Category: Այլ
Էլեկտրոնային ՀԴՄ
Աշոտ․
Բարև ձեզ, ես օնլայն ծաղկեփնջերի վաճառքով եմ ցանկանում զբաղվել, և պատրաստվում եմ օգտվել կայքում vPOS-ի օգնությամբ առցանց վճարումներ թույլատրել։ Դրա համար գրանցել եմ էլեկտրոնային ՀԴՄ։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարո՞ղ է օգտագործվել կանխիկ վճարումների համար
2. է-ՀԴՄ օգտագործելիս արդյո՞ք պարտադիր է կտրոն տպելիս ներկայացնել ապրանքացուցակ գնից բացի, քանի որ խոսքը գնում է ծաղկեփնջերի մասին, դժվար կլինի ապրանքացանկ նշել, կամ միգուցե ստանդարդ “ծաղկեփունջ” անվանմամբ մեկ ապրանք կարելի է գրել կտրոնում։
Երաշխիքային սպասարկման շրջանակներում սարքավորման մասի փոխարինում
Lia.
Բարև Ձեզ։ Երաշխիքային սպասարկման շրջանակներում արտադրողը իրականցրել է սարքավորման մասի փոխարինում։ Գնորդի մոտ դա հանդիսանում է ՀՄ-ի մաս։ Բայց այդ մասը որպես առանձին միավոր ձեռք չի բերվել։ Հիմա արտադրողը վաճառողի միջոցով գնորդին է փոխանցում նոր մասերը։ Հին մասերը գնորդը պետք է ապաճանաչի՞, այնուհետև նորը վերակառուցի՞։ Այստեղ հարցն այն է, որ այդ մասերի ակզբնական արժեքները չգիտենք։ Հին անորակ սարքավորումները արդյո՞ք պետք է ոչնչացվեն։
ԱՁ զբաղվելու է ներմուծմամբ և վաճառքով
Ստելլա․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացում, ինձ ասում են՝ միայն մեկ գործունեության ոլորտ կարող եմ նշել։ Բայց ես պատրաստվում եմ կատարել ներմուծում, մանրածախ վաճառք և մեծածախ վաճառք։ Դա նորմա՞լ ա, որ ԱՁ-ն բացելուց նշվի միայն մանրածախ վաճառք, բայց անեմ նաև ներմուծում և մեծածախ վաճառք։
Ապրանքի խոտանում
Լուսինե․
Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։
Բենզինի, դիզելային վառելիքի և գազի ծախսի նորմաներ
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
Կազմակերպության լուծարում
Նանե․
Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է պարզաբանել՝ կազմակերպության լուծարման գործընթացն ինչպե՞ս է կատարվում։
Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում
Սամվել․
Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում։ Հնարավոր է ավիատոմսը ձեռք բերել տնօրենի անձնական քարտով, հետո կազմակերպությունը փոխհատուցի այդ գումարը։ Ինչպես նաև հյուրանոցի ծախսերն էլ վճարել անձնական քարտով՝ գործուղումից վերադառնալուց հետո դրանք փոխհատուցելով կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։
Դրամարկղի մնացորդի սահմանաչափ
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա դրամարկղի մնացորդի սահմանաչափ։
Ոչ նյութական ակտիվի ստեղծում
Գրիգոր․
Բարև Ձեզ, ՏՏ կազմակերպությունը, որն աշխատում է 1%-ով, կատարել է նոր ծրագրի նախագծում և ստեղծում: Կարո՞ղ եմ մուտք անել ծրագիրը որպես ոչ նյութական ակտիվ և ամորտիզացիան ծախսագրեմ։
Տեսակարար կշռի հաշվարկ տարբեր գործունեություններ ունենալու դեպքում
Աննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը դուրս է գրում ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման հաշիվներ։ Հաշվետվությունները լրացնելիս ինչպե՞ս պետք է հաշվարկել S և G տառերի տեսակարար կշիռը։
Հաշվապահի տվյալների փոփոխություն
Լուսինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս այսպիսին է․ խնդրում եմ ասացեք՝ TAX SERVICE համակարգում (անձնագրային տվյալներ) բաժնում ինչպե՞ս են փոփոխում հաշվապահի տվյալները, արդեն քանի տարի է պահպանվում է նախկին հաշվապահի տվյալները ,ՊԵԿ-ից ասացին պետական ռեգիստրում, իսկ այնտեղ ասացին՝ միայն տնօրենի փոփոխությունն են իրենք անում։
Թամբային քարշակի և կցորդի ներմուծում
Անի․
Բարև Ձեզ։ Ընկերության անունով ներմուծվել է թամբային քարշակ և կցորդ։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ ձևակերպումներ պետք է անեմ։ Այս պահին մուտք եմ արել պահեստ և ԲՄՀ եմ նստացրել, բայց 2161 եմ արել։
Վերելակը որպես հիմնական միջոց
Նարինե․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն անհատույց վարձակալությամբ տարածք է ձեռք բերել ֆիզ անձից։ Այդ տարածքի համար ձեռք է բերվել վերելակ։ Արդյո՞ք կարող եմ վերելակը հաշվառել որպես ՍՊԸ-ի հիմնական միջոց, և ամորտիզացիոն նվազագույն ժամկետը քանի՞ տարի է վերելակի դեպքում։
Արդյո՞ք կհամարվի փոխկապակցվածություն
Արուս․
Բարև Ձեզ։
Եթե աղջիկս ՏՏ ոլորտով զբաղվող կազմակերպության 50% բաժնետեր է, ես և՞ս կարող եմ բացել ՍՊԸ և զբաղվել նույն դասակարգիչով նախատեսված գործունեությամբ։ Արդյո՞ք կհամարվենք փոխկապակցված կազմակերպություններ։
Նշեմ, որ գործող կազմակերպութան իրավաբանական հասցեն ուրիշ է, իմը այլ է լինելու։
ՍՊԸ կազմակերպում է խաղարկություն
Նարինե․
ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կազմակերպում է խաղարկություն՝ 20․000 ից ավել գնումների դեպքում գնորդներին նվիրելով ապրանքներ։ Հարց՝ ինչպե՞ս պետք է այդ ապրանքները դուրս գրվեն ՍՊԸ ի հաշվեկշռից։
Wildberries հարթակում վաճառքի փաստաթղթավորում
Իրինա․
Բարև ձեզ, հարգելիներս։ Ես Ա/Ձ եմ բացել, Wildberries – ով վաճառք եմ իրականացնում շրջհարկի։ Դեռ նոր եմ սկսել, խնդրում եմ մի փոքր ուղղորդեք՝ արդյո՞ք ճիշտ եմ անում։ Ամեն անգամ, երբ уведомление о выкупе եմ ստանում, հաշիվ վավերագիր եմ դուրս գրում։ Եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի վաճառքի գինը շրջանառության տողում եմ գրում, իսկ լոգիստիկայի և վայլդբերիսի կոմիսիոն գումարը որպես անուղղակի ծախս, ապրանքի ինքնարժեքի համար փաստաթուղթ չունեմ` ուղղակի ծախս չեմ լրացնում։ Խնդրում եմ կպատասխանե՞ք՝ ճի՞շտ եմ անում, թե՞ բացթողում ունեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
ԱՁ զբաղվում է էլեկտրական շարժիչների նորոգմամբ
Հարություն․
Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն աշխատում է միկրոյի տակ։ Զբաղվում եմ էլեկտրական շարժիչների վերանորոգմամբ։ Ուզում եմ իմանալ, արդյոք պե՞տք է ունենամ ՀԴՄ, եթե ես աշխատում եմ կազմակերպությունների հետ միայն ու նրանց ուղարկում եմ հաշիվ վավերագիր։ Ի դեպ՝ առևտրի տաղավարում է։
Խմիչքի դուրսգրում
Գայանե․
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնել այս հարցում․
Ռեստորանային բիզնես է, պետք է խմիչքի դուրսգրում անել, որը կոտրվել է։ Հանձնաժողով պե՞տք է կազմել, և կասե՞ք փաստաթղթի Ձևը:
Շնորհակալություն։
Շահաբաժնի վճարում կանխիկ
Դավիթ․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը, ով հանդիսանում է ֆիզ․ անձ, կարո՞ղ է շահաբաժինը ստանա կանխիկ, ոչ թե փոխանցումով: Կանխավ շնորհակալ եմ։
Կանոնադրական կապիտալի համալրում շահույթի հաշվին
Անի․
Եթե կազմակերպությունն ունի կուտակված վնաս, բայց այս տարվա հունիսին ապահովել է շահույթ, որը չի փակում կուտակված վնասը, կարո՞ղ է այս ամսվա շահույթը ուղղել կանոնադրական կապիտալի համալրմանը, հաշվապահական և հարկային առումով։
Հիմնադիրը ձեռք է բերել հողատարածք
Դավիթ․
Բարև Ձեզ:
Բնակելի շենք կառուցապատող ընկերության հիմնադիրը 2024թ. որպես ֆիզ անձ ձեռք է բերել հողատարածք, որը 2025թ. ներդրել է ընկերության կանոնադրական կապիտալում: Խնդրում եմ նշել՝ հողի արժեքը (գնահատված կամ ձեռքբերման) հնարավո՞ր է լինելու ներառել ընկերության ծախսերում։
Կանխիկ վճարում առաքիչին
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ապրանք ենք ստացել հաշվով և վճարել ենք առաքիչին կանխիկ: Մեզ ուղարկել են իրենց բանկի մուտքի կտրոնը: Կարո՞ղ եմ ձևակերպել 252-251 : Դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել իմ դրամարկղային գրքում լրացնելու դեպքում:
Շահաբաժնի և փոխառության փոխմարում
Հապետ․
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է շահաբաժնի և փոխառության փոխմարմանը: 2024թ-ի արդյունքներով առաջացել է բաշխման ենթակա շահաբաժին՝ 29 մլն. դրամ: Հիմնադիը ընկերությանը պարտք է 29 մլն. դրամ փոխառության գումար: Հարց – փոխմարման ժամանակ մարվում է 29/29մլն, թե՞ (29մլն *5% = 27,55)/ 27,55մլն և հիմնադիրը պարտք է մնալու 1,45 մլն դրամ։
Շահաբաժնի վճարումներ չեն կատարվել
Վիկա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե գործատուն չի հայտարարել շահաբաժին 2019–ից հետո, ինչպե՞ս կարող է հիմա սկսել վճարել։ Հիմնադիրը, որը և տնօրեն է, ցանկանում է գումար ստանալ, կարո՞ղ է վերցնել փոխառություն և հետո դա ձևակերպել որպես շահաբաժին։ Ինչպիսի՞ պարտավորությունների հաշվանցման փաստաթուղթ կարող է կազմել։ Կարո՞ղ եք հղում տալ։ Շնորհակալ եմ։
Քաղցրավենիքի պատրաստում տանը
Մարիամ․
Բարև ձեզ։
Ցանկանում եմ բիզնես սկսել և օրինակացնել, ունեմ մի քանի հարց, խնդրում եմ պատասխանել, նախապես շնորհակալություն։
Տան պայմաններում (առանձին խոհանոց) պատրաստելու եմ տորթեր, քաղցրավենիքներ, աշխատակից չեմ ունենալու, վաճառքը իրականացնելու եմ Instagram-յան էջի միջոցով, աշխատելու եմ միայն առաքումով, առաքումը իրականացնելու եմ ես: Բացի այդ ունենալու ենք փաթեթներ, որ օրինակ փոքրիկ տորթ և փոքրիկ շամպայն է լինելու կամ բաժակ է ներառելու փաթեթը , այս դեպքում այլ ապրանքները , որոնք իմ արտադրանքը չեն ինչպե՞ս եմ կարողանալու վերավաճառել։
1. Խնդրում եմ ասեք, այս ոլորտում բիզնես սկսելու քայլերը, ի՞նչ է պետք անել հերթականությունը նաև իմ բիզնեսի համար ամենահարմար կազմակերպաիրավական տեսակը , հարկման տեսակը, պարտավորությունները եւ վճարումները (ամսական եւ տարեկան) որո՞նք են
2. Արդյո՞ք պետք է առանձին հաշիվ բացեմ փոխանցումների համար, նաև կխնդրեմ նշել օնլայն վաճառքի դեպքում ինչպես եմ ՀԴՄ տրամադրելու
Իմ դեպքում օնլայն ՀԴՄ է լինելու և արդյոք ճի՞շտ է, որ ոչ բոլորին են թույլատրում էլեկտրոնային ՀԴՄ։
Ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում
Կարեն․
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը շրջանառության հարկի դաշտում է, ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում, կցանկանայի իմանալ՝ ի՞նչ տարբերակներով կարելի է վճարել այդ հոսանքի ծախսը։ Ու արդյո՞ք հնարավոր է մեր ընկերությունից վճարել այլ ընկերության հոսանքի վճարը, համապատասխան չափով ինչքան որ սարքը ծախսում է, վարձատուից հաշիվ չպահանջել և մեր մոտ այդ կատարված վճարը որպես ծախս չներկայացնել։
Հարցը հիմանակնում նրանում է, որ գործընկերներին չծանրաբեռնել հավելյալ հաշիվ գրելով։ Մուտքի համար 10% հարկվում է և որպես ծախս նվազեցում տալը տվյալ դեպքում առաջնային չէ։
Վաճառք Ozon հարթակում
Անի․
Օզոնով վաճառք իրականացնելու հետ կապված 2 հարց ունեմ․
1․ հաշիվը ու՞մ պետք է դուրս գրվի ՝ ՕՄԱՐՄ ՍՊԸ ին, թե՞ յուրաքանչյուր գնորդի անունով
2․ եթե յուրաքանչյուր վաճառքի համար գնորդի անունով պետք է գրվի, ապա ինչպե՞ս լրացնել անձնագրային տվյալները
Գույքագրման պահանջ
Ռոբերտ․
Բարև Ձեզ։ Առևտրական գործունեութամբ զբաղվող շրջ. հարկ վճարող կազմակերպությունը պե՞տք է գույքագրի ապրանքները, եթե այո՝ իրավական ակտի հղում կտրամադրե՞ք։
ՍՊԸ-ն ցանկանում է հիմնադրել դուստր ՍՊԸ
Նարինե․
Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։
Հարցազրույց հաշվապահի հաստիքի համար դիմելու ժամանակ
Աննա․
Բարի երկուշաբթի բոլորին, ցանկանում եմ Ձեզանից խլել մի քանի րոպե ժամանակ, եթե ստացվի)
Վաղուց չեմ եղել հարցազրույցների, բայց պատրաստվում եմ փոխել աշխատանքս ու քանի որ ունեմ խնդիր (կապված լարված ժամանակ հարցերին բանավոր պատասխանելու և միտքս ճիշտ ու արագ ձևակերպելու հետ, դեռ ուսանողական տարիներից միակ բարձր գնահատական ստանալուս տարբերակը նստել հանգիստ մտքերս հավաքել գրելն էր, բանավորը մի խայտառակություն) կցանկանայի իմանալ՝ մոտավոր ի՞նչ հարցեր են տրվում հաշվապահներին հարցազրույցների ժամանակ։
Եթե նաև հուշեիք հաշվապահական գրասենյակներ, որտեղ կարելի է դիմել աշխատանքի համար, ուրեմն չգիտեմ, վիրտուալ կոնյակ-բամբանյերկա ինձանից )
Շնորհակալություն։
