31/10/2026

Accountant.am

Ընկերություն՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Էլ․ փոստ՝ hr@ecoville.am

Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
  • Ստացած ծառայությունների, ապրանքների ներմուծման փաստաթղթերի ձևակերպում,
  • Հիմնական միջոցների ձևակերպում և հաշվառում,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերի հաշվարկում և ձևակերպում /աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդայիններ, նպաստներ, տրանսպորտային, գործուղման ծախսեր/,
  • Հարկային հաշվետվությունների կազմում:

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Հարկային և աշխատանքային օրենսգրիքի լավ իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի իմացություն,
  • Ֆինանսական հաշվառման վարման ձևերի և կարգի, հաշվապահական ընթացակարգերի, օրենքների, կանոնակարգերի, և ստանդարտների իմացություն,
  • MS Office-ի, ՀԾ Հաշվապահ-7 ծրագրի իմացություն, 1C  ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Նվազագույնը 3 տարվա փորձի առկայություն տվյալ ոլորտում,
  • Թիմային աշխատանքի կարողություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն hr@ecoville.am  էլ.փոստի հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Ավագ հաշվապահ»  անվանումը: 

Ընկերություն՝ Նարինջ Ֆրութ ՍՊԸ
Հասցե՝ Արմավիր գ․ Գայ (Մեյմանդարի շուկա)
Հեռախոս՝ 077282918
Էլ․ փոստ՝ njdehakobyan@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Կատարել հաստիկից բխող առաջադրանքներ, կանխիկ գումարի հետ աշխատանք, դրամարկղի վարում։
Պահանջներ՝ Ունենալ նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ, լինել պարտաճանաչ, թիմում աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 200,000-ից սկսած

Վազգեն․

Բարև Ձեզ, կցանկանյի իմանալ՝ արդյոք կա՞ վերջնական օրինական որոշում, թե ովքեր պետք է մյուս տարի եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Տարբեր կայքերով տարբեր ինֆորմացիաներ եմ տեսնում, բայց որոշում չեմ գտնում։

Սուսաննա․

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Բոլորս էլ տեղյակ ենք, որ շուտով դպրոցներում հաշվապահները կրճատվելու են, և հաշվապահությունը պատվիրակվելու է որևէ կազմակերպության, ով կհաղթի մրցույթը: Ես ինքս ունեմ Ա/Ձ, բայց ուրիշ դասակարգիչով: Հարցս հետևյալն է: Ինչպե՞ս կարող եմ ես որպես կազմակերպություն մասնակցել մրցույթին: Պե՞տք է լիցենզիա ունենամ, և եթե այո, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:

Նելլի․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՏՏ ընկերությունը մասնակցում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման ծրագրին։ Ծրագրի շրջանակներում շահառուն ուսման վարձը փոխանցում է ընկերությանը, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը գումարը փոխհատուցում է շահառուին։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ շահառուին, և այդ գումարը ԱԱՀ-ով հարկվելու՞ է։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է փաստաբանական ծառայությունների մատուցմամբ։

1. Արդյո՞ք կարող ենք աշխատել միկրոյով

2. Արդյո՞ք POS տերմինալը պարտադիր է, եթե մենք այդ գործունեությունը իրականացնում ենք պայմանագրերով, այսինքն՝ պայմանագիր կնքում ենք, ու կատարվում է փոխանցում անմիջապես

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, կար ու ձև է անում։ Իր կարի մեքենան վաճառել է ինչ որ Հասարակական Կազմակերպության։ Ես հաշիվ պիտի դուրս գրեմ կարի մեքենայի վաճառք (հիմնական միջոց)։ Եկամտային հաշվարկի մեջ ցույց տա՞մ իմ վաճառած հիմնական միջոցը և 10% հարկ։

Կարապետ․

Խնդրւմ եմ ասեք՝ ՀՀ հարկային օրենսդրությունով պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտի թղթային տարբերակի առկայությունը, թե՞ կարող ենք ստորագրություններն ու կնիքները կազմակերպել էլեկտրոնային՝ էլ․ փոստով միմյանց ուղարկելու միջոցով։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության աշխատողին փոխանցվել է գումար կազմակերպության մեքենայի նորոգման համար, ինչպե՞ս պետք է կազմել առհաշիվի հաշվետվություն, եթե բոլոր ծառայություններն ու ապրանքները ձեռք են բերվել շուկայից առանց ՀԴՄ կտրոնների։

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Տիգրան․

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն տանը պատրաստում է բուրգեր, սենդվիչ, ֆրի և այլ նմանատիպ սնունդ և վաճառում է միայն Գլովոյի միջոցով՝ այսինքն պատվերը ստանում է, և Գլովոյի առաքիչը գալիս է և տանում սնունդը գնորդին, հետն էլ կարող է պատվիրեն Ֆանտա, Կոկա-կոլա և այլ ըմպելիք։ Սպասարկման սրահ չունի և տեղում գնորդը սնունդ չի առնում իրենից։ Հիմա այդ գործունեությունը հանրային սնունդ է, թե՞ արտադրություն և հյութերի մասով առևտուր։

Լիանա․

Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։

Սոֆյա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի տնօրենը տվյալ կազմակերպությում կատարում է նաև դասընթացավարի աշխատանք (պայմանագրին կից համաձայնագրով): Նա հոկտեմբերի 01-ին տեղափոխվելու է արտերկիր վերապատրաստման ծրագրով: Սակայն շարունակելու է աշխատել որպես դասընթացավար հեռավար: Իսկ նոյեմբեր ամսին գնալու է մայրության արձակուրդի, բայց շատ հավանակն է, որ այդ ժամանակ դեռ վերադարձած չի լինի: Ի՞նչ անել․

1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար

2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:

Հովհաննես․

Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։

Հովհաննես․

Բարև ձեզ։ Մոտ երեք տարի է վարձակալությամբ տվել ենք բնակարան ՆԳՆ աշխատակցի և մուծել հարկեր 10%-ի չափով: Դրա համար բացել ենք ՀՎՀՀ հաշիվ, այժմ որոշել ենք դադարեցնել վարձակալության պայմանագիրը, քանի որ վարձակալը ազատում է բնակարանը, ուստի և կասեցնել ՀՎՀՀ հաշիվը: Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ անհրաժեշտ փաստաթուղթ է պետք ներկայացնել ՊԵԿ ՀՎՀՀ հաշվեհամարը փակելու համար:

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ ենթադրենք աշխատողը դիմում է գրել օգոստոսի 26-ին և ուզում է հենց նույն օրն էլ ազատվել աշխատանքից։ Նշեմ, որ նա լիակատար նյութական պատասխանատու անձ է։ Գործատուն իրավունք ունի՞ լուծել պայմանագիրը։ ՀՀ ԱՕ հոդված 112-ը կարդացել եմ, բայց ճիշտն ասած չեմ կողմնորոշվում, հետևաբար խնդրում եմ միայն օրենսգրքի հոդվածին հղում չտալ, եթե հնարավոր է՝ կիսվեք Ձեր իմացածով։ Կանխավ շնորհակալություն։

Սաթենիկ․

Բարև ձեզ։ Ես ԱՁ վերականգնել եմ, հիմա փնտրում եմ հաշվապահ, ով կօգնի ու նաև կվարի հաշվապահությունս։ Եվ հարց․ եթե հաշվել եմ ինքնարժեք, քանի % պետք է ավելացնեմ (հարկ, աշխատավարձ), ինչպե՞ս է արվում այդ հաշվարկը։