Չվճարվող արձակուրդ

Անուշ.

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Տեղեկատվական բազան ներառում է՝
1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները՝
Վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը)։
Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում՝
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում։
Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։ Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։

Անուշ

Աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում։ Այդ ժամկետը ո՞րն է, կասե՞ք։

Tigran

Հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ),
հարկային օրենսգիրք հ.156.

Tigran

Այո, պարտադիր է հարկայինով ցույց տալը, ոչ թե 1 օր առաջ, այլ մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար):

Լիլիթ

Հարգելի Տիգրան, եթե աշխատակիցը մեկ օր է ցանկանում չվճարվող արձակուրդ, դա նույնպես պե՞տք է գրանցման հայտում ցույց տամ:

Knarik

Այդ չվճարվող արձակուրդը եթե դիմումով է գնում, ապա պետք է ներկայացնել գրանցման հայտով, իսկ եթե ներքին կարգով է գնում՝ տնօրենի թույլտվությամբ, մի գրեք չվճարվող, դրեք հարգելի բացակա: