Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Հարկային դաշտի ընտրություն

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:

Կարդալ ավելին Հարկային դաշտի ընտրություն

Բնապահպանական հարկ

Մար.

Բարև Ձեզ: Կասեք՝ ո՞նց կարող եմ բնապահպանական հարկ ձևակերպել եռամսյակային՝ բնօգտագործման օրինակ եռամսյակային հաշվետվության համար:

Կարդալ ավելին Բնապահպանական հարկ

Վարձակալություն ֆիզ. անձից

Ռազ.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։

Կարդալ ավելին Վարձակալություն ֆիզ. անձից

Գործունեության իրականացում արտերկրում

Մարիաննա.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Կարդալ ավելին Գործունեության իրականացում արտերկրում

ԱԱՀ-ից ազատված ծառայություններ

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, օրենքի ո՞ր հոդվածով է հաշվապահական հաշվառման ծառայությունը համարվում ԱԱՀ-ից ազատված։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱԱՀ-ից ազատված ծառայություններ

Եկամտային հարկի փոխհատուցում

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Եկամտային հարկի փոխհատուցում

Ներմուծում ԵՏՄ-ից

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է:

Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ “Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ…. և այլն “: Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:

Կարդալ ավելին Ներմուծում ԵՏՄ-ից

ԱՁ-ն հարկային գործակալ

Ռուզաննա.

Միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող ԱՁ-ն արդյո՞ք հանդիսանում է հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման դեպքում:

Կարդալ ավելին ԱՁ-ն հարկային գործակալ

ՌԴ-ից սննդամթերք ներմուծելու համար

Արթուր.

ՌԴ-ից սննդամթերք ներմուծելու դեպքում` ի՞նչ քանակության դեպքում է լինելու մաքսազրծումը և հարկը, և ինչքա՞ն:

Կարդալ ավելին ՌԴ-ից սննդամթերք ներմուծելու համար

Չինաստանից հագուստ ներմուծելու դեպքում

Սիրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կհուշեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու դեպքում մաքսային ի՞նչ վճարներ պետք է կատարել:

Կարդալ ավելին Չինաստանից հագուստ ներմուծելու դեպքում

Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Անահիտ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

Կարդալ ավելին Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:

Կարդալ ավելին Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում

Համատեղությամբ աշխատանքի հարկեր

Կարինե.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։

Կարդալ ավելին Համատեղությամբ աշխատանքի հարկեր

Շրջհարկի դրույքաչափ

Անի.

Բարի օր: Կասե՞ք, եթե ավտոտեխսպասարկման կենտրոն է և շրջհարկով է աշխատում, քանի՞ % է վճարում շրջհարկ, և եռամսյակ է՞: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջհարկի դրույքաչափ

Ֆիզ. անձը վաճառում է անշարժ գույք

Արթուր.

Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը: Ձեռք է բերել 1 տարուց շուտ: 2 գույք պետք է վաճառի: Արդյո՞ք հարկ չի առաջանա:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը վաճառում է անշարժ գույք

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գուրգեն.

Անհատ ձեռնարկատերը՝ տնտեսական գործունեության դասակարգիչ 95.11.0, Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, միկրոյով կարո՞ղ եմ աշխատել տվյալ դեպքում:

Կարդալ ավելին Տնտեսական գործունեության դասակարգիչ

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ

Գուրգեն․

Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ

Ա/Ձ նաև գրանցված աշխատող է

Գուրգեն.

ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:

Կարդալ ավելին Ա/Ձ նաև գրանցված աշխատող է

Տույժի մարում

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:

Կարդալ ավելին Տույժի մարում

Հարկման հատուկ համակարգ

Գուրգեն.

Ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ շրջհարկը լինի 5%, և ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ դառնա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Եվ ID reader որտե՞ղ են վաճառում:

Կարդալ ավելին Հարկման հատուկ համակարգ

Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։

Կարդալ ավելին Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ

Մարի․

Բարև Ձեզ։ Խնրում եմ օգնել՝ եթե ԱՁ-ն ունի աշխատող, արդյո՞ք վճարելու է ԱՁ-ի 5 000-ը, ԱՁ-ն 1974թ.-ից առաջ ծնված է:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Տաթև.

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով: Պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Կարդալ ավելին Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Վաճառք ձեռքբերման գնից ցածր գնով

Արթուր.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ապրանքը վաճառել ենք ձեռք բերման գնից ցածր: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:

Կարդալ ավելին Վաճառք ձեռքբերման գնից ցածր գնով

Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Իրինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Մեքենայի նվիրատվություն

Ռոմա.

Օտար երկրի քաղաքացին ՀՀ-ում կարո՞ղ է իր սեփական ավտոմեքենան նվիրել ՀՀ քաղաքացուն (օր.՝ ընկերոջը) և ի՞նչ ընթացակարգով: Եվ այն ենթակա՞ է մաքսազերծման:

Կարդալ ավելին Մեքենայի նվիրատվություն

Ավտոմեքենայի ձեռքբերում

Սեդա.

Բարև Ձեզ: ՀՀ-ում ձեռք ենք բերել մարդատար ավտոմեքենա ՍՊԸ-ի տնօրենի օգտագործման համար: ԱԱՀ-ն պետք է հաշվանցվի՞, թե՞ գումարվի արժեքին:

Կարդալ ավելին Ավտոմեքենայի ձեռքբերում