Category: Հարց ու պատասխան

Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա.

Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Համագործակցության հուշագրի օրինակ

Մարգարիտ Նիկողոսյան.

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք համագործակցության հուշագրի օրինակ ուղարկել: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Համագործակցության հուշագրի օրինակ

Ե՞րբ կարող է գլխավոր հաշվապահը չներկայանալ աշխատանքի

Մերի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե գլխավոր հաշվապահը դիմում է գրել, ե՞րբ կարող է չգնալ աշխատանքի:

Կարդալ ավելին Ե՞րբ կարող է գլխավոր հաշվապահը չներկայանալ աշխատանքի

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

Մարիամ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նոր ձևավորված ՏՄԱԿ-ում սահմանվել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից – շաբաթ 09:00 – 17:00 /1 ժամը տրամադրել են ընդմիջմանը/: Համաձայն ԱՕ 139 հոդվածի 1. մասի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը, եթե ոչ, ապա ու՞մ դիմել հարցին ճիշտ և արդյունավետ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

ՀԴՄ-ի հաշվետվության հետ կապված

Գարեգին.

Բարև Ձեզ: Վերջերս ձեռք եմ բերել նոր սերնդի ՀԴՄ, ո՞վ կարող է ասել, թե պարտադիր է արդյո՞ք ամեն օր Z հաշվետվություն հանել: Թեժ գիծ եմ զանգահարել, այնտեղից պատասխանեցին, որ՝ այո, պարտադիր է, մեջ բերելով ինչ որ օրենքի կետ: Բայց մի փոքր կասկածներ կան, քանզի այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն ցանկացած օրերի կտրվածքով Z հաշվետվություն հանել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ-ի հաշվետվության հետ կապված

Գործուղման հաշվետվության ձև

TikGev.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք տալ գործուղման հաշվետվության ձև
tigevorgyan շնիկ hotmail.com

Կարդալ ավելին Գործուղման հաշվետվության ձև

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Անի.

Միկրոձեռնարկատիրության դաշտում եմ ուզում աշխատել, որպես մազահեռացման ծառայություններ մատուցող, գրանցվելու եմ ԱՁ: ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Սուրճի վաճառքի գործունեություն

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:

Կարդալ ավելին Սուրճի վաճառքի գործունեություն

Մանկապարտեզ բացելու համար

Միլենա.

Բարև Ձեզ, մանկապարտեզ բացելու համար անհրաժեշտ է ձևակերպել ԱՁ, ՍՊԸ, թե՞ ՓԲԸ, և հարկային դաշտում, ո՞ր ձևով է հարմար: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Մանկապարտեզ բացելու համար

Արդյո՞ք անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել

Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

URENI.

Անհրաժեշտություն է առաջացել երկկողմանի համաձայնությամբ ավելացնելու անշարժ գույքի՝ պայմանագրով հաստատված, նոտարական գրանցմամբ, վարձավճարի չափը: Ինչպե՞ս կարելի է օրինականորեն ձևակերպել, առանց նոտարական ձևակերպման:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

Էպիլացիայի ծառայություններ մատուցող սրահը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել

Մայա.

Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:

Կարդալ ավելին Էպիլացիայի ծառայություններ մատուցող սրահը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել

Բյուլետենի հաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Եթե հիվանդության թերթիկը բացվել է ասենք 01.07. – 20.07., հետո 20.07. – 31.07, այնուհետև վերջնականը՝ 01.08 – 11.08, ինչպե՞ս է կատարվում այս բյուլետենների հաշվարկը գործատուի և պետ. բյուջեի կողմից: 01.07 – 31.07-ը հասկանալի է, որ առաջին 5 օրը վճարելու է գործատուն, իսկ 01.08 – 11.08-ը նորից առաջին 5 օրը վճարելու՞ է գործատուն:

Կարդալ ավելին Բյուլետենի հաշվարկ

Արդյո՞ք ֆիզ. անձը ազատված է ԱԱՀ-ից նշված սերմացուների ներմուծման ժամանակ

Edgar.

Հարգելի հաշվապահներ՝ համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
25 մայիսի 2002 թվականի N 621 որոշման, կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներմուծման ժամանակ ազատված են ցուցակում նշված սերմացուների համար ԱԱՀ վճարելու պարտականությունից:
Իսկ, եթե ներմուծողը ֆիզիկական անձ է, ինչպե՞ս է գործում օրենքը:

Կարդալ ավելին Արդյո՞ք ֆիզ. անձը ազատված է ԱԱՀ-ից նշված սերմացուների ներմուծման ժամանակ

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար

Արամ.

Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:

Կարդալ ավելին Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար

Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո/կրպակ բացելու համար

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո բացելու համար /կրպակ/, լինելու է նաև առաքում։

Կարդալ ավելին Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո/կրպակ բացելու համար

Աշխատանքային պայմանագրի լրացման հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ ՍՊԸ գործատուն իրավունք ունի՞ աշխ. պայմանագրում աշխատավարձի չափը չնշել կամ նշել ձեռագիր՝ գրիչով գրելով:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի լրացման հետ կապված

Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Էլիզա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։

Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։

Կարդալ ավելին Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Վարձակալության վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից ունի վարձակալած հիմնական միջոց՝ ավտոմեքենա՝ անհատույց: Տվյալ պարագայում ի՞նչ առանձնահատկություններ կան:

Կարդալ ավելին Վարձակալության վերաբերյալ

Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումները

Արամ.

Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ

Կարդալ ավելին Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումները

Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ուսանող է և նրան ընթացիկ քննություններին նախապատրաստվելու համար ըստ ԱՕ-ի տրամադրվել է 3 աշխատանքային օր արձակուրդ, ինչպե՞ս է կատարվելու վճարումը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը

Որո՞նք են կարգավորող հաշիվները

Էսթեր.

Ողջույն բոլորին: Կասե՞ք՝ հաշիվներից որոնք են բոլոր կարգավորող հաշիվները:

Կարդալ ավելին Որո՞նք են կարգավորող հաշիվները