Category: Աշխատավարձ, կադրեր
Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը
Արտյոմ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:
Մայրության նպաստ
Աննա․
Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։
Որքա՞ն գումար է պահվում աշխատակցից
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կասե՞ք, կես դրույքի դեպքում, որքա՞ն գումար է պահվում աշխատակցից, ի՞նչ հարկեր է մուծում և որո՞նք է գործատուն վճարում։
Կանխավ շնորհակալություն 🙂
Որքա՞ն է կազմում միջին ամսական աշխատավարձը
Սուրեն․
Բարև Ձեզ։
Իմ գրանցված աշխատավարձը 128 000 է, ես մաքուր ստանում եմ 92 360։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս կարող եմ ինքս հաշվել, թե որքա՞ն է կազմում իմ միջին ամսական աշխատավարձը՝ օրականը և ժամային դրույքաչափերը։
Կանխավ շնորհակալ եմ։
Պարգևավճարի վերաբերյալ
Արփի․
Բարև Ձեզ։ Եթե ուսուցիչը աշխատանքի է ընդունվել սեպտեմբերին, ապա դեկտեմբեր ամսին տրվող պարգևավճարի գումարը նու՞յն տոկոսով է ստանում։
Ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ
Անի․
Բարև Ձեզ։ Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2019 թվականի դեկտեմբերին, արձակուրդ է գնացել 2020 թվականի դեկտեմբերին։ Կարո՞ղ է մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը օգտվել ամենամյա արձակուրդից:
Ժամային տարիֆային դրույքի վերաբերյալ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:
Տաբելի լրացման հետ կապված
Անի.
Բարև Ձեզ։ Հաճախումների տաբելում պահակի ժամերը լրացվում են ամեն օր՝ 12 ժամ, իսկ տոն օրերին կամ կիրակի օրերին՝ 24 ժամ։ Նշեմ, որ դպրոցի պահակը մեկն է: Գիտեմ, ճիշտ չէ, ուղղակի ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս նշեմ տաբելում։
Ինչպե՞ս է հաշվարկվում արձակման նպաստը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի մահվան դեպքում ինչպե՞ս է հաշվարկը արվում արձակման նպաստի: 2020 թվականին արձակուրդ չի գնացել և ունի 20 տարվա ստաժ, ամսական աշխատավարձն էլ 95 400 է /կեղտոտ/:
Շնորհակալություն
Արդյո՞ք աշխատակիցը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատակիցը մի քանի ամիս է վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից: Կարո՞ղ է օգտվել ամենամյա արձակուրդից, թե՞ պարտադիր նորից պետք է 6 ամիսը լրանա: Կազմակերպությունում աշխատում է մի քանի տարի, վերադարձել է 2020 թվականի սեպտեմբերին:
Ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի
Անուշ.
Խնդրում եմ պատասխանեք՝ ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի: Խոսքը պետական հիմնարկի մասին է:
Մայրության նպաստ
Անահիտ.
Բարև Ձեզ։ Ես ունեմ իմ Ա/Ձ-ն, սպասում եմ 3-րդ երեխայիս։ Ուզում եմ իմանամ՝ ի՞նչ ձևով են հաշվում մայրության նպաստը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ եմ ստանալ։
Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է փետրվարի 18-ին /մինչև փետրվարի 17-ը ներառյալ գտնվելու է արձակուրդի մեջ/: Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը:
Անհատական և ներքին իրավական ակտերի գրանցամատյանի վերաբերյալ
Բարի լույս բոլորին, հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց․
Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման համար ի՞նչ օրենք է գործում այս պահին, անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանների օրինակ (ձև) որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել, և արդյո՞ք պետք է պահել աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյան: Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է
Յանա.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է, եթե առկա է աշխատողի ազատման դիմումը և դիմումի վրա տնօրենը նշել է՝ “չեմ առարկում”։
Կանխավ շնորհակալություն
Վերջնահաշվարկ
Արթուր.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ՝ օգնել:
Աշխատանքից դուրս եմ գալիս և արդեն փետրվարի 1-ից այլևս չեմ աշխատելու: Դիմում եմ գրել, որ փետրվարի 1-ից ազատեն ինձ աշխատանքից:
Այսօր հաշվապահությունից թուղթ ստացա, որտեղ նշում էր, որ աշխատանքից դուրս եմ գալու հունվարի 29-ից, հաշվապահի հետ խոսալուց հետո ինձ համոզում էր, որ նույնն է: Կարող եք ասել՝ ինչո՞վ է տարբերվում:
Ինչպես նաև վերջնահաշվարկս որքա՞ն եմ ստանալու: Վերջին անգամ գնացել եմ 2019 թվականի նոյեմբեր ամսին, ստացել եմ 153 597 մաքուր աշխատավարձ, սեպտեմբեր ամսվանից այն դարձել է 173 597, 2020թ. մարտ ամիսը ամբողջությամբ եմ աշխատել, ապրիլ ամիսը աշխատել եմ 10 օր, մայիս ամսվանից կրկին ամբողջ դրույքով, աշխատել եմ շաբաթական 5 աշխատանքային օրով:
Կանխավ շնորհակալություն
Մայրության նպաստ
Լիաննա.
Բարև Ձեզ: Եթե ուսուցչուհին ներկայացրել է հունվարին մայրության նպաստ և հունվարին աշխատել է 2 օր՝ ես վճարելու եմ մայրության նպաստը փետրվարին: Այդ դեպքում նպաստի գումարը պե՞տք է գումարեմ հունվարի աշխատած օրերի գումարին նոր պահումներ անեմ, թե՞ փետրվարի աշխատավարձի ժամանակ ցույց տամ մայրության նպաստը:
Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Երբ աշխատողը նվազագույն աշխատավարձից ցածր է վարձատրվում, դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն, իսկ երբ աշխատողը 0.5 դրույք է աշխատում, կրկին գործատուն է վճարու՞մ: Եթե այո, խնդրում եմ՝ օրենքի ո՞ր հոդվածն է: Ես չգտա 0.5 դրույքի մասով, ինձ ասացին 0.5 դրույքի դեպքում աշխատողից ես պահում:
2 -րդ հարց: Մանկապարտեզը ամբողջ 2020 թվականը չի գործել covid-ի պատճառով: Աշխատողները 2020 թվականը ամբողջությամբ հարկադիր պարապուրդ են վճարվել 2/3-ով: Աշխատողներին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Կրկին ինձ ասացին, որ չի հասնում արձակուրդ, այսինքն՝ վերջնահաշվարկի դեպքում 2020 թվականը հաշվարկից դու՞րս է՝ այո: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս պետք է հաշվել հունվար ամսվա աշխատավարձը
Յուրա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ օգնեք: Մինչև հունվարի 11-ը դպրոցը եղել է արձակուրդում, հունվարի 11-ին աշխատողը ազատվել է աշխատանքից: Հարց՝ հունվար ամսվա համար աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվել:
Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել
Անի․
Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:
Ե՞րբ է նշվում երեխայի խնամքի արձակուրդի ավարտը
Մելինե․
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնում է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդ, ավարտը նշվում է երեխայի ծնունդից 3 տարի հետո, թե՞ արձակուրդի օրվա սկզբից 3 տարի հետո /օր. ծնվել է 13.06.2019, ավարտ 13.06.2022/:
Մայրության նպաստ
Սուսաննա.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ ու կցանկանայի իմանալ: Ես ֆիզ. արձակուրդում եմ նոյեմբերի 25-ից: Ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. գումարը: Հիմա փոքրիկիս ունեցել եմ կեսարյան հատումով, այսինքն՝ 140 օրվա փոխարեն 155 օր է դառնում օրերի քանակը: Նշանակում է. ես նորից 15 օրվա գումար ունե՞մ ստանալու:
Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ
Արմինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:
Վերջնահաշվարկ
Քրիստինե.
Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:
Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 – 62 815 = 222 711, թե՞ 222 711 – 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկ
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն
Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվել հունվար ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Եթե աշխատողը գրանցվել է 07.05.2020, ստացել է ամեն ամիս 76 000 դրամ աշխատավարձ և 18.01.2021-ին ազատվել է աշխատանքից, արձակուրդ չի վճարվել: Եվ կասե՞ք՝ վերջնահաշվարկը ո՞ր հաշվետվության ձևն է, թե՞ դա պետք է հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեմ: Ասեք՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը և արձակուրդը, թե՞ սխալ գիտեմ:
Աշխատանք համատեղությամբ
Նարե.
Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։
Վերջնահաշվարկ
Նառա.
Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ: Աշխատանքի եմ ընդունվել 09.01.20-ից և դիմում եմ ներկայացրել 28.01.20-ին, արձակուրդ չեմ գնացել: Արդյո՞ք ինձ տրվում է վերջնահաշվարկի գումար:
