01/11/2026

Accountant.am

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել.
1. արդյո՞ք շրջանառության հարկ վճարող ՍՊ ընկերությունը պետք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն, թե՞ վերջինիս եռամսյակի թիվը արտացոլվում է շրջանառության հարկի հաշվետվության մեջ
2. միայն արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը արդյո՞ք պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ
Կանխավ շնորհակալություն:

Լիա.

Բարև ձեզ: Եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում: Ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետին ամսաթվով ուղղում անել: Գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:

Armine.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվարկեմ նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների: Եթե նախորդ տարում փաստացի շահութահարկի գումարը կազմել է 318 019 դրամ: 2012թ-ի 4-րդ եռամսյակի շահութահարկի հաշվարկման մեծությունը 2 630 621 դրամ է, 2013թ-ի 1-ին եռամսյակի համար 3 065 465, 2-րդ եռամսյակինը՝ 3 059 024, 3-րդ եռամսյակը 3 234 436 դրամ է:

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:

Arman.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:

202

Արման.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը.
Ըստ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:

Արման.

Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին:

15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում:
13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին:

2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը:

Շնորհակալություն:

Հարութ.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյո՞ք դրանց կից պետք է ապահովի նաև դրանց հայերեն տարբերակները:

Աննա.

Ողջույն:
Եթե անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով որպես պահեստապետ, ապա կարելի՞ է նրա վրա դնել նյութական պատասխանատվություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս նաև կհուշե՞ք` որ ակտով է կարգավորում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունումը: Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր:

Հ.Ա.

Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ:

Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի`
“Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:”

Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:

203

Իգոր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ:

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ` ո՞ր դեպքում է հարկային հաշվետվությունները ուշացնելու համար հաշվարկվում 10 000 դրամ, ու ո՞ր դեպքում` 20 000 դրամ տուգանք: Կանխավ շնորհակալություն:

Սասուն.

Հարգելի գործընկերներ,
ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Lyudmila.

Հարգելի հայեր, ինձ մեկը մարդկային լեզվով կարո՞ղ է բացատրել, թե գործատուն ինչ պետք է անի, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ անելու՞ է հետագայում: Եվ նախկինում կատարած և փոխանցված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների հետ ի՞նչ է լինելու, ու եթե վերահաշվարկ պետք լինի անել, ինչպե՞ս եմ անելու: Կանխավ շատ շնորհակալ եմ:

iveta.

Բարև Ձեզ, օգնեք խնդրում եմ. եթե ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու, սակայն այդ գումարը գերազանցում է աշխատողի արձակուրդային գումարը` ինչպե՞ս այլ կերպ (բացի արձակուրդից) կարելի է դա ձևակերպել:

Թամարա.

Հարգելիներս, խնդրում եմ, պատասխանեք.
Եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադառնում է արձակուրդ գնալուց 7 ամիս հետո, նրա համար արձակուրդային օրեր կուտակվու՞մ են արձակուրդում եղած ժամանակաշրջանի համար:

Նաև նա իրավունք ունի՞ մինչև երեխայի 3 տարեկան լրանալը ներկայանա աշխատանքի, բայց մի որոշ ժամանակ հետո որոշի, որ ինքը դեռ իրավունք ունի մինչև երեխայի 3 տարին լրանալը «ֆիզ. արձակուրդ գնա»: Նույնիսկ երեխայի 2 տարի 10 ամսականում 2 ամիս արձակուրդ վերցնել:

Խնդրում եմ ասել, թե օրենքի սահմաններում նման հոդված կամ կետ կա՞, նշեք:

Շնորհակալություն:

Արևիկ.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը ու ՀԴՄ-ն գրանցումից հանել է, բայց այդ ՀԴՄ-ի կասեցման թուղթը կորցրել է, կարո՞ղ եմ նորից դիմել ՀՏ ու նոր թուղթ վերցնել: Շնորհակալություն:

iveta.

Բարև Ձեզ, շտապ պետք է օգնություն: ՍՊԸ զբաղվում է միայն ավիատոմսերի վաճառքով, ազատված է ԱԱՀ-ից, սակայն միայն վերջերս հարկայինից արձանագրություն ենք ստացել, ըստ որի ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել 2013-2014թթ համար: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել:

Shogher.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Վարդգես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ:

ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն: