27/10/2026

Հարգելի հաշվապահներ, տաքսի ծառայության դիսպեչերի հետ, եթե կնքել է գործավարձով պայմանագիր, յուրաքանչյուր սպասարկած հաճախորդի համար 25 դրամ, և այնպես ստացվի ամսվա վերջում, որ 68 000 քիչ կազմի գումարը, սխալ կլինի՞։

Անի.

Մեր կազմակերպությունը իր գործընկեր կազմակերպությունից պարբերաբար ստանում է մարքեթինգային նյութեր ՌԴ-ից: Ի՞նչ ԱՏԳ կոդ պետք է նշել ԵՏՄ հաշվետվության մեջ, որպեսզի ԱԱՀ չհաշվարկվի։

Անուշ.

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։

Մարգարիտա.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք հիմնադրին փոխառության դիմաց հանձնել հիմնական միջոց: Եվ, եթե այո, ապա բավարա՞ր է արդյոք միայն պայմանագիր կնքել, թե՞ անպայման պետք է հ/ա դուրս գրվի: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ ADOR Factory
Հասցե՝ Արցախի 73
Հեռախոս՝ 043611110
Էլ․ փոստ՝ hr շնիկ ador.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն Աշխատանքի է հրավիրում Հաշվետարի
Պարտականություններ՝
✔ Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագիր
✔ Պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում
✔ Ապառիկի ձևակերպում
✔ Պարտքերի վերահսկում
✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-շաբաթ, ժամեր՝ 09։00-18։00,
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr@ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Այլ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել՝ 043-611-110
Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ https://bit.ly/2DTxo9L
Պահանջներ՝
✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է)
✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ
✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն
✔ Կարգապահություն, ուշադրություն, բարձր պատասխանատվության
Աշխատավարձ՝ 150 000

Ընկերություն՝ Ջի Ջի Գրուպ ՍՊԸ (հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն)
Հասցե՝ Սևանի 116/8,Արցախ պլազա
Հեռախոս՝ 098 57 35 07,010 44 03 70
Էլ․ փոստ՝ businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի հաստիքի համար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունը փնտրում է հաշվապահ
Աշխատանքային պարտականություններ՝
• ՀԾ համակարգի տիրապետում
• Աշխատանքային փորձ առնվազն 2 տարվա
Լրացուցիչ տեղեկություն՝
Կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը businesstechnic շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին, թեմա դաշտում նշելով “Հաշվապահի հաստիքի համար”։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։30-17։00։ Հեռ՝ 010 44 03 70 կամ 098 57 35 07։
Աշխատավարձը կախված է աշխատանքի ծավալից և ունակություններից:
Պահանջներ՝ ՀԾ համակարգի տիրապետում
Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարվա
Աշխատավարձ՝ սկզբնական 150 000-200 000 դրամ

Նարինե.

Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին (ծառայությունը մատուցվում է ՀՀ-ից դուրս): Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող։Առաջանո՞ւմ է միայն շահութահարկ։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. եթե հիմանական աշխատողը ֆիզից վերադարձել է, իր տեղը ընդունված ժամանակավոր աշխատողը նույնպես ֆիզ է գնացել, հիմա նա նույնպես վերադառնում է, ինչպե՞ս պիտի վարվենք երկրորդի դեպքում։

Հայկ.

Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։

Մելինե.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։

Արևիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել. Ա/Ձ աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը կազմում է 91 500դրամ: Աշխատողը 2020թ դեկտեմբերի 1-ից գնացել է ֆիզ. արձակուրդ: Նրան տրվել է երեխայի խնամքի արձակուրդ՝ 04.02.2021թ.-04.02.2023թ: Սակայն այս տարվա մայիս ամսին աշխատողը պատրաստվում է երկրորդ երեխայի ծնունդին: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատողին դեկրետրց դեկրետ գնալու դեպքում տրվում է ֆիզ. արձակուրդի գումար և ինչպե՞ս է դա հաշվարկվում:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։

Գրիգոր․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: “Համակցված կերերի արտադրություն” գործունեության համար ի՞նչ առանձնահատկություններ կան: Գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Բացի ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններից, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ կան, և բացի ՍԱՊԾ-ում գրանցվելուց, ուրիշ ի՞նչ պարտավորություններ կան: Խնդրում եմ, եթե կան հաշվապահներ, որոնք վերոնշյալ գործունեությամբ կազմակերպության հաշվապահական հաշվառում են վարում, հնարավորինս մանրամասնեք։ Շնորհակալություն:

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Ես հագուստ ունեմ՝ մոտ 100 կտոր, որը ուղարկել են այլ երկրից, բայց հայտարարագիր չի լրացվել և մաքսատուրք չի վճարվել, քանզի տարբեր ժամանակահատվածներում է եկել։ Կարո՞ղ եմ այդ պարագայում տալ, որպեսզի վաճառեն խանութում կամ ինքս վաճառեմ խանութում և եկամտային հարկ վճարեմ, թե ինչպե՞ս է արվում այդ պրոցեսը։ Շնորհակալություն։

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։