01/11/2026

Accountant.am

Սոնա.

Բարև ձեզ։
Երբ անձը գնում է ֆիզարձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզարձակուրդի վճարը, եթե աշխատակիցը ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցել է մի քանի օր բյուլետեն կամ մի քանի օր վճարվող արձակուրդ։
Շնորհակալություն:

Ընկերություն՝ Բրենդ Լիդեր
Հասցե՝ Ներքին Շենգավիթ 11 փ., 1-ին շինություն
Հեռախոս՝ 099846777
Էլ․ փոստ՝ hr շնիկ brandleader.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրային գործի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Փաստաթղթերի կազմում
– Կադրերի հաշվառում
– Աշխատավարձերի հաշվարկ
– Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
– Առնվազն 2 տարվա կադրային հաշվապահի աշխատանքային փորձ
– 1C, Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
– Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն
– Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում
– Հաղորդակցման ունակություններ
– Թիմում աշխատելու ունակություն
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, աշխ. ժամերը՝ 09:00-18:00: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկարով ինքնակենսագրականը hr շնիկ brandleader.am էլ. փոստի հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:

Աննա.

Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Արմեն.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 3-րդ երկրում գործող կազմակերպության պատվերով ԵԱՏՄ-ում գործող կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր է կնքում և ծառայության մատուցման գումար վերցնում։ Որտե՞ղ է համարվում ծառայության մատուցման վայրը։

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Նարեկ․

Բարև ձեզ։ ԵԱՏՄ-ից էլեկտրոնային ծխախոտի (сигарет) ներկրման դեպքում և՛ որպես ֆիզ. անձ, և՛ իրավ. անձ՝ ի՞նչ մաքսային կարգ է գործում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Հայկուհի.

Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։

Նանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։

Նունե.

Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է “սխալներով”: Ինչ խնդիր կարող է առաջանալ:

Նանո.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:

Գայանե.

Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։