27/10/2026

Նարինե.

Ա/Ձ֊ն ներմուծում պետք է անի Չինաստանից։ Ապրանքը Հայաստան պետք է մտնի Ղազախստանից։ Այս դեպքում սա համարվու՞մ է ԵՏՄ նորմուծում, թե՞ երրորդ երկրից։
Ա/Ձ֊ն Բելառուսից ներմուծում է փայտ։ Մեքենան, որը բերում է ապրանքը, պատկանում է Հայաստանում գրանցված ընկերությանը։ Հաշվի մեջ առանձնացված տողով գրված է բեռնափոխադրում Բելառուսից ՀՀ սահման։ Արդյո՞ք Ա/Ձ֊ի մոտ առաջանում է հարկային պարտավորություն այդ մասով։
ԱԱՀ֊ով աշխատող Ա/Ձ֊ն Բելառուսից ապրանք է ներմուծում, դիմացի կողմից գնել է դոլարով, սակայն Հայաստանից Բելառուս դոլար չեն կարում փոխանցել։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։

Վարդուհի.

Հարգելի գործընկերներ, հարցս ավելի շատ իրավական ակտերի մասով է… Եթե մանկապարտեզի տնօրենը մասնակցել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի իրավունք՝ հավաստագիր, ստանալու վերապատրաստումներին։ Վերապատրաստող կազմակերպությունից բերած տեղեկանքն այն մասի, որ մասնակցելու է դասընթացներին, ներկայացրել է համայնքապետարան, սակայն իր կողմից տեղեկանք չի ներկայացրել համայնքապետարան։ Իրավունք ունի՞ վերադաս կազմակերպությունը նկատողություն տա տնօրենին, պատճառաբանելով, թե վերջինս ինքնուրույն է որոշել մասնակցել դասընթացներին և բացակայությունները համարել անհարգելի։ Կա՞ այնպիսի իրավական ակտ, որ կպաշտպանի վերապատրաստվող տնօրենի շահերը։

Լիաննա.

Բարև Ձեզ։ Փնտրում եմ գլխավոր հաշվապահ, ում մոտ կկարողանամ անցել հաշվապահական անհատական պրակտիկ դասընթաց։ Նշեմ, որ աշխատում եմ հաշվապահության ոլորտում արդեն 2 տարի, որից 8 ամիսը կադրային ոլորտում։

Ռուզաննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:

Սաթեն.

Կազմակերպության տնօրենի ամսական աշխատավարձը լրիվ գրաֆիկի դեպքում 400 000, բայց քանի որ աշխատում էր ոչ լրիվ գրաֆիկով՝ ֆիքսված ստանում էր 200 000:Այժմ պետք է աշխատի լրիվ գրաֆիկով, արդյո՞ք կարող եմ սահմանել աշխատավարձ 250 000, թե՞ պետք է ստանա 400 000։ Ցանկանում ենք աշխատավարձի իջեցում կատարել կազմ. ցածր եկամտաբերության պատճառով:

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Հղի աշխատողին տրված է անաշխատունակության թերթիկ 140 օր նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար և ծննդաբերության կանխատեսվող օր է նշանակված 2022 թվականի օգոստոսի 17-ը, սակայն երեխան ծնվել է հուլիսի 31-ին։ Խնդրում եմ հուշեք՝ ժամկետների խախտումներով պայմանավորված ի՞նչ գործողություններ են առաջ գալիս, ի՞նչ պետք է անի գործատում տվյալ դեպքում։ Կանխավ շնորհակալություն։

Թամարա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի անհուսալի դտ պարտքեր, որոնք չեն ներառվել տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ կարող եմ անել և ի՞նչ ձևակերպումներով: Կանխավ շնորհակալություն, հատկապես Տիգրանին, Ներսեսին և Ալլային։

Կարինե․

Բարի օր բոլորին։ Կազմակերպության հիմնադիր տնօրենին մինչև 01․07․2022թ․ տրվել է փոխառություն։ Փոխառությունը կարելի է՞ վերադարձնել կանխիկով դրամարկղ, հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 12-ը՝ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Վարդուհի.

Բարև Ձեզ։
Կասեք՝ եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել են աշխատանքի, սակայն երեխայի մեկ տարեկանը լրանալուն պես, ե՞րբ կարող է այդ աշխատակցուհուն տրվել ամենամյա արձակուրդը։ Արդյոք այս պարագայում անհրաժե՞շտ է անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը։

Արա.

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ կապված համատեղ գործունեության հետ։ ԱԱՀ վճարող և շրջ․ հարկ վճարող ընկերությունները ցանկանում են համատեղ մասնակցել պետական տենդերի։ Ըստ էության աշխատանքների կատարումը կատարվելու է շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից, իսկ ԱԱՀ վճարողը միայն պայմանագրով սահմանված %-ի դիմաց տալու է իր լիցենզիան։ Ըստ 32-րդ հոդվածի 3-րդ մասի հարկայինում հաշվետու անձ լինելու առավելությունը տրվում է ԱԱՀ վճարողին, բայց այս պարագայում ինչպե՞ս է կատարվելու հարկերի վճարումը և՛ շրջ․ հարկ վճարող ֆիրմայի դեպքում, և՛ ԱԱՀ վճարողի դեպքում։ Նշեմ նաև, որ գործերը ըստ պայմանագրի վարվելու են շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից։ Կխնդրեի տալ մանրամասն պատասխան։ Նախապես շնորհակալություն։

Ընկերություն՝ Իմէքս Գրուպ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Թբիլիսյան խճ․25
Հեռախոս՝ 055507807
Էլ․ փոստ՝ hr@imexgroup.am
Թափուր աշխատատեղ՝ Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ ընկերությունը փնտրում է հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի աշխատավարձի հաշվառման և հաշվետվությունների ներկայացման համար
Պահանջներ՝
1․Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային օրենսդրության
2․Իրականացնել քաղաքացիաիրավական պայմանագրով կնքված աշխատավարձի հաշվում և փոխանցումների կազմակերպում
3․Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, հարկային հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը
4․Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համաձայն ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրությանը
5․Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում

Այլ նշումներ՝
1․Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն հաշվապահական կրթություն
2․Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
3․MS Office լավ իմացություն
4․Հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն
5․ՀԾ աշխատավարձի լավ իմացություն

Վահագն.

Բարև Ձեզ։ Տեխսպասարկման կետը աշխատելու է միկրոյի կամ շրջհարկի դաշտում։ Ավտոտեխսպասարկման կետում կատարվելու է նաև յուղի փոխարինում, եթե յուղը վաճառվելու է տեխսպասարկման կետում, ուրիշ ի՞նչ հարկ կառաջանա (ակցիզային, բնապահպանական)։

Մանուկ.

Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:

Լաուրա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ֆիրման իրականացնում է առքուվաճառք՝ գնում է սարքավորումներ Եվրոպայից և վաճառում Բելառուսում։ Ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ օրենքի հիման վրա է հնարավոր իրականացնել այդ սարքավորումների առքուվաճառքը, եթե սարքավորումները ՀՀ սահմանը չեն հատելու, այլ միանգամից այն երկրից, որտեղից գնվել է, ուղարկվելու է նշանակման երկիր։ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկային տեսանկյունից, ինչպե՞ս պետք է կատարվի նման դեպքում հաշվառումը, կամ առհասարակ՝ կա՞ մեկը, ով առնչվել է նման գործի հետ։ Ու՞մ կարող ենք դիմել, անհրաժեշտ է կոնսուլտացիա։ Նախապես շնորհակալություն։

Լուսինե.

Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:

Հայկ.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ. անձին ենթավարձակալության է տալիս տարածք, այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան: Եվ արդյո՞ք կա նվազագույն գին, որից պակաս չի կարող պայմանագիրը կնքվել: Կնդրեմ օգնեք:
Շնորհակալություն։

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։
Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։
Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։

Ալլա.

Բարև Ձեզ։ Ինձ մի հարցով օգնե՛ք խնդրում եմ։ 2021թ. մայիս ամսին չվճարվող արձակուրդ եմ վերցրել, հաճորդ չվճարվողը կարո՞ղ էի 2022թ. մայիսին վերցնել, թե՞ երբ վերջացել է արձակուրդի օրը դրանից հետո։

Լիլիթ.

Բարև, հարգելի գործընկեր։ Խնդրում եմ ինձ օգնեք. անկանխիկ վճարների վերաբերյալ դիմումի ձև է տեղադրվել ՊԵԿ-ի հաշվետվություններ բաժնում: Թյուրիմացաբար դիմում եմ ներկայացրել 2022թ. համար, պարզվում է բժշկական ծառայություների գծով մարզկենտրոնների ԱՁ-ները 2023թ. հուլիսի մեկից են անցնում անկանխիկ գործունեության: Հիմա ի՞նչ ելք կա դիմումը չեղարկելու համար:

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է հաշվարկվում ուսուցչի տարակարգի գումարը արձակուրդային հաշվելիս, կամ եթե հուլիս ամսից 2 օր ենք աշխատել ու արձակուրդ է եղել, ապա տարակարգի գումարը ինչպե՞ս է հաշվարկվում։