Category: Աշխատավարձ, կադրեր
Աշխատանք կես դրույքով
Նարինե.
Որտեղ կարելի է կարդալ դրույքների վերաբերյալ, ավելի կոնկրետ` կա՞ արդյոք “կես դրույք” հասկացությունը: Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստի վճարում
Մհեր.
2010թ. սեպտեմբերի 23-ին տրվել է 140 օր ֆիզիոլոգիական արձարկուրդի նպաստ` 3 ամսվա միջինով: Երեխան ծնվել է նոյեմբերի 14-ին: Վճարումը ճի՞շտ է կատարվել:
Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը
Էմմա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը:
Սոցիալական վճարի հաշվարկ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ 11.02.2011-08.02.2011: Սակայն արձակուրդի ընթացքում աշխատողը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման: Հունվարին հաշվարկել եմ 33333, իսկ փետրվարին 14286: Հաշվարկել եմ 3% – 1000դր հունվարի համար, իսկ փետրվարի – 429 դրամ: Գործատուի սոցը հունվարի համար հաշվարկել եմ 8999, իսկ փետրվարին արդյո՞ք գործատուն սոց. չի վճարում:
Աշխատավարձի նշանակում
Մհեր.
Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:
Աշխատանքային պայմանագիր
Anush.
Համատեղությամբ պայմանագրով նախատեսված է հետևյալը.”Աշխատաժամանակի տևողությունը կազմում է օրեկան 4 ժամ` շաբաթական 20 ժամ` չներառելով մեկժամյա ընդմիջումը:” Արդյո՞ք նման ձևակերպումը ճիշտ է:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Գայանե Ա.
Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս տնօրենին տրամադրել հերթական արձակուրդ
Զառա.
1. Կազմակերպությունն ունի տնօրեն և հաշվապահ: Ինչպե՞ս տնօրենին տրամադրել հերթական արձակուրդ, անցնու՞մ են արդյոք պարտականությունները հաշվապահի վրա նրա բացակայության ժամանակ:
2. Եթե արձակուրդը (10 աշխատանքային օր) տրամադրվում է 01.03.2011թ.-ից, վճարումը կատարվում է 3 օր առաջ, ձևակերպումը կատարում ենք մա՞րտ ամսին: Հաշվարկը կատարվում է մա՞րտ ամսվա աշխատավարձի հետ, թե՞ փետրվար:
Ինչպե՞ս հաշվարկ անել
Լիլյանա.
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից նորից ֆիզ. արձակուրդ է գնում, ինչպե՞ս հաշվարկ անել, եթե չի աշխատում, կամ մեկ ամիսը բավարա՞ր է, որպեսզի աշխատի արձակուրդ գնալուց առաջ:
Նպաստի վճարում
Աննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Երբ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, ո՞վ է վճարում նրան դեկրետային գումարը` պետությու՞նը, թե՞ կազմակերպությունը: Խնդրում եմ բացատրեք` ոնց է դա արվում:
ՀՀ օրենքը ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին
Հելեն.
Բարև բոլորին, նայում եմ նոր օրենքը անաշխատունակության մասին ու չեմ հասկանում` եթե միջին աշխատավարձը գերազանցում է 100 000 դրամը, էլի պիտի գերազանցող գումարի 30%-ը՞ վճարել:
Աշխատանք գիշերային ժամերին
Զաբել.
Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:
Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև
Լիս.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձևեր: Անչափ շնորհակալ եմ:
Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքվի
Եվա.
Խնդրում եմ օգնեք: Եթե ՍՊԸ -ին որոշ ախատանքներ կատարելու համար մի քանի օրով (3-5 օրով) աշխատող է հարկավոր, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է նրա հետ կնքվի, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում, ձևակերպվում: Կանխավ շնորհակալություն:
Անաշխատունակության նպաստների հաշվարկ
Արմինե.
Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես են հաշվում ուսուցիչների վարձատրությունը անաշխատունակության թերթիկով, շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատաժամանակի վերաբերյալ
Էդգար.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8:
Նախապես շնորհակալություն:
Համատեղությամբ աշխատանք
Անուշ.
Խնդրում եմ օգնել:
1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ
2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը
Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային գրքույկի լրացում
ԱՆՆԱ Ա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն “Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ”-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի կնքում
Arsen.
Ասացեք խնդրեմ, ՍՊԸ – ի հիմնադիր-տնօրենը աշխատանքային պայմանագիր պիտի՞ կնքի, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ու՞մ հետ և ինչպե՞ս:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Արմինե.
Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:
Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ
Janna.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք արդեն կա կառավարության որոշումը` կապված մեռելոցների օրերի հետ: Շնորհակալ եմ:
Նպաստի նշանակում
Hermine.
Արդյո՞ք միայնակ մայրերի համար սահմանված նպաստ կա:
Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար – 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:
Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն:
Արձակուրդայինի հարկում
Սյուզի.
Արդյոք պահվու՞մ է սոց 3% և գործատուի սոցիալական վճար արձակուրդայինից:
Ինչպե՞ս անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի
Ռոբ.
Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Նպաստի ստացում
Էդուարդ.
Չորորդ երեխայի միանվագ գումարը ինչքա՞ն է:
Նպաստները հաշվարկելու և վճարելու կարգը
GHG.
Հարգելի հաշվապահներ,
կխնդրեի մեկնաբանել այս հոդվածը գործնական օրինակով:
ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
Նպաստի վճարում
Սերգեյ.
Համաձայն նոր օրինագծի` չաշխատող հղի կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք խոսքը 5,000 դրամի մասին է:
