27/10/2026

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Երևանում գրանցված կազմակերպությունը իրավունք ունի՞ X համայնքում աշխատանք կատարողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ-ից սկսած է անկանխիկ գործարքնեներն իրականացվելու: Շնորհակալություն։

Անահիտ․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։

Գոհար․

Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Եթե ֆիրման միակողմանի գնման ակտով կատարել է ձեռքբերում շուկայից, բնական է 20% եկամտային հարկ պիտի վճարի։ Կասե՞ք ինձ՝ կա՞ դեպք, որի դեպքում հնարավոր լինի չվճարել այդ եկամտային հարկը։ Խնդրում եմ օրենքի հղումը ևս տալ։ Շնորհակալ եմ։

Նարե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի 03.05.2022թ. 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Ամսական հաշվարկային աշխատավարձն է 138 255 դրամ: Ազատման դիմում է գրել 06.09.2022թ.: Կխնդրեի օգնեիք ինձ՝ ի՞նչ ունեմ այս դեպքում հաշվարկելու սեպտեմբեր ամսվա աշխատավարձից բացի՝ արձակուրդի չօգտագործած օրերի գումար, վերջնահաշվարկ: Կխնդրեի նաև օգնել կատարել անհրաժեշտ հաշվարկները: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։
2. Եթե աշխատողին 110 հոդվածով ազատում ենք, հնարավո՞ր է և՛ դիմումը, և՛ համաձայանագիրը, և՛ հրամանը նույն օրը տրվի։ Այսինքն՝ գործատուն նույն օրն էլ իր համաձայնությունը տա աշխատողի ազատման։

Բարև Ձեզ։
Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։
Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։
Նախապես շնորհակալ եմ։

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։

Արմեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Փաստորեն միկրոձեռնարկատրիության սյուբեկտները հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարողանու՞մ են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել։ Կխնդրեի քննարկենք։ Նախապես շնորհակալություն։

Արտյոմ.

Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։

Մարիամ9.

Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։

Անի.

Բարև Ձեզ։
Ինչպե՞ս է կարգավորվում հիփոթեքայի վարկի միջոցով բնակարանի ձեռքբերման և կառուցապատողի սնանկ ճանաչվելու հարցը, եթե հիփոթեքային վարկը արդեն ամիսներ շարունակ վճարվել է։
Շնորհակալություն։

Nora.

Բարև Ձեզ, բիզնես կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: ԱԱՀ հաշվարկելիս արդյո՞ք պետք է առաջնորդվել 62 հոդվածի 9 կետի “կադաստրային շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի”, թե՞ “անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով”։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:

Նաիրա Վարդանյան․

Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե բաժնի պետը գնում է ամենամյա արձակուրդի, իսկ նրա փոխարինողը, անձնական խնդիրներից ելնելով, անհապաղ մեկնում է արձակուրդի: Բաժնի պետին հե՞տ են կանչում ամենամյա արձակուրդից, թե՞ պարտականությունները վերապահում են մեկ այլ աշխատողի, հաշվի առնելով, որ բաժնում չկա ուրիշ աշխատող: Կարո՞ղ ենք պարտականությունները վերապահել մյուս բաժնի աշխատողին և, եթե հետ ենք կանչում՝ հաշվարկի տեղեկագրում ո՞նց ենք օրերը նշում: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։

Անահիտ.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մեկ այլ տեղ անցել է աշխատանքի ոչ լրիվ աշխատաժամանակով, իսկ հիմնական աշխատավայրում լրիվից դարձել է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող, գրանցման հայտում հիմնական աշխատավայրի համար պե՞տք է նշել համատեղությամբ՝ այո, թե՞ մնա՝ ոչ։

Արամ.

Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։

Ընկերություն՝ ՍՊԱՅԿԱ ՍՊԸ
Հասցե՝ Բագրատունյաց փող. 70/18, Երևան 0007, ՀՀ
Հեռախոս՝ +374 10 444 470
Էլ․ փոստ՝ spayka@spayka.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ֆինանսական դեպարտամենտում կատարել հաշվապահի անհրաժեշտ պարտականությունները։
Պահանջներ՝

-Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները,
-Կատարել բանկային գործառնությունների ծրագրային ձևակերպումները,
-Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը,
-Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարումը,
-Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ,
-Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի հանձնարարությունները։

Անհրաժեշտ հմտություններ՝

-Բարձրագույն կրթություն,
-MS Office իմացություն,
-Հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
-Հաշվապահական ծրագրերի իմացություն (Հայկական Ծրագրերի իմացությունը պարտադիր է),
-Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն (այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
-Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։

Աշխատավարձ՝ Մրցակցային
Այլ նշումներ՝ Ուղարկիր հենց հիմա ինքնակենսագրականը hr@spayka.com էլեկտրոնային հասցեին և դարձի՛ր Սպայկայի համախմբված ընտանիքի մի մասնիկը։

Անահիտ.

Բարև Ձեզ։
Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը շրջանառության հարկից կարո՞ղ է նվազեցնել՝
1.ՀԴՄ ամսական սպասարկման գումարը,
2.սփռոցների վարձույթ, լվացք, արդուկի գումարը,
3.հանրային սննդի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության, արտաքին գովազդի վճարները,
4. SMM-ի համար ստացված հաշվի և ֆեյսբուքին գովազդի համար վճարված գումարները:
Նախապես շնորհակալություն: