Category: Հարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Ռազ․

Բարև ձեզ, ԱՁ Միկրեձեռնարկատերը արտադրում է ավտոմեքենայի շամպույն, ուզում է իր արտադրանքը արտահանի ՌԴ, կասե՞ք քայլերը։

Կարդալ ավելին Արտահանում ՌԴ

Առցանց առևտրով զբաղվելու համար

Ալինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Կարդալ ավելին Առցանց առևտրով զբաղվելու համար

Նպաստների մասին

Գայանե․

Բարև Ձեզ։ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը և Մայրության նպաստը դրանք տարբեր նպաստներ են, թե՞ խոսքը նույն գումարի մասին է։

Կարդալ ավելին Նպաստների մասին

Աշխատանքային ստաժ

Աբրահամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք օնլայն ստուգել ստաժի չափը, և ինչքա՞ն է 1 տարվա ստաժը։

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժ

Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով

Աննա.

Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Կարդալ ավելին Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով

ՍՊԸ բացելու համար

Մարինե.

Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ի՞նչ է հարկավոր ՍՊԸ բացելու համար, ի՞նչ փաստաթղթեր են պետք:

Կարդալ ավելին ՍՊԸ բացելու համար

Տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործում

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք երկու կազմակերպություններ (երկուսն էլ համարվում են ԱԱՀ վճարող) կարո՞ղ են իրար միջև կնքել տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործում

Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հաշվարկային փաստաթղթի ներառում ԱԱՀ հաշվետվություն մեջ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվարկային փաստաթղթի ներառում ԱԱՀ հաշվետվություն մեջ

Ա/Ձ առցանց գրանցում

Գայանե.

Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս կարող եմ օնլայն գրանցվել որպես անհատ ձեռներեց:

Կարդալ ավելին Ա/Ձ առցանց գրանցում

Սոց. փաթեթի շահառու

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե հրամանով աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի և նա սոց. փաթեթի շահառու է, ապա նորից 6 ամիս պետք է անցնի, թե՞ կրկին մնում է շահառու:

Կարդալ ավելին Սոց. փաթեթի շահառու

Մայրության նպաստ

Սյուզի.

Կասեք խնդրեմ՝ միկրոյի աշխատողի մայրության նպաստը ինչպե՞ս է հարշվարկվում, օրենքի հղում կտաք:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Վարորդի պարտականությունները

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, օգնեք խնդրեմ, վարորդի պաշտոնի պարտականությունների նկարագրությունը աշխ. պայմանագրում:

Կարդալ ավելին Վարորդի պարտականությունները

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Սյուզի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Տրանսպորտային միջոցի խոտանում

Բարև Ձեզ: Ընկերությունը իր մարդատար ավտոմեքենան պետք է խոտանի: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ քայլեր պետք է անենք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տրանսպորտային միջոցի խոտանում

Աշխատանքային պայմանագրի ավարտ

Անի.

Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է սույն թվականի օգոստոսի 22-ին, այդ դեպքում ո՞ր օրով պետք է գրել հրամանը և ո՞ր օրը պետք է հարկայինով ազատել:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ավարտ

Երեխայի խնամքի արձակուրդ

Էլլադա.

Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդ

Գործուղման վկայական

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ գործուղման վկայականի լրացված օրինակ ուղարկել, բայց որ գործուղումը մի քանի օր տևած լինի, այլ ոչ թե մեկ: ani_santrosyan շնիկ yahoo.com Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գործուղման վկայական

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

Հայկ.

Բարև Ձեզ։
Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

Ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, եթե ստացված էլեկտրոնային հաշիվը մուտք է արվել ՀԾ համակարգ և հետո այդ հաշիվը ճշգրտվել է, ապա ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը

Արդյո՞ք պետք է հրաման տալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հրաման տալ

Իրանից ներմուծված ցեմենտի մաքսազերծում

Գառնիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ՝ ներմուծված Իրանից: Մասնավորապես, պետ. տուրքի մասին։

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Իրանից ներմուծված ցեմենտի մաքսազերծում

Ազատման հայտ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի ազատման հայտը ե՞րբ պետք է տալ, եթե ազատվում է օգոստոսի 23-ին:

Կարդալ ավելին Ազատման հայտ

Ծանուցագիր

Աննա.

Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները:
Ծանուցագիրը ուղարկել եմ:

Կարդալ ավելին Ծանուցագիր

Արձակուրդայինի հաշվարկ

Մանե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս ու արձակուրդ է գնում, ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Ճշգրտող հաշիվ

Ան.

Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ճշգրտող հաշիվ

ՍՊԸ գործունեություն

Քրիստինե.

Բարև բոլորին։ Մի հարց. եթե նախկին հաշվապահը հաշվետվությունները հանձնելուց նշել է ՍՊԸ-ի գործունեության մի տեսակը՝ 35 կետը, ի՞նչ է սպասվում կազմակերպությանը, հիմա հաջորդ հաշվետվության ժամանակ ավելացնենք երկրորդ կոդը, թե՞ ոչ: Ասեմ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ՍՊԸ գործունեություն

Աշխատակիցն ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից

Սոնա.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:

Կարդալ ավելին Աշխատակիցն ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից