու համար ուղարկեք Ձեր իքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին , թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվապահ՛՛: Հարգանքով, Կարաս ազգային սննդի ցանց Հեռ.՝ 091 01 08 66 ; 096 32 53 55

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է

Լիլ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:

Նկարահանում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում

Artur_Avetisyan.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել` օպերները ստուգման ընթացքում (օպերատիվ հետախուզական միջոցառումներ), իրավունք ունե՞ն նկարահանել մեքենան և մեքենայի ներսում եղած ապրանքները: Ըստ օրենքի նայում եմ, որ արտաքին նկարահանում կարող են կատարել, բայց ըստ “դատական” օրենսգրքի` միայն դատարանի որոշման հիման վրա: Ակնկալում են շուտ պատասխանի: Հարգանքներով Արթուր:

Արմինե Սարիբեկյան

Անուն, Ազգանուն` Արմինե Սարիբեկյան
Էլ. փոստ` armine.lux2011 շնիկ mail.ru
Հեռախոս` (077)81-71-26
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի օգնականի աշխատանք:
Ցանկալի աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` 2012 հոկտեմբեր – 2015 փետրվար աշխատել եմ որպես հաշվետար-վարիչի օգնական, կատարել եմ Օրեկան հաշվետվությունների ամփոփում, մուտքագրում ՀԾ առևտուր ծրագիր, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում, ապրանքների մուտքագրում, դրամարկղի և առաքման գրքի լրացում, գործընկերների հետ մնացորդների ճշտում, խոտանված ապրանքների դուրսգրում, ապրանքների շարժի վերահսկում, մասնակցություն գույքագրման գործընթացին, ամսական և տարեկան հաշվետվությունների կազմում և հանձնում ֆինանսական տնօրենին, գանձապահի բացակայության ընթացքում նաև դրամարկղի վերահսկում , անհրաժեշտության դեպքում նաև մասնակցություն վաճառքին, աշխատակիցների հետ կապված փաստաթղթերի հավաքագրում և լրացում, ինչպես նաև գլխավոր հաշվապահի կողմից տրվող հանձնարարությունների կատարում: 2015թ. մինչ օրս աշխատում եմ որպես հաշվապահ և կատարում եմ մարզերում և Երևանում վաճառքների հսկողություն և ներմուծում ծրագիր, պահեստների շարժի և մնացորդների վերահսկում, դեբիտորական պարտքերի առանձնացում և համեմատում վաճառքի բաժնի տվյալների հետ, E-invoicing համակարգով հաշիվների դուրսգրում և ստորագրում, ստացված ծառայությունների մուտքագրում ծրագիր, հաշվետվությունների ներկայացում գլխավոր հաշվապահին:

Նունե Ղազարյան

Անուն, Ազգանուն` Նունե Ղազարյան
Էլ. փոստ` nune_ghazaryan շնիկ mail.ru
Հեռախոս` 094636299
Պաշտոն` Հաշվապահ։ Գլխավոր հաշվապահի օգնական։ Հաշվետար
Բովանդակություն` Գյումրի քաղաքում աշխատելու համար
Ցանկալի աշխատավարձ` 60 000-ից սկսած
Այլ նշումներ` Ունեմ 4 տարվա հաշվապահի փորձ։ 1C 7.7 և 8.3 ։ Microsoft Office գերազանց։ E-invoicing` գերազանց։ Online bannking` գերազանց։ Taxservice. VERO` գերազանց։ ՀԾ` բավարար։

Լիա Մակյան

Անուն, Ազգանուն` Լիա Մակյան
Էլ. փոստ` Lia_makyan շնիկ mail.ru
Հեռախոս` 055 023122, 094 392223
Պաշտոն` Հաշվապահ, գլխավոր հաշվապահի օգնական
Բովանդակություն` Մասնավոր հատվածում աշխատել եմ որպես գանձապահ `մոտ 3 տարի, պետական հատվածում 2,5 տարի – ԱՎԾ տեղեկատվության տարածման եվ մարկետինգի բաժին, 1 տարի ֆին նախ` պետական գույքի մասնավորեցման եվ օտարման ֆինանսական փորձաքննության բաժին, 6 ամիս ՍՊԸ` հաշվետար/ներքին հաշվապահ
Ցանկալի աշխատավարձ: 160000+
Այլ նշումներ` Կամավոր աշխատել եմ որպես հաշվապահ career center, գերազանց տիրապետում եմ ռուսերեն լեզվին, անգլերեն եվ ֆրանսերեն ` միջին, տիրապետում եմ Word, Excel, ՀԾ, e-invoicing, աշխատել եմ ՀԾ առեվտուր ծրագրով

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար տուրիստական ոլորտում գործող ընկերությունում։
Աշխատանքի նկարագրություն` Հաշվետար տուրիստական ոլորտում գործող ընկերությունում։ Պարտականությունները՝ ֆինանսական հոսքերի հաշվետարություն, հաշվապահական ընկերության հետ աշխատանք, ավիաընկերությունների հաշվետվությունների պատրաստում։ Պահանջները՝ տղամարդ 25-45 տարեկան, բարձրագույն կրթություն, հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Աշխատանքային ժամերը՝09։00-18։00 կամ 10։00-19։00։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։ Աշխատավարձը (մաքուր)` 150000-250000 (հարցազրույցի արդյունքից ելնելով)։
Աշխատավարձ` 250000

IMEX GROUP Co. LTD

Ընկերություն` IMEX GROUP Co. LTD
Հասցե` ք Երևան, Թբիլիսյան խճ. 25
Հեռախոս` 055507807
Էլ. փոստ` careers շնիկ imexgroup.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Փնտրում ենք հաշվապահի, լրիվ դրույքով, աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատավարձ` 150 000

Կարի արտադրամաս

Ընկերություն` Կարի արտադրամաս
Հասցե` Արշակունյաց պող․ 127/21
Էլ. փոստ` czech.arm.invest շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն` Կարի արտադրամասը հրավիրում է աշխատանքի՝ հաշվետար-գանձապահ: Պահանջվող գործառույթներն են՝ •Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, •Ապրանքների մուտքագրում, տեղափոխում, դուրս գրում •կադրային գործ •գանձապահի պարտականություն •ներքին հաշվապահության վարում •Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն •1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն։ •Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները (CV)։ Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատավարձը` պայմանագրային։ Պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձինք ուղարկել ռեզյումե czech.arm.invest շնիկ gmail.com

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը

Նարչիկ.

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը: Առաջ տարին մեկ ներկայացնում էինք շահութահարկի զրոյական հաշվարկ, իսկ նոր օրենսգրքի համաձա՞յն, խնդրում եմ, հուշեք: Նշեմ, որ պետական և համայնքային աղբյուրներից ֆինանսավորում չենք ստանում:

ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար

Միքայել.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, կարո՞ղ եմ թղթային հաշիվ ուղարկել ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար, քանի որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ չեմ կարողանում դուրս գրել։

ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար

Վ.Սարգսյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար ի՞նչ է հարկավոր: Գերազանցել ենք շեմը և անվանացանկը պարտադիր է: Կա կազմակերպություն կամ անհատ, ով կարող է լրացնել անվանացանկը: Խնդրում եմ արձանգանքել:

Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ

Սաթենիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ, այսինքն հանդիսանում է արտոնագրային հարկ վճարող: Դրամարկղային գիրք վարելը պարտադի՞ր է արդյոք, թե՞ ոչ: Իսկ ՀԴՄ պետք է ունենա, թե կարող է նաև չունենալ:

Բենզինի և դիզելային վառելիքի ծախսի նորմաներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, որտե՞ղ կարող եմ կարդալ բենզինի և դիզելային վառելիքի ծախսի նորմաների մասին: Շնորհակալություն:

Կոստյումի արտադրամաս բացելու համար

Սերգեյ Կարապետյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն:

Շնորհակալություն:

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էդվարդ.

Հարգելի գործընկերներ,

Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ, ասեք՝ բացի ԱԱՀ-ից էլ ինչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկը էլի 5 000 դրա՞մ եմ վճարելու, թե՞ այլ չափով ու տոկոսներով):

Կանխավ շնորհակալություն:

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահի (մինչև 40տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպում (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք) և վերահսկում; -Աշխատավարձի հաշվարկում; -e-Invoicing ծրագրով աշխատելու ունակություն; -Հիմնական միջոցների հաշվառում; -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում; -Ներմուծումների ձևակերպում; -Գույքագրումներին մասնակցություն և արդյուքների հաշվապահական ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում: Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ7, e-Invoicing ; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է) – Կրթությունը՝ բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական); -Թիմում աշխատելու ունակություն, աշխատասիրություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձը՝ պայմանագրային: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` Պայմանագրային

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 50 տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ7; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձը՝ պայմանագրային Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` Պայմանագրային

Իքս-Արթ ՍՊԸ

Ընկերություն` Իքս-Արթ ՍՊԸ
Հասցե` Սարյան 4/5
Հեռախոս` 093327964
Էլ. փոստ` a.parsamyan շնիկ x-art.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ, հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող որակավորումներ • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ: • • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն: • ՀԾ հաշվապահ և E-invoicing ծրագրերի իմացություն • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: •Իգական Սեռ • Անգլերենի և Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: Պարտականություններ Հաշապահական և հարկային հաշվառման վարում, • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում, • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, • Հաշվապահական ձևակերպումների իրականացում, • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, • Ներքին հաշվետվությունների կազմում: • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում, • Բյուջեի պլանավորում և վերահսկում

Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ

Ընկերություն` Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ
Հասցե` Նալբանդյան
Էլ. փոստ` rightsidengo շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական Մենեջեր
Աշխատանքի նկարագրություն` ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ապահովել ամսական, եռամսյակային, կիսամյակային եւ տարեկան ֆինանսական հաշվետվությունները, հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Կազմել աշխատավարձի ցուցակներ և աշխատակազմի ժամատախտակ։ Կատարել բոլոր հարկային փոխանցումները ճիշտ ժամանակին։ Կառավարել բոլոր ֆինանսական ռիսկերը Կառավարել բոլոր գնումները, ապահովելով քաղաքականության եւ դոնորների պայմանագրերի հետ համապատասխանությունը։ Մոնիտորինգի նախագծի ծախսերը եւ իրականացնել ուղղիչ գործողություններ, երբ նման ծախսերը գերազանցում են կամ չեն համապատասխանում համաձայնեցված բյուջեներին եւ դոնորների պահանջներին։ Ծրագրի ղեկավարի հետ կազմել դրամաշնորհային բյուջե։ Պատրաստել ֆինանսական հաշվետվությունները բոլոր դոնորների համար, ըստ նրանց պահանջների, պայմանագրային ժամկետներում և դոնորների պայմանագրերի համաձայն։ Բոլոր դոնորների համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ըստ իրենց պայմանագրի ժամկետների և դոնորների պայմանագրերի։ Մշակել տարեկան ծրագրային և կազմակերպչական բյուջեները, տնօրենի հետ, նախագծերի բյուջետային պլանների վերահսկողություն։ Վերանայել ֆինանսների քաղաքականությունը և ընթացակարգերը կանոնավոր կերպով ապահովելու համար, որ դրանք համապատասխանում են և համապատասխան կազմակերպության պահանջներին, սեփական քաղաքականությանը և ՀՀ հարկային օրենքներին։ Իրականացնել համապատասխան ներքին վերանայման ընթացակարգերը `վերահսկելու համապատասխան բոլոր դոնորների կանոնակարգերը և համապատասխան գործողություններ ձեռնարկել, անհրաժեշտության դեպքում` ապահովելու համար, որ անհամապատասխանությունը արագորեն շտկվի։ Բանկային փոխանցումների փաստաթղթերի, հաշիվ ապրանքագրերի պատրաստում Հաշվապահական փաստաթղթերի դասակարգում և հաշվառման վարում, Դրամարկղային գործարքների և ՀԿ-ի դրամարկղի վարում, դրամարկղային գրքի վարում Հաշվետվությունների պատրաստման, և այլ առօրյա աշխատանքային հարցերում, Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում:

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության գործունեություն: Արտադրություն, վաճառք Պահանջներ: Սեռ՝ իգական, տարիք՝ մինչև 30, բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Տիրապետել 1C և Excel ծրագրերին: Պարտականություններ: -Ապրանքների մուտքագրում, տեղափոխում, դուրս գրում: -Հաշվետվությունների կազմում: Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա, ժամերը՝ 09:00-18:00, շաբաթ օրը՝ 09:00-15:30:
Աշխատավարձ` 170 000 դրամ
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ

Ընկերություն` ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ
Էլ. փոստ` info շնիկ sa-mining.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Լեզուների իմացություն · Հայերեն· Ռուսերեն · Անգլերեն, Համակարգչի իմացություն · Windows · Microsoft office · Հայկական ծրագրեր (Հաշվապահ 7, առևտուր 7, ինտերնետ բանկ) · Internet Browser-ներ
Այլ նշումներ` Աշխատանքային փորձը պարտադիր է

Ինչպե՞ս մուտքագրել տվյալները ՀԾ

Իզաբելա.

Հարգելի ՀԾ-ով աշխատող հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել` Հարկային Օրենսգրքի 451 հոդվածով նախատեսված հիմնական միջոցների սկզբնական արժեքները 2018թ հունվարի 1-ի դրությամբ ի՞նչ կարգով պետք է մուտքագրվեն ՀԾ -ում:

Պատասխանատվություն աշխատակցին ուշ գրանցելու համար

Նարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք խնդիր չի առաջանա հարկային մարմինների հետ, եթե աշխատակցին ես ուշ գրանցեմ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է ինձ տրվում: Խնդրում եմ նշել, թե որ հոդվածով է ամրագրված: Նախապես շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:

Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան

Կարո՞ղ է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար

Narchik.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է նրան, թե կարող է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար, եթե այդ գումարով կատարել ենք աշխատանքի վարձատրություններ, փոխանցել ենք տպագրական ծախսեր և այլն: Գումարը տրվել է որպես դրամաշնորհ:

Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ

Նորայր.

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն դիզելային վառելիքը անցել է ԱԱՀ-ի դաշտ, ինչի վերաբերյալ ծագել են հետևյալ հարցերը:

1) 2017 թվականի ընթացքում ձեռք բերված և չվաճառված դիզելային վառելիքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե ոչ:

2) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն ձեռք է բերել 2017 թվականին դիզելային վառելիք: Այժմ վառելիքը պետք է վաճառվի: ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ և այդ գործարքի գծով վճարում է ԱԱՀ:

3) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն 2017թ-ի ամռանը անցնում է ԱԱՀ-ի դաշտ: Մինչև ԱԱՀ-ի դաշտ անցնելը ԱԱՀ-ով հարկվող ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ:

Մեկ հաշիվ ապրանքների և ծառայությունների համար

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն: