27/10/2026

Սերյոժա.

Հարգելի մասնագետներ,
Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։
1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։
2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։

Արմեն.

Հերթափոխով աշխատանքի դեպքում, աշատողի հանգստյան օրը աշխատանքի հրավիրելու դեպքում, արդյո՞ք պետք է հավելյալ վճարում կատարվի։ Եթե այո, ապա քանի՞ տոկոս ավել՝ 48 ժամը շաբաթական չի գերազանցվում։

Ժաննա.

Հարգելի մասնագետներ,
կա մի Ա բարեգործական կազմակերպություն (ով միաժամանակ հանդիսանում է ԱԱՀ վճարող կազմակերպություն, քանի որ բացի բարեգործական գործունեությունից ծավալում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, որի միջոցները էլի ուղղվում են բարեգործությանը), որը կառուցում է տներ և դրանց հարակից հողատարածքներով անհատույց օգտագործման է տալիս տուն չունեցող ֆիզիկական անձանց: Արդյո՞ք այս դեպքում առաջանում է ԱԱՀ-ով հարկման բազա և պե՞տք է ուղղորդվեմ ՀՕ 62-րդ հոդվածի 9-րդ կետով: Կանխավ շնորհակալություն:

Մերի.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը արտերկրյա աշխատանքի տեղավորման պրոցես է իրականացնելու, մասնավորապես՝ միջնորդելու է աշխատանք փնտրողի, գործատուի և դեսպանատան միջև փաստաթղթաշրջանառության գոծընթացի կազմակերպմանը։ Սա ի՞նչ ԱՏԳԴ-ով կարելի է գրանցել։ Կանխավ շնորհակալ եմ։

Լանա.

Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք է ներկայացնում, արդյո՞ք կազմակերպությունն ազատվում է հարկային գործակալի պարտականություններից՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարումից: Եթե դժվար չէ՝ խնդրում եմ նաև հիմքերը նշել:

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Լիլիթ.

Սպը-ն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, նախագծերի վաճառաքից ստացված եկամուտը կարո՞ղ ենք հարկերը հանել մնացած մասը աշխատավարձ տալ, թե՞ կարող ենք որոշ մասը թողնել հետո որպես շահաբաժին վճարել։ Հարցս հենց շահաբաժնին է վերաբերվում՝ արդյո՞ք շրջհարկով աշխատելու դեպքում կարող ենք հիմնադրին շահաբաժին վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Ալլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը աշխատել է երկու ամիս և ազատվել է աշխատանքից՝ վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ։ Նշեմ նաև ,որ պայմանագրով գործատուն ընդունել է երկու ամիս ժամկետով։

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը գտնվում է ամենամյա արձակուրդում և միարժամանակ ստացել է անաշխատունակության թերթիկ նույն ժամանակահատվածում, արդյո՞ք պետք է վճարվի այդ թերթիկի դիմաց նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։

Նարեկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը բացի հիմնական գործունեությունից, ուզում է զբաղվել նաև միջազգային բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ։ Բեռնափոխադրվող ապրանքները մի երկրից տեղափոխվելու են այլ երկիր, առանց ՀՀ սահման հատելու, երկաթուղային գծերով։ Խնդրում եմ ուղղորդել՝ անհրաժեշտ է ի՞նչ որ թույլտվություն կամ լիցենզիա նման գործունեությամբ զբաղվելու համար։ Նշեմ նաև, որ տեղափոխվող ապրանքների արժեքը ամբողջությամբ պատվիրատուի կողմը փոխանցելու է միջնորդ կազմակերպությանը, որն էլ իր հերթին փոխանցելու է մատակարար կազմակերպությանը։ Կխնդրեմ մանրամասն մեկնաբանել։

Ալլա.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց. ֆիզ. անձը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (նպատակային նշ. բնակավայրերի) վաճառում է այլ ֆիզ. անձի։ Այս գործարքից վաճառողի մոտ ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանեք՝ եթե գործատուն աշխատողի հետ կնքում է փորձաշրջանի պայմանագիր 3 ամսով, արդյո՞ք մինչև փորձաշրջանի ավարտը պետք է ներկայցնի գրանցման հայտ տվյալ աշխատողի համար: Շնորհակալություն:

Գրիգոր.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մեկ անվանում հիմնական միջոց (անշարժ գույք), որի արժեքը 120 մլն. դրամ է, այսինքն՝ գերազանցում է 115 մլն.: Ինչպե՞ս կկատարվի հարկումը, ո՞ր մասով կդառնա ԱԱՀ վճարող:

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Երկու հարց ունեմ.
1. Եթե աշխատակցի անաշխատունակության ժամանակահատվածն ավարտվում է և պետք է արդեն աշխատանքային պայմանագիրը լուծել, կնշե՞ք որ հոդվածներով և ո՞ր կետով կազմել հրամանը:
2. Փոխարինող աշխատակքցի համար ո՞ր հոդվածներով և ո՞ր կետով կազմել հիմնական աշխատողի հրաման:

Սոնա.

Հարգելի գործընկերներ, ողջույն։ Խնդրում եմ տեղեկացնել, եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի մեջ և կրկին ֆիզարձակուրդ է գնում, այդ պարագայում հարկայինի ծրագրում առաջին երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո է անհրաժեշտ մուտքագրել երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, թե՞ միաժամանակ պետք է մուտք անել, թե՞ առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Գոհար.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ցանկանում է առևտրի կենտրոնում զբաղվել թենիս խաղի կազմակերպմամբ։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այդ գործունեությունը ենթակա է պետ. տուրքի:

Աննա.

Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն: