#գործկա Էլ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե` Հրաչյա Քոչար 4
Հեռախոս` 094471217
Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ շինարարության ոլորտում
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահության վարում շինարարական կազմակերպություն
Պահանջներ՝
Հարկային օրենսգրքի իմացություն։
Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձ՝ 150 000 – 250 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աննա.
Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։
Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։
Որոշակի ժամկետով կնքված պայմանագիր
Արաքսյա.
Աշխատողի հետ ժամանակավոր կնքված պայմանագիրը ավարտվում է հունիսի 1-ին, ե՞րբ պետք է վճարեմ վերջնահաշվարկը՝ մայիսի 31-ի՞ն։
Հարկային դաշտի ընտրություն
Աննա.
Անշարժ գույքի գործակալությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում: Կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ
Անի.
Բարև բոլորին։ Եթե նոր բացել ենք կազմակերպություն՝ ինչպե՞ս պետք է գրանցվել taxservice և e_invoicing համակարգում։
Արտարժույթով վճարում
Շուշան.
Արդյո՞ք երկու ռեզիդենտ կազմակերպություններ իրավունք ունեն կատարել դոլարային փոխանցումներ՝ կատարված ծառայությունների կամ վաճառված ապրանքների դիմաց:
Տոնական և հիշատակի օրեր
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։
ՀԴՄ ակտ
Հասմիկ.
Բարև ձեզ։ Կասեք՝ քանի՞ օր է տրվում ՀԴՄ ակտի գումարը մուծելու համար և ակտի գումարը քանի՞ օր հետո է ուղարկվում ԴԱՀԿ։ Նախորոք շնորհակալ եմ։
Նվազեցում շահութահարկից
Ռուզաննա.
Արևային վահանակների ձեռքբերման համար վերցրած վարկի տոկոսները շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ ոչ։ Եվ նույն վահանակների ամորտիզացիան ծախս համարվու՞մ է շահութահարկով։
Վերջնահաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։
Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…
Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք
Սոնա.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Գործունեության դադարեցում
Լիլիթ.
Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ հնարավո՞ր է ընկերությունը ժամանակավոր դադարեցնել հետին թվով։
Փոփոխություն գրանցման հայտում
Ռուբ.
Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։
ՀԴՄ առկայություն
Գրիգոր.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:
Բանկային հաշվի հետ կապված
Արա.
Հարգելի հաշվապահներ, 1. ընկերության բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք։ Դա ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերության համար հարկման ենթակա եկամուտ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ։ 2. Հաշվեհամարը սպասարկող բանկը գանձում է օնլայն բանկինգի սպասարկման վճար և կանխիկացումներից միջնորդավճար։ Դա որպես նվազեցում կարո՞ղ ենք դիտարկել։ 3. Ընկերությունը իր AMD հաշվեհամարից USD հաշվեհամար մուտք է արել գումար, սակայն փոխարժեքի տատանումից վնաս է ունեցել, այդ դեպքում պետք է ձևակերպել 714 հաշվով և դա տալ նվազեցում, թե՞ 725-ով և չնվազեցնել։
Թափուր աշխատատեղեր

Եթե 👇
✅ հաշվապահ ես
✅ հաշվետար ես
✅ աուդիտոր ես
✅ ֆինանսիստ ես
💼 և փնտրում ես աշխատանք,
👉 ծանոթացի՛ր Accountant.am կայքում հրապարակված հայտարարություններին այս հղումով…
Լիցենզիայի ստացման դեպքում
Արտակ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է շինարարության լիցենզիա։ Ինչպե՞ս հաշվապահորեն արտացոլեմ վճարումը և ամորտիզացիան։
Աշխատանքից ազատման վերաբերյալ
Սոնա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։
Հարկային դաշտի փոփոխություն
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:
Ինչպե՞ս ծանոթանալ պայմանագրին
Աստղիկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Մի հետաքրքիր հարց եմ բերել։
Քաղաքացին, ով պատրաստվում է աշխատել անասնապահ, տառաճանաչ չէ, չգիտի գրել, կարդալ, ինչպե՞ս ծանոթացնել վերջինիս իր պայմանագրի հետ, ինչպե՞ս թույլ տալ որ վերջինս ստորագրի (ստորագրություն ունի), որ վավեր լինի։ Կանխավ շնորհակալություն
Խնդրում ասեք՝ տվյալ պարագայում ի՞նչ երաշխիքներ կան։
“Կոնվերս Բանկ” ՓԲԸ վճարային տերմինալների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթը հայտարարվել է չեղյալ

Հարգելի Գործընկեր,
Սույնով տեղեկացնում ենք, որ “19”-ը մայիսի, 2022թ.-ին հայտարարված “Կոնվերս Բանկ” ՓԲԸ վճարային տերմինալների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) հայտարարվել է չեղյալ՝ հիմք ընդունելով, որ Մրցույթի տեխնիկական առաջադրանքը ենթարկվել է փոփոխության:
Բանկի կողմից կհայտարարվի նոր մրցույթ՝ նոր տեխնիկական առաջադրանքով: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը նոր հայտարարվելիք մրցույթին:
Տալ շահութահարկից չնվազեցվող ծախսերի հաշվապահական ձևակերպումները
Ռուբ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունն ունի շահութահարկից չնվազեցվող ծախսեր (չհիմնավորված գնում, արտարժույթի փոխանակումից կրած վնաս և հարկերի ուշ վճարման համար հաշվարկված տույժ), ապա ինչպե՞ս պետք է տրվեն հաշավապահական ձևակերպումները, որպեսզի ստանամ ճիշտ հաշվեկշիռ։
Պարգևատրում ազատումից հետո
Մարինե.
Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:
Լիզինգի հետ կապված
Աննա.
Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ Ղասախստանում գրանցված կազմակերպությունը կարո՞ղ է ՀՀ-ում լիզինգ ծառայությունից օգտվել և, եթե ոչ, կա՞ արդյոք օրենքի հղում։
Ա/Ձ զբաղվում է նկարչության դասավանդմամբ
Նվարդ.
Բարև Ձեզ: Ես ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է նկարչության դասավանդմամբ: Ինչպե՞ս է ճիշտ իրականացնել վճարումը, ՀԴՄ-ի առկայությունը պարտադի՞ր է:
Աշխատանքային ստաժ
Բարև Զեզ։ Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուրդում, 2 տարին նպաստ է ստանում, երրորդ տարին նույնպես գտնվում է մայրական խնամքի արձակուրդում, այդ վերջին 1 տարին աշխատանքային ստաժ համարվու՞մ է, թե՞ չի համարվում։
Աշխատանք համատեղությամբ
Լիլիա.
Բարև ձեզ: Անընդմեջ հերթապահության ռեժիմով (24 ժամ) աշխատողը կարո՞ղ է համատեղության կարգով աշխատել այլ գործատուի մոտ և ի՞նչ պայմաններով: Կանխավ շնորհակալություն:
Ներմուծում 3-րդ երկրից
Դավիթ.
Խնդրում եմ պարզաբանել՝ թե ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից դեպի ՀՀ ուղարկվող համակարգչային մաս՝ տեսաքարտի քանի՞ հատն է համարվում ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ, և քանի հատը՝ ոչ, և ի՞նչ ժամանակային հաճախականությամբ։
Ապրանքի կոդ՝ 8471 80000։
Ամենամյա արձակուրդի հետ կախված
Աստղիկ.
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշեք՝ 04․12․2021-04․06․2022թթ աշխատանքի համար հասանելիք 12 աշխատանքային օր արձակուրդը կարելի՞ է արդյոք ձևակերպել 2022 թվականի մայիսի 26-ից։ Շնորհակալություն կանխավ։
