Սևան․
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

հաջորդ տարվա հունվարի 1-ից: ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, վճարման վերջնաժամկետ 20.04.2027
Իսկ 2025-ի համար պետք է վճարե՞լ։
Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, 2025-ի համար պետք չի վճարել։
Շնորհակալություն Տիգրան ջան, եկամուտը գերազանցել է 2.4 միլիոնը պետք է վճարեմ, բայց կարող եմ արդյոք միանվագ հետ ստանալ դիմումով: