Լիդա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող Ա/Ձ հաշիվ է դուրս գրել և դարձել է ԱԱՀ-ով հարկվող։ Ի՞նչ կարելի է անել և ո՞նց է հարկվելու:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Լիդա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող Ա/Ձ հաշիվ է դուրս գրել և դարձել է ԱԱՀ-ով հարկվող։ Ի՞նչ կարելի է անել և ո՞նց է հարկվելու:
Մայա.
Բարև Ձեզ: Աշխատում եմ շրջհարկով: Դուրս եմ գրում նաև ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր: Ասացեք խնդրեմ՝ պարտադի՞ր պայման է արդյոք առաքող մեքենայի տվյալների նշումը դուրս գրվող փաստաթղթի վրա:
Ռուզաննա.
Ողջույն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ՝ ինձ ուղարկեք խոտանորոշման հանձնաժողով նշանակելու հրամանի ձև։
Ռիտա.
Բարև Ձեզ: Եթե հիմնական միջոցի ծախսերը համարվում են կապիտալ բնույթի ծախսեր, ապա մինչև 5 տոկոսը ծախսագրվում է, իսկ 5 տոկոսից ավել կապիտալացվու՞մ, թե՞ բոլոր ծախսերը պետք է կապիտալ ծախսեր համարել և միացնել հաշվեկշռային արժեքին:
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով գործող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Կարո՞ղ է արդյոք նույն ՍՊԸ-ն զբաղվել լեզուների ուսուցումով, դուրս գրելով հաշիվներ, որպես ծառայության վճար, նշելով ծածկագիրը՝ ուսուցում: Եթե այո, որքա՞ն կկազմի հարկը: Շնորհակալություն:
Գրիգոր.
Բարև Ձեզ: Աշխատակիցը գործուղման է մեկնում արտասահման: Վճարումը կատարել եմ համաձայն 2335-Ն որոշման: Հարց 1՝ գիշերավարձի և օրապահիկի համար ի՞նչ-որ հիիմնավորող փաստաթղթեր են պետք, թե՞ միայն գործուղման վկայականը բավական է շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար: Հրաց 2՝ վճարումը կարո՞ղ ենք կատարել արտարժույթով, թե՞ միայն ՀՀ դրամով:
Ալինա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ մի հարցում ինձ օգնեք։ Եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը տվյալ պահին ունի 80մլ դրամ շրջանառություն՝ 28․09․2022թ., կկատարի 50մլ դրամի միանվագ գործարք (անշարժ գույքի վաճարք) և դուրս կգրվի հաշիվ վավերագիր, որը կներառվի 3 եռ. շրջհարկի հաշվարկի մեջ, հարկը կհաշվարկվի 10% և կփոխանցվի օրենքով սահմանված կարգով։ Խնդրում եմ ասեք՝ թե ո՞ր պահից կփոխվի կազմակերպության հարկման դաշտը, սեպտեմբերի 28․09․2022թ-ից, թե՞ 01․10․2022թ.-ից։ Եթե կարող եք՝ հղումը գրեք։
Շնորհակալություն
Ժաննա.
Բարև Ձեզ: Ռուսաստանի քաղաքացին Անհատ ձեռնարկատեր է Հայաստանում: Լուծարվել է, աշխատել է շրջանային հարկով: Ինքը պարտավո՞ր է կուտակային կենսաթոշակ վճարի:
Էմանուել.
Բարև Ձեզ։ Եթե ես աշխատել եմ 10 ամիս և գործատուն վճարել է ընդամենը 10 օրվա արձակուրդայինի գումար, ես աշխատում եմ 6/1գրաֆիկով։ Հիմա ես ուզում եմ աշխատանքից դուրս գալ և գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարելուց, պատճառաբանելով, որ արդեն իսկ վճարել է արձակուրդային գումար մի քանի ամիս առաջ։ Եվ ասում է, որ դա է վերջնահաշվարկը և չի վճարելու այլ գումար։ Հիմա ես ուզում եմ իմանալ՝ գործատուն պետք է առանձին վերջնահաշվարկ կատարի, թե՞ ոչ։
Կարինե.
Բարև ձեզ։ Եթե աշխատողին ընդունում ես, օրինակ՝ 2021թ․ դեկտեմբեր ամսին, իրեն արձակուրդ տրամադրելու ժամանակ հրամանի մեջ գրվում է տրամադրել արձակուրդ 2021-2022թթ․-ի համար, թե՞ 2022-2023թթ․-ի համար։ Կանխավ շնորհակալություն։
Նունե.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ բակային փոքր մթերային խանութներում pos-terminal-ների համար ժամկե՞տ կա։
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի դիմումը գրվում է արձակուրդ գնալուց մեկ ամիս առա՞ջ, իսկ հրամանը` 5 օր շու՞տ։ Շնորհակալ եմ։
Շուշան Դարինյան.
Բարև Ձեզ։ Հարգելիներս, աշխատողը կարո՞ղ է հրաժարվել վճարել պարտադիր կուտակայինը։
Շնորհակալություն։
Արտյոմ.
Բարև ձեզ։ Ընկերությունը աշխատողի աշխատավարձը փոխանցել է Իդրամի աշխատողի էլ․ դրամապանակին՝ ստացող դաշտում նշել է՝ Իդրամ ՍՊԸ, նպատակ դաշտում տվյալ աշխատողի անուն, ազգանունը ստացման հիմքը, այսինքն՝ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս կդիտարկվի այս փոխանցումը՝ որպես աշխատավա՞րձ, թե՞ ՍՊԸ-ին տրված գումար ինչ որ ծառայության համար։
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ տեսնել անաշխատունակության թերթիկները՝ օնլայն։
Արմինե.
Բարև ձեզ, հարգելիներս։ Մի հարց ունեմ. եթե աշխատողի հաստիքը կրճատվել է և նա օգոստոսի 1-ից չի աշխատում, նրան արձակման նպաստ և վերջնահաշվարկ հասնու՞մ է՝ 2֊ը միասին։
2. Կասե՞ք՝ 0,625 և 0,75 դրույքի աշխատաժամանակը 9 ժամային աշխատանքի դեպքում, աշխատանքը քանիսի՞ն է ավարտվում։
Նախապես շնորհակալություն։
Իզաբելլա.
Բարև ձեզ: Երկու հարց ունեմ.
1. Հնարավո՞ր է փոխառությունը հետ վերադարձնել ԱՄՆ դոլարով։
2. Հնարավո՞ր է փոխանցումը լինի ԱՄՆ բանկային հաշեհամարին։
Նախապես շնորհակալ եմ։
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե աշխատողը դիմում է գրում և աշխատանքից դուրս գալիս երկրից մեկնելու պատճառով, սակայն հետ գալու ակնկալիքով, այդ դեպքում՝ գործատուն ինչքա՞ն ժամանակ կարող է աշխատողին պահել։ Եվ այդ դեպքում վերջնահաշվարկ արվու՞մ է, թե՞ ոչ։
Ելենա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց. մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի արձակուրդը ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն աշխատողը աշխատանքի վերադառնալու դիմումը նոր է ներկայացրել (հաշվելով 3 տարի արձակուրդի սկզբից, ոչ թե երեխայի 3 տարեկան լրանալը)։ Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հայտում աշխատանքի սկիզբը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել այդ երկու ամիսը չվճարվող արձակուրդ, և դա կդիտվի որպես օրենքի խախտու՞մ։
Աննա.
Բարև ձեզ։ խնդրում եմ կօգնե՞ք՝ գրանցման հայտով աշխատող եմ ընդունում, տալիս է, որ արդեն իր տվյալները ներկայացված են։ Ինքը նախկինում մեզ մոտ աշխատել է, հիմա ազգանունն է փոխել, միայն ՀԾՀ նույնն է։ Ի՞նչ կարող եմ անել։ Նախապես շնորհակալ եմ
Անուշ.
Բարև ձեզ։ Ներկայացրել եմ անընդմեջ 90 օրացույցային օր անաշխատունակության թերթիկ, անմիջապես հաջորդ օրը իմ տարեկան հերթական արձակուրդն է սկսվում՝ 20 աշխատանքային օր (30 օրացույցային օր)։ Հարց. արդյո՞ք գործատուն կարող է ընդունել հիմք ԱՕ այն հոդվածը, որ 120 օր անընդմեջ անաշխատունակ ես եղել և ազատի աշխատանքից, թե՞ արձակուրդը դրան չի գումարվում։ Շնորհակալ եմ։
Թամ.
Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս՝ ծախսերի գծով չնվազեցված մասը ինչպե՞ս է ներառվում շահութահարկի հաշվարկում։
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Դեկրետի ժամանակ հնարավո՞ր է աշխատել այլ աշխատավայրում ավելի քիչ ժամային գրաֆիկով, առանց աշխատանքից ազատվելու, իսկ երեխայի 3 տարին լրանալուց հետո վերադառնալ հին աշխատանքին։
Տաթև.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվել: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը նշվել է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J62.09.0։ ՍՊԸ-ն մատուցելու է մարքեթինգի դասընթացներ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Կանխավ շնորհակալ եմ
Ռուզաննա.
Բարև ձեզ։ Կազմակերպության լուծարման կապակցությամբ աշխատակազմին տրվել է ծանուցագիր, այն մասին, որ նրանք 2022թ-ի հոկտեմբեր 7-ից ազատվում են աշխատանքից: Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային պայմանագրերի լուծման հրամանը ի՞նչ հիմքով և հոդվածով պետք է գրել: Կանխավ շնորհակալություն։
Կարեն.
Ողջույն։ Ինչպե՞ս կլինի դրոշմանիշային վճարը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը անգլերեն լեզվով։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։
Նարե.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը հուլիսի 1-ից եղել է չվարձատրվող արձակուրդում, բայց tax-ով չեմ արել։ Հիմա կարո՞ղ եմ ձևակերպել, թե՞ ուշ է։

Ընկերություն` Գրոսմեյստեր ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Ադմիրալ Իսակովի 48
Հեռախոս` 077215999
Էլ․ փոստ` info@grossmeister.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Գրոսմեյստեր ՍՊԸ ներմուծող կազմակերպություն է, հանդիսանում է ԱԱՀ վճարող, ունի 15 աշխատակից:
Պահանջներ`
– 1C 8.3 ծրագրի իմացություն
– ՀԾ 7 ծրագրի իմացություն
– ԵՏՄ ներմուծումների փորձ։
Աշխատավարձ` 300 000 դրամ
Այլ նշումներ՝ Հաշվապահական ընկերությունների ծառայություններ չեն հետաքրքրում: