29/10/2026

Տաթև․

Բարև Ձեզ, ես Տաթևն եմ։ Ունեմ հաշվապահական բազային գիտելիքներ ու պետք է ընկերուհուս արտելի հաշվապահությունը վարեմ։ Հաշվառումից հանած ԱՁ-ն կրկին հաշվառել եմ, ՏԳՏ դասակարգիչը՝ 95․29․0 ՝ ճի՞շտ է սա։ Այժմ պետք է՝ ներկայացնեմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն որպես ԱՁ, կամ որպես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ։

Հարցս հետևյալն է․ 1-ինի դեպքում առանց ՀԴՄ կարո՞ղ է աշխատել արտելը, թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ պետք է անել։ Իսկ 2-րդի դեպքում, տեղյակ եմ Արտոնագրի մասին, դա ինչպե՞ս ունենալ։ Խնդրում եմ նաև վճարումների մասով օգնել։ Տեղյակ եմ միայն տարեկան 12 000 դրոշմանիշային վճարի մասով միայն։ Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն շարժիչի յուղի վաճառքի հաշիվ է գրում, բայց չունի ձեռքբերման փաստաթուղթ և չի հանդիսանում ներմուծող, այս պարագայում ապրանքի դրոշմավորումը ինչպե՞ս պետք է կատարվի։

Արման․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է ձեռքբերել էլեկտրամոբիլ լիզինգով։ Ինչպե՞ս են կատարվելու այս ձեռքբերման մասով ծախսագրումները՝ բանկի կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, թե՞ այլ եղանակով։ Նախապես շնորհակալություն։

Արմինե․

Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։

Քրիստինե․

Բարև բոլորի։ Եթե հնարավոր է՝ այս խնդրի լուծումը տաք։ Ընկերության ֆինարդյունքների հաշվետվության նախագծի համաձայն հաշվետու տարվա շահույթը կազմել է $1.245.000: Սակայն, փորձնական հաշվեկշիռը հաշվեկշռված չէ, և տարբերությունը վերացնելու նպատակով , բացվել է օժանդակ հաշիվ՝ $30.000 կրեդիտային մնացորդով։

Վերլուծությունների արդյունքում բացահայտվել են հետևյալ սխալները․

1. Թողարկվել և տեղաբաշխվել են 150.000 հատ 50 ցենտանոց սովորական բաժնետոմսեր, յուրաքանչյուրը` 70 ցենտով: Գործառնությունը ճիշտ է գրանցվել դրամական միջոցների հաշվում, սակայն կրեդիտագրվել է վաճառքից եկամուտ հաշվին:

2. Վարձակալության դիմաց վճարված $6.000 գումարը ճիշտ է գրանցվել դրամական միջոցների հաշվում, իսկ “վարձակալական ծախսեր” հաշվում դեբետագրվել է $60.000

3. Գնումներից և վաճառքներից վերադարձները սխալ են ձևակերպվել: $ 72.000 գնումներից վերադարձը գրանցվել է վաճառքից հասույթ հաշվի դեբետում, իսկ $96.000 վաճառքից վերադարձը կրեդիտագրվել է գնումների հաշվին

4. Տրամադրված փոխառության դիմաց ստացված $12.000 տոկոսային եկամուտը, ճիշտ է գրանցվել դրամական միջոցների հաշվում, սակայն դեբետագրվել է վճարված տոկոսների հաշվին:

Պահանջվում է ` ա . կատարել սխալների ուղղման համար անհրաժեշտ մատյանային գրանցումներ բ. Հաշվարկել շահույթի ճշգրտված գումարը սխալների ուղղումից հետո:

Շնորհակալ եմ նախապես։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Levon.

Քանի որ ընկերությունը գրանցումից հետո չէր կարող անմիջապես սկսել գործունեությունը, մենք ժամանակավորապես սառեցրեցինք գործունեությունը. անցել է մոտ 1.5 տարի։ Վերջերս մենք ստիպված էինք վճարել տրանսպորտային ընկերությանը սարքավորումների մատակարարման համար։ Այս բանկային փոխանցումը կարո՞ղ է հանգեցնել հարկային մարմինների կողմից տուգանքի։

Մելանյա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն միկրո է, աշխատում եմ տանից, պլանավորում եմ մասնակցել տարբեր տեղերում կազմակերպվող քաղաքային մարկետներին, բայց լսել եմ, որ ստիպված եմ լինելու ամեն անգամ փոխել թե ՀԴՄ-ի, և թե սարքի մեջ ներմուծված POS-ի հասցեն։ Արդյո՞ք կա նման անհրաժեշտություն, եթե ամիսը 2 անգամ եմ վաճառք իրականացնում տվյալ հասցեներում։ Կամ կա՞ արդյոք այլընտրանքային ճանապարհ։

Մարիամ․

Խնդրում եմ հստակեցնել՝ եթե գործող աշխատողի համար իրականացվում է պաշտոնի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում, արդյո՞ք անհրաժեշտ է աշխատողի համաձայնությունը (էլեկտրոնային ստորագրությամբ համաձայնագրով) էլ. համակարգում։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Խնդրում եմ խորհուրդ տաք հետևյալ հարցի հետ կապված. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ցանկանում է նույն տարածքում միրգ-բանջարեղենի առևտուրն իրականացնել մեկ այլ ԱՁ-ով, որը կգործի հատուկ հարկման համակարգում։ Ի՞նչ ռիսկեր կարող են լինել, կօգնե՞ք խնդրեմ։

Սևան․

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

Լիլիթ․

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։

Հասմիկ․

Կազմակերպությունը առևտրային է, աշխատում է շրջհարկով, բայց խանութ չէ, ապրանքները ձեռք ենք բերում և առաքում խանութներին: Հաշիվ վավերագրով ստանում ենք և նույն սկզբունքով դուրս գրում խանութներին: Արդյո՞ք պետք է E-Mark-ից օգտվեմ:

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:

Նելլի․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը Ռուսաստանից դեկտեմբեր ամսին սահմանված քանակից ավելի ապրանք է ներմուծել, դեռ ոչ ԵՏՄ ներմուծումն է արել, ոչ էլ որևէ հաշվետվություն ուղարկել։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ հնարավոր տույժ ու տուգանք կարող է առաջանալ, և ի՞նչ հաշվետվություններ անհրաժետ կլինի ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։

Գագիկ․

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ։ Վճարում է իր վարորդի ուսման, վերապատրաստման դասընթացի գումարը։ Ի՞նչ ծախս է ճանաչվում այս ուսման վճարը, և ի՞նչ ձևակերպումներ են տրվում։

Տաթև․

Ողջույն, հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ապրանք է ներմուծում Չինաստանից, մի մասը վաճառում ՀՀ-ում, մյուս մասը արտահանում Վրաստան, ներմուծման ժամանակ վճարում է մաքսայինում ԱԱՀ։ Արդյո՞ք հնարավորություն ունի ետ վերադարձնել ԱԱՀ-ի գումարը։

Արեն․

Բարև ձեզ։ Եթե կազմակեպությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի հադված 185, մաս 1, որտե՞ղ պետք է դիմել, որպեսզի պատկան մարմինները ստուգեն և պատժեն տվյալ կազմակերպությանը։

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է ԱՁ-ն զբաղվել միջոցառումների կազմակերպմամբ (մուլտհերոսներ)` ընտրելով միկրոձեռնարկատիրության համակարգը, և ունենալ վարձու աշխատողներ։

Արթուր․

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ ինքն է կարում/արտադրում պայուսակները, որոնք վաճառում է Wildberries – ում, դա կարո՞ղ է համարվել արտադրություն և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, թե՞ այնուամենայնիվ առևտուր է։

Շողեր․

Անձը հունվարի 14-ին գրանցել է ԱՁ-ն, այժմ շրջ․ հարկի հայտարարություն է ուղարկում, սակայն հետևյալ հաղորդագրությունն է գրվում – Դուք չեք համարվում առևտրային կազմակերպություն կամ ԱՁ և չեք կարող ներկայացնել այս հայտարարությունը։ Խնդրում եմ ասել, թե ինչի հետ է կապված։

Հարգելի գործընկերներ, 2026թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2025թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է՝ եթե հյուրանոցը ձեռք է բերում խմիչք, բայց միայն սննդի մատուցման ժամանակ է օգտագործում, որպես վաճառք չի իրացնում, այս պարագայում պե՞տք է արդյոք տեղադրի e- mark ծրագիրը և դրանով անցկացնի։

Եթե հյուրանոցը տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը, պարտադի՞ր է անվանացանկով ՀԴՄ կտրոնի տպելը։

Մարիա․

Բարև Ձեզ, կասե՞ք Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչը ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, որպեսզի կարողանա գործունեությունը շարունակել միկրոձեռնարկատիրության շրջանակներում: Նախապես շնորհակալություն: