Category: Աշխատավարձ, կադրեր

Աշխատավարձից պահում աշխատանքից ուշանալու համար

Յանա․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ներկայանում է աշխատանքի մի քանի ժամ ուշացած, հնարավո՞ր է պահել աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատավարձից պահում աշխատանքից ուշանալու համար

Բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար

Արման․

Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար

Այլ գործատուի աշխատավարձը հաշվի կառնվի՞ մայրության նպաստ հաշվարկելիս

Էլինա․

Բարև ձեզ։ Ֆիզարձակուրդ եմ գնում 01.07.2025-ին, աշխատանքային պայմանագիրս սեպտեմբերի մեկից է եղել։ Հուլիս-հոկտեմբեր ներառյալ աշխատել եմ նաև այլ վարյրում։ Արդյո՞ք մայրության նպաստի գումարը հաշվելիս հաշվապահը պետք է հաշվի առնի նաև այդ աշխատավարձը։ Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմով։ Ես պե՞տք է տեղեկանք ներկայացնեմ, առ այն որ աշխատել ու վարձատրվել եմ տվյալ վայրից, թե՞ այդ տեղեկատվությունն իրեն հասանելի է։

Կարդալ ավելին Այլ գործատուի աշխատավարձը հաշվի կառնվի՞ մայրության նպաստ հաշվարկելիս

Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատակցին

Agata.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, կամ շաբաթական 4 օր, այս դեպքում նրան տարվա ընթացքում քանի՞ աշխ. օր վճարովի արձակուրդ է հասնում: Եվ արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկվում է սովորական աշխատողների նման: Աշխատավարձը ամսական դրույքաչափ է: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատակցին

Արդյո՞ք առաջանում է վերջնահաշվարկ

Քրիստինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս. Եթե աշխատողը օգտվել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից և դրանից հետո աշխատել 3 ամիս, հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում պետք է կատարել վերջնահաշվարկ։

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է վերջնահաշվարկ

Չվճարվող արձակուրդ համատեղությամբ աշխատողին

Աննա․

Բարև Ձեզ։ Ընկերության համատեղության կարգով աշխատողն ցանկանում է վերցնել չվճարվող արձակուրդ։ Քանի՞ օր համատեղությամբ աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ՝ մեկ տարվա ընթացքում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդ համատեղությամբ աշխատողին

Ո՞վ է վճարելու նպաստի եկամտային հարկը

Աննա․

Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստից պահվող եկամտային հարկը վճարելու է գործատու՞ն, թե՞ ամբողջապես ՀՀ պետ բյուջեն: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ո՞վ է վճարելու նպաստի եկամտային հարկը

Քանի՞ օրվա արձակուրդի իրավունք ունի աշխատողը

Մարիամ․

Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ և մասնագետներ, հարցս այսպիսին է:
Երաժշտական քոլեջում աշխատող զինղեկը քանի՞ օր ամենամյա արձակուրդի իրավունք ունի, զինղեկը համարվում է վարչական աշխատող: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Քանի՞ օրվա արձակուրդի իրավունք ունի աշխատողը

Աշխատողը բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ

Նաիրա․

Բարև ձեզ, հարցս վերաբերվում է մայրության նպաստի հաշվարկմանը։
Աշխատողը սկզբում ներկայացրել էր 140 օրվա անաշխատունակության թերթիկ, բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ։ Հարց՝ ինչպե՞ս հաշվարկել 15 օրվա համար միջին օրականը, արդյո՞ք պետք է վերցնել նույն 140 օրվա համար հաշվարկած միջին օրականի թիվը։

Կարդալ ավելին Աշխատողը բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ

Արդյո՞ք վճարվելու է արձակման նպաստ

Վիկա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ–ն պետք է անժամկետ դադար տրվի, ունի տնօրեն և մեկ աշխատող։ Երկուսին էլ պետք է ազատեմ, վճարեմ վերջնահաշվարկ (չօգտագործված արձակուրդային օրերի համար)։ Իսկ արձակման նպաստ վճարվելու՞ է։

Կարդալ ավելին Արդյո՞ք վճարվելու է արձակման նպաստ

Արդյո՞ք պետք է վարձատրվի փորձաշրջանը

Յանա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք պետք է վարձատրվի փորձաշրջանը: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վարձատրվի փորձաշրջանը

Աշխատողը յուրաքանչյուր ամիս ունենում է չվճարվող արձակուրդի օրեր

Կարինե․

Խնդրում եմ պատասխանել հարցին. եթե աշխատողն ամեն աշխատանքային ամսվա մեջ ունի չվճարվող արձակուրդի օրեր, ամենամյա արձակուրդ հաշվելիս ինչպե՞ս հաշվել։ Եթե կա օրենքում նման կետ՝ կխնդրեմ հղումն ասել։

Կարդալ ավելին Աշխատողը յուրաքանչյուր ամիս ունենում է չվճարվող արձակուրդի օրեր

Անաշխատունակության նպաստի հաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո

Լիկա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։

Կարդալ ավելին Անաշխատունակության նպաստի հաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո

Արձակուրդային օրերը պե՞տք է կրճատել

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերից պետք է կրճատե՞լ:

Կարդալ ավելին Արձակուրդային օրերը պե՞տք է կրճատել

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատողի՝ աշխատանքից ազատում պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց՝ եթե աշխատողի հետ կնքվել է որոշակի ժամկետով պայմանագիր, և այդ ընթացքում աշխատողը եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատելու նրան աշխատանքից պայամանագրի ժամկետը լրանալու հիմքով:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատողի՝ աշխատանքից ազատում պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով

Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը

Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության

Մանե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։

Կարդալ ավելին Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության

Տեղափոխում այլ աշխատանքի առանց աշխատողի համաձայնության

Արտյոմ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի անժամկետ պայմանագիր կնքած աշխատողին, առանց աշխատողի համաձայնության, տեղափոխել այլ աշխատանքի կազմակերպության ներսում։

Կարդալ ավելին Տեղափոխում այլ աշխատանքի առանց աշխատողի համաձայնության

Աշխատանքի կարգապահության խախտում

Ռոզա․

Խնդրում եմ պատասխանեն միայն հարցի պատասխանը հստակ իմացողները․ արդյո՞ք հաղորդման հյուր լինելը կարող է համարվել աշխատանքի կարգապահության խախտում։

Կարդալ ավելին Աշխատանքի կարգապահության խախտում

Հաստիքների տեղափոխություն

Կարինե․

Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։

Կարդալ ավելին Հաստիքների տեղափոխություն

Աշխատավարձի գծով պարտքի մարում փոխառության հաշվին

Հերմինե․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը մարել տրված փոխառությամբ, և արդյո՞ք հարկ կառաջանա։

Կարդալ ավելին Աշխատավարձի գծով պարտքի մարում փոխառության հաշվին

Վճարովի բացակայության իրավունք

Mara.

Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն, տարվա ընթացքում քանի՞ օր աշխատողն ունի վճարովի բացակայության իրավունք։

Կարդալ ավելին Վճարովի բացակայության իրավունք

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ․ ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստացվում է որ պետք է ֆիզից ֆիզ գնամ, նշեմ որ աշխատում եմ համատեղության կարգով 2 հաստատությունում, մի աշխատավայրում մայիսի 10-ից վերադարձել եմ աշխատանքի։ Նման պարագայում ո՞նց է հաշվարկվելու իմ մայրության նպաստը, կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Փորձաշրջանի վերաբարյալ

Զարուհի․

Ո՞ր դեպքերում է սահմանվում մինչև 6 ամիս փորձաշրջան։

Կարդալ ավելին Փորձաշրջանի վերաբարյալ

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք կուտակվում են հերթական արձակուրդի օրեր

Վեներա․

Բարև Ձեզ, ես անցյալ տարի մարտ ամսից եղել եմ ֆիզ. արձակուրդի մեջ, վերադարձել եմ այս տարվա փետրվարին, իմ ֆիզ. արձակուրդի մեջ եղած ժամանակահատվածի համար հասանելիք հերթական արձակուրդ ունե՞մ ես։

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք կուտակվում են հերթական արձակուրդի օրեր

Ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը ԱՁ համար

Արմենուհի․

Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Դեկրետի անցնելու դեպքում հաշվարկը կատարելիս հիմք պետք է ընդունվի վերջին 3 տարիների, թե՞ 6 ամիսների ընթացքում ստացված եկամուտը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը ԱՁ համար