02/11/2026

Accountant.am

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․
6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

Մանե.

Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

Ընկերություն՝ Բելովո ՍՊԸ
Հասցե՝ Դավիթաշեն 3-րդ թաղամաս
Հեռախոս՝ 077131060
Էլ. փոստ՝ armeniaimport7 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Belovo ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ, հաշվետար 1С, e-Invoicing ծրագրերի, Սմարթ ծրագրերի, Excel-ի իմացությամբ։
Աշխատավարձ՝ 140 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։30, ընդմիջում՝ 13։00-14։00, շաբաթ, կիրակի հանգիստ։ Աշխատավարձը՝ բարձր, հարցազրույցի արդյունքներից կախված: ❗Մանրամասների համար զանգահարել 091884988 հեռախոսահամարով։ 📩Ինքնակենսագրականը ուղարկել armeniaimport7 շնիկ gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Ընկերություն՝ Կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան փող․, 14/1
Հեռախոս՝ 096234500
Էլ. փոստ՝ hr շնիկ iloft.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ զբաղվող կազմակերպությանն անհրաժեշտ են հաշվետար-օպերատորներ հետևյալ գործառույթն իրականացնելու նպատակով։
Պարտականությունները՝
– Գնորդների և մատակարարների տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր
– Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրում
– Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում
– Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում
– Հաշվետվությունների ներկայացում
Պահանջվող հմտություններ՝
– Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում ցանկալի է
– ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
– Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն
– ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է (ՀԾ վաճառքների իմացությունը ցանկալի է)
– Աշխատանքային փորձը ցանկալի է
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
– Սթրեսակայունություն
– Պատասխանատվության զգացում
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
Աշխատաժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00, կիրակի՝ հանգիստ: Հաստիքին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr շնիկ iloft.am էլ. փոստին կամ զանգահարել 096234500 հեռախոսահամարով։
Աշխատավարձ՝ սկսած 100 000 դրամից

Մարուսյա.

Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

Նաիրա.

Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:

Կոլյա.

Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

Մարինե Մկրտչյան.

Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Լիլիթ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ:

Հասմիկ Պետրոսյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Արեն.

Բարև ձեզ։ Ի՞նչ պայմանների դեպքում է կատարվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի եկամտային հարկի հետ վերադարձ (բացի հիփոթեքային վարկ), թե՞ այլ ձևեր չկան։ Նախապես շնորհակալություն։

Անուշ․

Բարև Ձեզ։
Աշխատողին կողմերի համաձայանությամբ ուղարկել ենք չվճարվող արձակուրդ, ներակայումս առաջացել է աշխատողին հետ կանչելու անհրաժեշտություն: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս պիտի ձևակերպել։

Հայկ․

Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն իր աշխատողների աշխատավարձերը վճարում է անկանխիկ, քանի որ 10-ից ավելի են, սակայն աշխատակիցը, որը ունի խնդիրներ ԴԱՀԿ-ի հետ, հաշվին արգելանք է դրված, ստիպված ցանկանում է կանխիկ ստանալ: Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը լուծել: Եթե կանխիկ ստանա, որքա՞ն կտուգանվի ընկերությունը:
Նախապես շնորհակալություն։

Սիլվա․

Իրավունք ունի՞ աշխատողը մեկ տարվա ընթացքում վերցնել 30 կամ ավել օր արձակուրդ՝ օգտագործելով նույն տարվա և նախորդ տարվա (տարիների) կուտակված արձակուրդը, գործատուի համաձայնության դեպքում:

Գրիգոր.

Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

Արմեն.

Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։

Անի.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️

Աղասի.

Բարև ձեզ:
08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»:

Կանխավ շնորհակալություն:

Քնարիկ.

Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։

Դավիթ.

Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել:
Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

Լիլյա.

Բարև ձեզ։ Ունեմ աշխատող, ով ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Հաշվարկել եմ միջին աշխատավարձ, կազմել է 80 022 ՀՀ դրամ։ Թերթիկը ներկայացվել է 20.02.2020թ.-08.07.2020թ. ժամանակահատվածի համար։ Աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով։ Առաջին անգամ պետք է հաշվեմ։ Նաև խնդրում եմ մանրամասնել պահումների մասով։

Նախապես շնորհակալություն։

Նաիրա.

Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:

Նախապես շնորհակալություն: