Category: Հարց ու պատասխան
Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք
Hayk.
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:
Գնումների համակարգողների որակավորման քննությունների հարցաշար
Հասմիկ.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք գնումների համակարգողի քննության հարցաշարը՝ hasmik_badalyan_1986 շնիկ mail.ru
Դրոշմանիշային և սոցիալական վճարների պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում
Էմիլի.
Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:
Մայրության նպաստի վերաբերյալ
Արևիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։
Աշխատողի կրճատման դեպքու՞մ կատարվում է վերջնահաշվարկ
Նունե.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. “հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք”: Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։
Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։
Աշխատողի ընդունման և ազատման վերաբերյալ
Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:
Ինչպե՞ս չեղարկել սխալմամբ լրացված հրամանը
Ani.
Բարև Ձեզ, եթե հրամանը սխալմամբ է լրացվել՝ ինչպե՞ս պետք է այն չեղյալ համարել:
Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում
Անի.
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:
Անձը ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ
Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:
XML-ի օրինակ
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ինձ ուղարկել եկամտային հարկի հաշվետվության տեղեկության ներբեռման XML-ի օրինակ /Ծրագրից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար/։
Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով
Samvel.
Կազմակերպությունն ունի իրացումից ԱԱՀ 12 000 դրամ, ձեռքբերումներից ԱԱՀ 192 000 դրամ, վճարում ԱԱՀ 100 000 դրամ: Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով:
Արդյոք գործատուն կարող է տեսնել, թե իր նախկին աշխատակիցները հիմա որտե՞ղ են աշխատում
Արամ.
Բարև Ձեզ: Կարող եք ասել, գործատուն ինչպե՞ս կարող է տեսնել իր նախկին աշխատակիցները հիմա որտեղ են աշխատում, ինչքա՞ն ես գիտեմ հարկայինով հնարավոր է այդպիսի բան:
Եթե չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հայտարարությունը
Lili.
Բարև Ձեզ, եթե չեմ հասցրել ներկայացնել միկրոյի հայտատրարությունը, ո՞ր հարկման դաշտ եմ անցնում:
Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:
Հողի հարկի գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ
Մեր ձեռնարկության հողի հարկը վերջին 10 տարիների ընթացքում մեր սխալ հաշվելու պատճառով վճարվել է գերավճարով /1%-ի փոխարեն վճարվել է 10%/։
Խնդրում եմ տեղեկացնել գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ:
Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ
Nver.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:
Եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակի վերաբերյալ
Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:
Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը
Շուշան.
Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։
Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն
Susanna.
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։
Վերջնահաշվարկ
Սուսաննա.
Ես աշխատում եմ կարի արտադրամասում, տվյալ աշխատավայրում գրանցված աշխատող եմ դեկտեմբերի 1-ից, արձակուրդ չեմ գնացել, ստանում եմ 85 000 դրամ: Ես ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ:
Ինչպե՞ս ձևակերպել բարեգործության նպատակով կատարված փոխանցումը
Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը որպես բարեգործություն իր բանկային հաշվից գումար է փոխանցում՝ ինչպե՞ս կարող եմ ձևակերպել:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան
Մանե.
Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ
Լիաննա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության
2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում
3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Կա արդյո՞ք ապրանքները դասակարգող ընկերություն
Մանե.
Բացի ՊԵԿ-ից ապրանքները դասակարգող ընկերություն կարո՞ղ եք առաջարկել:
Արդյո՞ք ուսուցչի ֆիզ. արձակուրդից վաղ վերադառնալու դեպքում վերականգնվում է տարիֆիկացիայով սահմանված ժամերը
Անի.
Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։
Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը
Nona.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:
Ինչպե՞ս կատարել լիազորի փոփոխումը
Արամ․
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ texservice-ի լիազորի փոփոխումը ինչպե՞ս կարող եմ անել։ Պե՞տք է լիազորագիր տրվի, որ հարկայինով կարողանամ ստորագրություն անել։
Եթե ազատումից հետո աշխատակիցները մնացել են որպես գրանցված աշխատող
Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք ասել, եթե համայնքապետարանը 2017թ. խոշորացել է և այդ ժամանակահատվածից սկսած մինչև այսօր, համայնքապետարանը մուտք չի գործել էլեկտրոնային հաշվետություների համակարգ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողները, որոնք խոշորացման ժամանակ ազատվել են աշխատանքից, մնացել են գրանցված աշխատող այդ համակարագում: Ինչպե՞ս կարող ենք այդ սխալը ուղղել, եթե մուտք չի լինում հին օգտատիրոջ հաշվով:

