01/11/2026

Accountant.am

235

Նաիրա.

ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:

Ռուբիկ.

Խնդրում եմ պատասխանեք` ՍՊԸ-ն շահութահարկի հաշվետվությունը ի՞նչ ժամանակահատվածը մեկ պետք է ներկայացնի հարկային մարմին: Շնորհակալություն:

Emil.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք ինձ հետևյալ հարցի մասին.
պատրաստվում եմ իրականացնել զբոսաշրջային տուրեր ՀՀ տարածքում, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և եթե չգրանցվեմ հարկային դաշտում, ի՞նչ պատասխանատվության կենթարկվեմ:

satik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և համարվում է շրջանառության հարկ վճարող: Ձեռք բերման հաշիվները մատակարարները հաճախ տրամադրում են առանց վճարման փաստաթղթի առկայության` կանխիկի կամ փոխանցման, սակայն մենք նրանց վճարում ենք անմիջապես, պայմանով, որ հետո բերեն վճարումը հաստատող փաստաթուղթ, սակայն չեն բերում: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք դա որևէ կերպ բացասաբար է անդրադառնալու մեր կազմակերպության վրա հարկային կամ այլ առումներով: Շնորհակալություն:

Հռիփսիմե.

Հարգելի հաշվապահներ, շատ կարևոր է ձեր կարծիքը` արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետը (11% եկամտային հարկ) վերաբերվում է նաև ծառայություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ակտով այն պետք է գրանցել (միակողմանի գնման ակտում գրված է միայն նյութական արժեք): Կանխավ շնորհակալություն:

Ազնիվ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:

Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք սկսնակ հաշվապահին: Հարցս հետևյալն է. սխալ փոխանցման պատճառով գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին: Բանկային գումարների շարժը ցույց տալու ժամանակ ի՞նչ թղթակցող հաշվով ցույց տալ վերադարձած գումարը մուտքում: Նախապես շատ շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է:

Նախապես շնորհակալություն

Ներսես.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է:

Կանխավ շնորհակալ եմ:

Վարդգես.

Հարգելի ընկերներ, կարիք ունեմ շահութահարկի պարզ և հստակ բացատրության: Բացատրեք ինձ` ի՞նչ է իրենից ներկայացնում շահութահարկը, և եթե կա որևէ բանաձև այն հաշվելու, խնդրում եմ ասեք:

Օրինակ` ընկերությունը տարեկան ունի 20․000․000 դրամի եկամուտ: Որքա՞ն կկազմի այդ գումարի շահութահարկը:

Կանխավ շնորհակալություն:

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:

Սմբատ.

Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ “Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘Signature1’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)”: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:

Lyudmila.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե շահութահարկի մասին օրենքի 47.1 հոդվածը ուժը կորցրել է, այսինքն հոդվածը գոյություն չունի, այդ դեպքում ինչպե՞ս հաշվել հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների:

Էսմինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ խորհուրդով:
Ես 2012թ. հունվարի 1-ից գրանցված աշխատող եմ եղել, 2013թ. դեկտեմբերին ազատվել եմ աշխատանքից: 2014թ-ի մարտին նորից ընդունվել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ: 2014 թ-ի օգօստոսին գնալում եմ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք
1. ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստի գումարը, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում 3 ամիսների պարապուրդը ինչպե՞ս կազդի նպաստի վրա,
2. ո՞վ է վճարելու ֆիզ արձակուրդը՝ գործատուն, թե՞ պետությունը,
3. եթե գործատուն վճարում է և պետությունը փոխհատուցում է այդ գումարը, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Աստղիկ.

Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:

Թերեզա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. պատրաստվում է բացվել հուշանվերների խանութ, աշխատանքների ընդունումը իրականացվելու է կոմիսիայի պայմանագրով: Ի՞նչ հարկային դաշտ է ընկնում գործունեությունը:

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:

Varduhi.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է աղբահանությամբ: Հարցս հետևյալն է` շրջանառության հարկը ո՞ր տոկոսով է գանձվում, և ինչպե՞ս է հաշվարկվում այն, մանրամասնեմ. հասույթից հանու՞մ ենք նվազեցումները, այնուհետև հարկու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:

Էդուարդ.

Ասացեք, խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ. ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց վճարել եմ ամսական 5 000 դրամը: