01/11/2026

Accountant.am

Աննա.

Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Արթուր.

Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:

Հրանտ.

Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:

Գայանե.

Բարև Ձեզ: Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդով, սնանկության կառավարչի միջոցով: Հարցս հետևյալն է. իրավաբանական անձը որպես հարկային գործակալ պետք է վճարի եկամտահարկ, և եթե այո, ապա ամբողջ վճարված գումարի՞ համար (նկատի ունեմ 146 հոդվածը):

Հասմիկ.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկային արտոնություններից են օգտվում սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձիք:

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Արթուր․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 4 000 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարք է, և կա՞ արդյոք խախտում։

Ալբերտ․

Բարև Ձեզ։ Այսպիսի մի հարց ունեմ․ ուզում եմ Ռւսաստանից ներկրեմ ապրանքներ՝ սնունդ, և առաջարկեմ ցանցային խանութներին: Ինչպիսի՞ Ա/Ձ պետք է բացել, որպեսզի մինիմալացնեմ ծախսերս, խոսքը չի գնում մեծ քանակների մասին։

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:

Արման․

Հարգելի գործընկերներ, կազմակերպության էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ցույց է տալիս որոշակի ԱԱՀ դեբետային գումար՝ մոտ 300 հազար, որը գոյացել է կազմակերպության՝ ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից։ Ինչպե՞ս է կարգը՝ այդ գումարները հետ ստանալու համար։ Շնորհակալություն։

Սուրեն․

Բարև ձեզ, ես Ա/Ձ եմ հանդիսանում, հարկայինում գրանցված եմ որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտ, աշխատող չունեմ։ Խնդրում եմ ասեք՝ ես ի՞նչ վճարներ ունեմ անելու, ինչքա՞ն և ի՞նչ ժամկետներում, Ա/Ձ բացել եմ 5 ամիս առաջ։ Նախապես շնորհակալություն։

Արփինե․

Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։

Արուսիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:

Վահան․

Բարև ձեզ, ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել, ընդունելությունը սկսած տասներորդ դասարանից մինչև տասներկուերորդ ավարտական դասարանների համար հատուկ ուղղվածության, ինչպես նաև նույն շենքում գործելու է նույն ուղղվածության ինստիտուտ։ Ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգի մասին։ Նախապես շնորհակալություն։

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։