Category: Այլ

Միրգ-բանջարեղենի առևտուր

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Խնդրում եմ խորհուրդ տաք հետևյալ հարցի հետ կապված. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ցանկանում է նույն տարածքում միրգ-բանջարեղենի առևտուրն իրականացնել մեկ այլ ԱՁ-ով, որը կգործի հատուկ հարկման համակարգում։ Ի՞նչ ռիսկեր կարող են լինել, կօգնե՞ք խնդրեմ։

Կարդալ ավելին Միրգ-բանջարեղենի առևտուր

Արդյո՞ք անհրաժեշտ է օգտվել E-Mark ծրագրից

Հասմիկ․

Կազմակերպությունը առևտրային է, աշխատում է շրջհարկով, բայց խանութ չէ, ապրանքները ձեռք ենք բերում և առաքում խանութներին: Հաշիվ վավերագրով ստանում ենք և նույն սկզբունքով դուրս գրում խանութներին: Արդյո՞ք պետք է E-Mark-ից օգտվեմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է օգտվել E-Mark ծրագրից

Կազմակերպության վարորդի ուսման վճարի փոխհատուցում

Գագիկ․

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ։ Վճարում է իր վարորդի ուսման, վերապատրաստման դասընթացի գումարը։ Ի՞նչ ծախս է ճանաչվում այս ուսման վճարը, և ի՞նչ ձևակերպումներ են տրվում։

Կարդալ ավելին Կազմակերպության վարորդի ուսման վճարի փոխհատուցում

Աշխատանքային օրենսգրքի հադված 185, մաս 1 խախտում

Արեն․

Բարև ձեզ։ Եթե կազմակեպությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի հադված 185, մաս 1, որտե՞ղ պետք է դիմել, որպեսզի պատկան մարմինները ստուգեն և պատժեն տվյալ կազմակերպությանը։

Կարդալ ավելին Աշխատանքային օրենսգրքի հադված 185, մաս 1 խախտում

3D տպիչով տպագրված ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Արթուր․

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին 3D տպիչով տպագրված ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Արդյո՞ք պարտադիր է ունենալ E-Mark ծրագիրը

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է՝ եթե հյուրանոցը ձեռք է բերում խմիչք, բայց միայն սննդի մատուցման ժամանակ է օգտագործում, որպես վաճառք չի իրացնում, այս պարագայում պե՞տք է արդյոք տեղադրի e- mark ծրագիրը և դրանով անցկացնի։

Եթե հյուրանոցը տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը, պարտադի՞ր է անվանացանկով ՀԴՄ կտրոնի տպելը։

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է ունենալ E-Mark ծրագիրը

Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչ

Մարիա․

Բարև Ձեզ, կասե՞ք Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչը ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, որպեսզի կարողանա գործունեությունը շարունակել միկրոձեռնարկատիրության շրջանակներում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչ

Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգեք կողմնորոշվելու: Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության, որի դիմաց ստանում է եկամուտ: Հետո մեկ այլ կազմակերպություն իրեն ծառայություն է մատուցում, որի դիմաց ինքն է վճարում: 2 ծառայաթյուններն էլ տարբեր են, իրար հետ կապ չունեցող: Ֆիրմայի գործունեությունը թույլատրում է երկուսով էլ զբաղվել :

Հարց 1. Շրջհարկով աշխատելու պարագայում հարկը հաշվարկելիս արդյո՞ք ճիշտ է նվազեցնել ծախսը:

2. Նվազեցման պարագայում հարկատեսակը նշանակություն ունի՞, այսինքն ԱԱՀ-ի դեպքում կարելի է, շրջհարկի դեպքում՝ ոչ:

Կարդալ ավելին Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության

Ավտոմեքենա գրանցելու դրական և բացասական կողմերը

Վարդան․

Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի վրա ավտոմեքենա գրանցելը դրական և բացասական կողմերը կասե՞ք: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ավտոմեքենա գրանցելու դրական և բացասական կողմերը

Glovo կամ Yandex հարթակներում աշխատելու դեպքում

Արմեն.

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ Glovo կամ Yandex հարթակներում աշխատելու դեպքում որպես ԱՁ ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ինչպես նաև ի՞նչ տեսակի բանկային հաշիվ է անհրաժեշտ բացել։ Նաև խնդրում եմ նշել գործունեության դասակարգիչը:

Կարդալ ավելին Glovo կամ Yandex հարթակներում աշխատելու դեպքում

ՀԿ հաշվապահությունն ի՞նչ նրբություններ ունի

Մարտին.

Բարև Ձեզ, կոլեգաներ: Որ Խնդրեմ կօգնեք ՀԿ-ների հաշվապահության իրականացման հարցում, արդյո՞ք ինչ որ տարբերություններ կան, թե ոչ։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ հաշվապահությունն ի՞նչ նրբություններ ունի

Լազերային մազահեռացման սենյակ բացելու համար

Ասյա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել լազերային մազահեռացման սենյակ։ Կասե՞ք՝ ի՞նչ է հարկավոր դրա համար, արդյո՞ք անհրաժեշտ է բժշկական լիցենցիա։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Լազերային մազահեռացման սենյակ բացելու համար

Հաշվապահական ծրագրի՝ որպես ծախս ճանաչում

Լիլիթ.

Բարև Ձեզ: ԱՁ-ն 2025թ.-ի մայիսին գնել է ՀԾ բազա՝ լինելով շրջանառության հարկ վճարող: Հուլիսից անցել է ԱԱՀ դաշտ: Արդյո՞ք շահութահարկում կարող ենք նվազեցնել դա, ու եթե այո որքա՞ն մասը:

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագրի՝ որպես ծախս ճանաչում

Ընկերությունը ցանկանում է վաճառել իր ավտոմեքենան

Հապետ.

Բարև Ձեզ, կոլեգաներ: Ընկերությունը, որը զբաղվում է բետոնի արտադրությամբ, ցանկանում է վաճառել իր բեռնատար (բետոնախառնիչ) ավտոմեքենան: Մնացորդային արժեքը զրո է: 2026թ-ի համար կարո՞ղ է ներկայացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու դիմում և կատարել վերը նշված գործարքը։

Կարդալ ավելին Ընկերությունը ցանկանում է վաճառել իր ավտոմեքենան

ԱՁ-ն իր քարտով գնում է կատարել

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե ԱՁ-ն իր քարտից գնում է կատարել (անձնական), հիմա խանութն ասում է՝ կարող է հաշիվ դուրս գրել, արդյո՞ք դա անհրաժեշտ է։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով օնլայն տանից՝ ծախսեր չի կատարում։

Կարդալ ավելին ԱՁ-ն իր քարտով գնում է կատարել

ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության դիմում

Ռիմա․

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է նոյեմբերին և չի լրացվել որպես միկրոձեռնարկատիրություն, հունվարին նոր լրացրել եմ, սակայն ստացել եմ ծանուցում ՀՀ ՊԵԿ ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնից։ Ինձ կասե՞ք՝ ինչպե՞ս վճարեմ այդ պարտավորությունը, նոյեմբեր-դեկտեմբեր եղել է 140 000 եկամուտ, և ինչ որ հաշվետվություններ ևս սնհրաժե՞շտ է ներկայացնել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության դիմում

Վաճառք Ozon հարթակում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Կարդալ ավելին Վաճառք Ozon հարթակում

ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ

Լիլիթ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ դասակարգչի ընտրության հարցում և հուշեք, թե կարո՞ղ է արդյոք միկրո հարկման համակարգում աշխատել։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ

Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում

Լիկա․

Ողջույն։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ հարկման դաշտում գործող ՍՊԸ-ն վարձակալում է տարածքը ֆիզ անձից, միևնույն ժամանակ ցանկանում ենք էլեկտրաէներգիայի մասով ծախսը ցույց տալ, սակայն տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, մի փոքր խճճված է ստացվում, բայց կխնդրեի պարզաբանել իրավիճակը, որպեսզի հետագայում ՍՊԸ-ի համար խնդիրներ չառաջանան, օգտագործված հոսանքի հարցը կարողանանք լուծել, ի՞նչ տարբերակ կա նման տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ շատտտտ։

Կարդալ ավելին Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում

QR կոդ Wildberries հարթակում վերավաճառքի ժամանակ

Անուշ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ապրանքը գնում եմ ու վերավաճառում եմ Wildberries – ում, QR կոդ հարկավո՞ր է, ակցիզ հարկավո՞ր է։ Վրան կա նշված “ներմուծված”։

Կարդալ ավելին QR կոդ Wildberries հարթակում վերավաճառքի ժամանակ

Հիմնադիրների բաժնեմասերի չափերը փոխվել են

Աստղիկ Բարսեղյան․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ հիմնադիրների բաժնեմասերի չափերը փոխվել են 2025թ. մարտի 15-ից։ Ինչպե՞ս եմ բաշխելու շահաբաժինը։

Կարդալ ավելին Հիմնադիրների բաժնեմասերի չափերը փոխվել են

Ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը

Գայա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ՝ եթե օնլայն վաճառքներ եմ կատարում և ապրանքս վերավաճառում եմ, իսկ ես շրջանառության հարկ վճարող եմ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը

QR կոդերը ինչպե՞ս են արտացոլվում հաշվի մեջ

Էլեն․

Բարև բոլորին։ Կխնդրեմ ինձ օգնել․ QR կոդերը ինչպե՞ս են արտացոլվում հաշվի մեջ, ի՞նչ համակարգի միջոցով, ո՞ր դեպքում է պարտադիր, կխնդրեմ նաև օրենքի հղում ուղարկել։

Կարդալ ավելին QR կոդերը ինչպե՞ս են արտացոլվում հաշվի մեջ

Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Քրիստինե․

Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն եվրո պատուհանի պատվեր է վերցրել Ֆիզիկական անձից, պատվերի գումարը կարո՞ղ է ԱՁ-ի տերը տերմինալով մուտք անի ԱՁ-ի հաշվին տվյալ մարդու անուն ազգանունով: Դա կանխիկ գործարք կհամարվի՞, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

2026թ․ արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոնի վրա արտացոլել ԱՏԳԱԱ կոդերը

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա արդյունքներով չի անցել 24 մլնի շեմը, և ՀԴՄ այս պահին անվանացանկով չէ։ 2026թ․ տպվող ՀԴՄ կտրոնի վրա արդյո՞ք պիտի արտացոլվի ԱՏԳ ԱԱ կոդերը։

Կարդալ ավելին 2026թ․ արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոնի վրա արտացոլել ԱՏԳԱԱ կոդերը

Ինչպե՞ս պատվիրել ծածկագրեր

Քրիստինե․

Բարև Ձեզ, որպես արտադրող QR կոդերի համար համակարգում գրանցվել ենք։ Հիմա պետք է պատվիրենք ծածկագրեր։ Ինչպե՞ս պետք է պատվիրենք ու որտե՞ղ ենք տպելու։ Որպես արտադրող ի՞նչ պետք է անենք։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պատվիրել ծածկագրեր

ԱՁ-ն զբաղվում է վարձույթով

Նիկա․

Բարև Ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Եթե ԱՁ-ն զբաղվում է վարձույթով, տվյալ դեպքում գործունեության տեսակը ի՞նչ է պետք նշել։ Ցանկում վարձույթ չկա։

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է վարձույթով

Խանութն անցել է 24 միլիոն շրջանառությունը

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Խանութն անցել է 24 միլիոն շրջանառությունը