01/11/2026

Accountant.am

230
Գոհար.

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:

Արփինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ թվարկել այն դեպքերը, որոնց ժամանակ ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջանում է տարբերություն:

229

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ: Եթե ավտոմեքենայի ինչ որ մաս է փոխարինվում, կամ յուղ, կամ պահեստամաս, որը ըստ էության ԱՁ – ն վաճառում է հաճախորդին, արդյո՞ք դա կհարկվի այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ:

Նաիրա.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը`
ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
Հարցս հետևյալն է` որո՞նք են հիմնադրամի ակտիվները, ի՞նչ է մտնում դրա մեջ:
Կանխավ շնորհակալ եմ:

Տոմա.

Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:

228

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ենթադրենք, ԱՁ կամ ՍՊԸ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել, սակայն ունի ապրանքային մնացորդ: Ի՞նչ է լինելու այդ ապրանքային մնացորդի հետ, արդյո՞ք առաջանում են հարկեր դրա օտարման հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:

Թամարա.

2002 թվականին ես գրանցվել եմ որպես ԱՁ: 7 ամիս աշխատելուց հետո դիմումի համաձայն դադարեցրել եմ գործունեությունը: 2 օր առաջ նամակ եմ ստացել, ըստ որի ես ունեմ չկատարած հարկային պարտավորություններ, շուրջ 400 000 դրամի չափով, որից տույժեր, սոց. վճարի ապառք, հաստատագրված վճարի ապառք և այլն: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք չէր կարող հարկայաին տեսչությունը մեկ անգամ գոնե այսքան տարվա մեջ ծանուցեր ինձ, որպեսզի այսքան պարտքեր չկուտակվեին:

Lianna.

Բարև ձեզ:

Աշխատակիցը նույն կողմակերպությունում փոխադրվել է այլ աշխատանքի` պետի տեղակալից տնօրենի տեղակալի պաշտոնին: Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է կատարեմ գրառումը աշխատանքային գրքույկում:

Շնորհակալություն:

Աշոտ.

Հարգելի հաշվապահներ,

Հիմնարկում աշխատանքների ծավալների կրճատման պատճառով տնօրինությունը մտադիր է կրճատել իմ հաստիքը և 01.04.14թ.-ից ազտելաշխատանքից: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել 2008/2009 ժամանակահատվածի համար (մեզ մոտ չգիտեմ ինչու արձակուրդը հատկացնում են այդպիսի ձևակերպումով՝ 2008/2009 և այլն): Խնդրում եմ պատասխանել` վերջնահաշվարկի ժամանակ արդյո՞ք հիմնարկությունը պարտավոր չէ վճարել 2009/2010, 2010/2011, 2011/2012, 2012/2013 և 2014թ. 3 ամսվա ժամանակահատվածի համար: Մեր հաշվապահն ասում է, որ պարտավոր են վճարել վերջին 3 տարվա համար:
Ցանկացած պատասխանի դեպքում կար՞ող եք որպես հիմնավորում նշել որևէ օրենսդրական ակտ:

Շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր մինչև 1 ամիս ժամկետով, տվյալ անձի համար ընդունման-ազատման գրանցման հայտ էլ. եղանակով պե՞տք է ուղարկվի, թե՞ տվյալ անձի համար այլ հավելումներ տողում պետք է լրացվի (015), և դրանից կուտակային պե՞տք է պահվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

207

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա ինչ որ ապրանք էժան մատակարարելու համար կառավարության ծրագրի շրջանակներում, օրինակ 200 դրամանոց ապրանքը վաճառի 150-ով, իսկ 50 դրամը տրամադրվել է սուբսիդիա, հաշիվ-ապրանքագիրը գրվել է 150-ով, 50 դրամը բնականաբար համարվում է եկամուտ: Արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա որ տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում

2. Ստացել է նաև դրամաշնորհ այդ ապրանքը առաքելու համար ևս 50 դրամ, արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա ո՞ր տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում: Կազմակերպությունը առաքումը իրականացրել է բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ մանրամասն պատասխան:

Վարդգես.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ցանկանում եմ բացել ՍՊԸ, սակայն ընկերությունը նախատեսում է մինչև հունիսի 1-ը գործունեություն չծավալել: Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի հարկային տեսչությունը այդ նոր ՍՊԸ-ին ժամանակավոր չներառի իր հարկային վճարումների մեջ: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները: Կանխավ շնորհակալություն:

Գառնիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը:

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին):

Նախօրոք շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:

227

Հ.Ա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:

Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:

Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.

emi.

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:

Աննա.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք օգնել, հարցս հետևյալն է. կազմակերպության Ա աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Նախկինում այդ պաշտոնի պարտականությունները իրականացնում էր այլ Բ աշխատակից: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք հնարավոր է միևնույն հրամանով կատարել անձի փոխադրումը և միաժամանակ անվավեր ճանաչել այն հրամանը, որով Բ աշխատակիցը իրականացնում էր այդ պարտականությունները: Բացի այդ` քանի՞ օր առաջ պետք է կազմվի համաձայնագիրը Ա աշխատակցի փոխադրման համար:

Նախապես շնորհակալություն: