01/11/2026

Accountant.am

Սյուզի.

Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. “Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ”: Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։

Հայկ.

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ` ֆիզ անձի կողմից ՌԴ-ից անձնական օգտագործման ապրանք է ներմուծվել, գինը 26 100 ռուբլի, քաշը՝ 125 կգ: Հարկայինում ձեռք է բերել ՀՎՀՀ: Որո՞նք են հետագա քայլերը: Ի՞նչ հարկեր կառաջանան: Շնորհակալություն:

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Մանե․

Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Սուսաննա.

Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Դիաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողի պաշտոնի դրույթը փոփոխվել է սեպտեմբերին և փոփոխությունը հայտում կատարվի 3 ամիս հետո, սխալ է համարվում։ Տույժ տուգանք կա՞։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։

Նանո.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գովազդային ծախսեր է կատարել, կասե՞ք` ինչ հարկ է գոյանալու այս պարագայում, և արդյո՞ք հնարավոր է հաշվանցել ԱԱՀ-ն ամբողջությամբ:

Սամվել.

Բարև ձեզ:
Ես ՀԿ ունեմ և գրանցելուց հետո ներկայացրել եմ հետևյալ հաշվետվությունները: Այս պահին գտնվում եմ դադարի մեջ, բայց ցանկանում եմ վերաբացել, կնշե՞ք` ինչ հաշիվներ պետք է ներկայացնեմ վերսկսելու և բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար:

246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության

251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության

240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի

207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարծում եմ՝ լսած կլինեք, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ով է տվյալ բիզնեսի իրական սեփականատերը։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպես է պետք սա հասկանալ, և լրացնել։ Շնորհակալություն:

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. անձը աշխատում է երկու տեղ, հիմա գտնվում է ֆիզ. արձակուրդում, և ֆիզ. արձակուրդը ավարտվում է 2021թ դեկտեմբերի 15-ին: Կարո՞ղ է աշխատողը հիմա դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի համար միայն մեկ աշխատանքի տեղի համար մինչև ֆիզ. արձակուրդի ժամկետի ավարտը, իսկ մյուս վայրում գնալ աշխատանքի դեկտեմեբերի 15-ին: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ է այդ դեպքում ստանալ, եթե մի տեղում ձևակերպված է արձակուրդ, մյուս տեղում ոչ:

Քրիստինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք` եվրո դուռ-լուսամուտ արտադրող կազմակերպության համար տնտ. գործունեության դասակարգիչը սա՞ է` С22230-ն է, և նախագծում (ճարտարապետական նախագծում) իրականացնող կազմակերպության դասակարգիչը` M71129-ն է՞։

Անի.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:

Ռայա.

Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է թոշակի` 13.09.21թ., իսկ աշխատանքային պարտականությունը կատարել է մյուս աշխատողը` 13.10.21-ից 22.10.21թ.։ Հրամանով նոր աշխատող են ընդունել 01.10.21թ.-ին, բայց գործի է եկել ամսի 22-ին։ Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատած օրերի համար։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. 03.04.2021թ. ընդունել ենք աշխատող, ով մինչև մեզ մոտ ընդունվելը չի աշխատել ուրիշ գործատուի մոտ: Նա 27.10.2021թ. ամսաթվով գնում է ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ կասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը` 23400 դր. աշխատավարձի դեպքում, և ի՞նչ եկամտային պահումներ են կատարվում։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է ՀՕ 30 հոդվածին, փոխկապակցված անձ: Եթե ֆիզ. անձը մի առևտրային կազմակերպության հիմնադիրներից մեկն է 70% բաժնեմասով, մեկ այլ կազմակերպությունում կարո՞ղ է հանդես գալ 15%-ով, և արդյո՞ք չի ընկնի ԱԱՀ-ի դաշտ: