27/10/2026

Անի.

Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում: Աշխատակիցս ուսուցիչ է և մեր մոտից ազատվում է և անմիջապես մեկ այլ դպրոցում ընդունվում է գործի։ Վերջնահաշվարկ անու՞մ ենք։

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

Վարդան.

Նորաբաց ՍՊԸ-ն ունի իր առաջին աշխատողը, որի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Ընկերության կողմից ո՞վ պետք է ստորագրի՝ սեփականատերերից մեկը։ Պարտադիր պետք է տնօրենին էլ գրանցե՞լ։ Կարո՞ղ է հաշվապահի գործառույթներն էլ տնօրենը իրականացնի։
Ուզում եմ հասկանալ՝ նվազագույն ծախսերով ո՞ր հաստիքները պետք է գրանցվեն։
Շնորհակալություն նախապես։

Ալվարդ.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Վարչապետի 919Լ որոշման՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին, որտեղ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի աշխատակիցների եկամտային հարկը ցանկանում են բերել ընդհանուր հարկման դաշտ: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը, ես դեմ եմ և կարծում եմ դրանով ավելի են բարդացնում փոքր բիզնեսի աշխատանքը: Դա կհանգեցնի նրան, որ շատերը նորից թաքնված աշխատողներ կպահեն կամ էլ բոլոր աշխատողներին որպես Ա/Ձ կգրանցեն: Իսկ եկամտային հարկը բյուջե կգնա ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան կտրվածքով՝ 60 000 դրամ:

Մերի.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու՝ տեսախցիկների տեղադրում, մալուխների տեղադրում, սպասարկում, տեխնիկական սպասարկում, ծրագրային սպասարկում, անվտանգային համակարգերի տեղադրում, սպասարկում և այլն։ Ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։ Կանխավ շնորհակալ եմ։

Տիգրան.

Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։

Անուշ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը (ՎԳ) վիրահատությունից հետո անաշխատունակության մեջ է, ստանալով հաշմանդամության 3-րդ կարգ, իրավունք ունի շարունակել աշխատել բժշկական կենտրոնում, կամ ի՞նչ հիմքով կարող են ազատել աշխատանքից։ Նախապես շնորհակալություն։

Գրիգոր.

Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:

Անի.

1. Եթե աշխատակիցը ազատվում է և բերում է բանկից պարտավորության մասին տեղեկանք, սոց. փաթեթը կազմակերպությունը պե՞տք է փոխանցի մինչև տարեվերջ հաշված չափո՞վ։
2. Աշխատակիցս ուսուցչուհի է և ընդունվել է աշխատանքի 2020թ. նոյեմբերի 13-ին, հուլիսին իրեն տվել եմ 42 օր արձակուրդից 26 օր 7,5 ամսվա համար, օգոստոսին աշխատանքի է եղել։ Այդ ժամանակ 6 օրյա ենք աշխատել։ 2021 սեպտեմբերից 5 օրյա ենք աշատում և այս տարի 35 օր եմ տվել։ Այժմ ազատվում է, նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է։
Եվս մեկ հարց. արձակուրդի ժամանակ արձակուրդի օր կուտակու՞մ է աշխատողը։

Ալլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահեր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. բժշկական ծառայության դիմաց վճարումը կատարվել է տերմինալի միջոցով։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ–ով այդ գումարը ներկայացնել որպես անկանխիկ։