31/10/2026

Accountant.am

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։

Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր

Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։

Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։

Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Աննա․

Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, նրա պարտականությունները դրվել են կազմակերպության այլ աշխատողի վրա հրամանով: Աշխատողի հետ պե՞տք է կնքվի համաձայնագիր, թե՞ հրամանը բավարար է: Եթե այո՝ խնդրում եմ ուղարկեք ինձ համաձայնագրի ձև:

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ ք կարող է վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողի արձակուրդը սկսվել/ավարտվել շաբաթ օրով, թե՞ պետք է սկսվի/ավարտվի երկուշաբթիից վինչև ուրբաթ որևէ օրով: Կանխավ՝ շնորհակալություն:

Լիանա․

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Նունե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ունի փոքր խանութ, որտեղ միայն POS տերմինալ կա, և չի վաճառում ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ, հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվությունը ինչպե՞ս փոխանցի ՊԵԿ։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ. կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով, և ֆիզ անձը՝ անհատը, տվյալ կազմակերպությունում իրականացրել է շարժիչի նորոգում։ Կասեք խնդրեմ, պե՞տք է ֆիզ անձին ընդունել աշխատանքի, թե՞ քաղաքացիաիրավական, այսինքն՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: Կանխավ շնորհակալ եմ:

Արտավազդ.

Բարև Ձեզ: ԱՁ-Ն միկրոյի դաշտում է աշխատում և ցանկանում է նաև իրականացնել կոսմետոլոգիական ծառայություններ, նախատեսվում է տեղադրել էլոս մազահեռացման սարք։

  1. Արդյոք այս դեպքում կարո՞ղ ենք աշխատել միկրոյով։
  2. Արդյո՞ք պետք է լիցենզիա։
  3. Եթե աշխատողն է իր հետ բերում սարքը և լիցենզիա ունի, այս դեպքում ինչպե՞ս վարվել։

Նունե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ պիտի անի ԱՁ-ն հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, որ ասվում է՝ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցելու միասնական շտեմարան։

Ալլա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։

Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․ ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարել երրորդ երկրից էլեկտրական մեքենա ներմուծելու համար, և ի՞նչ արտոնություններ կան դրա հետ կապված։ Շնորհակալություն։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։

Լալա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն անշարժ գույք է անհատույց վարձակալել ֆիզ․ անձից (արտադրամաս, խանութ)։ Կնքվել է պայմանգիր առանց նոտարական վավերացման։ Խնդրում եմ գրեք՝ կա՞ն ֆինանսական կամ վարչական օրենքների խախտումներ կապված 1․ պայմանագրի անհատույց լինելու 2․ պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հետ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել հղումները։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների մասով, օրինակ՝ 01․09․2023-ին ստացվել է ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից՝ 100 դոլար արժեքով, վճարվել է քարտով 01․09․2023-ին 100 դոլար, ինքնահաշիվ դուրս է գրվել 07․09․2023-ին, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները և պատասխանել հարցին՝ ո՞ր փոխարժեքով արժեքը հիմք վերցնել ծառայությունը ծախս ճանաչելու համար՝ ինքնահաշվի փոխարժեքը, թե՞ վճարման օրվա փոխարժեքը։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Հայկ․

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել, եթե աշխատակիցը գտնվում է արձակուրդում, և նրա պարտականությունները այդ ընթացքում դրվում են մեկ այլ աշխատակցի վրա, ապա տնօրենի հրամանը բավարա՞ր է, թե՞ փոխարինող աշխատակցի հետ պետք է ունենալ նաև համաձայնագիր: Նախապես շնորհակալություն։

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակիցն իր անձնական բանկային քարտի միջոցով վճարում է կատարել խանութում, և ՀԴՄ-ի վրա նշվել է կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Այս դեպքում առհաշիվ անձին փոխանցում կատարելը անկանխիկի օրենքի խախտում չի՞ համարվի։

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ ՀԾ-ում հետևյալ գործարքների համար․ ՍՊԸ-ն ստացել է վարկ, այնուհետև այդ վարկը տոկոսով փոխառություն է տվել ֆիզ. անձի, ինչպես նաև հետագա վարկի տոկոսի ծախսի և փոխառության տոկոսի եկամուտի ձևակերպումները: Կանխավ շնորհակալություն:

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:

Լիա․

Բարև ձեզ, Upwork-ում ֆրիլանսեր եմ աշխատում, անգլերեն եմ դասավանդում: Կայքում ասվում է, որ VAT ID պիտի լրացնեմ ու ՀՀ օրենքներով ավելացված արժեքի հարկ վճարեմ: Արդյո՞ք տրամաբանական է, ու ի՞նչ ընթացակարգի պիտի հետևեմ հարկայինում:

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է ուենալ հաստիքացուցակ, ի՞նչ պայմանների դեպքում է հաստատվում նորը։ Օրինակ, եթե մի աշխատողի աշխատավարձ է ավելացել, արդո՞ք պետք է կազմել նոր հաստիքացուցակ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ ամեն տարվա սկզբում է հաստատվում հաստիքացուցակը։ Որոնումների արդյուքում տեսնում եմ միայն դպրոցների և մանկապարտեզների հաստիքացուցակ։ Կարո՞ղ է մեկը առևտրային գործունեությամբ/ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊԸ-ի հաստիքացուցակի օրինակ ուղարկի, շնորհակալ կլինեմ։