27/10/2026

Հայարփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։
2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։
Կանխավ շնորհակալ եմ։

Անի.

Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:

Լուսի.

Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։

Հայկ.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։

Էմի.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ բացված ատամնաբուժարանում ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է փակցնել, լիցենզիա, ՀՎՀՀ, գնացուցակ, կա՞ ուրիշ անհրաժեշտ փաստաթուղթ փակցնելու։

Օվսաննա.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝
եթե ամուսինը կնոջը նվիրատվություն է անում անշարժ գույք, այս դեպքում հարկ առաջանու՞մ է։

Կանխավ շնորհակալ եմ։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ես որպես կադրերի բաժնի աշխատակից, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում արդյո՞ք տոնանկան օրը պետք է հերթապահող աշխատաակցի համար ժամը 24 ժամի փոխարեն գրեմ 48 ժամ։ Կամ տեղեկագրի վերջին սյունակում ևս նշեմ կրկնակի ժամը՝ ասենք 140-ի փոխարեն՝ 164։ Արդյո՞ք հաշվապահի պահանջը ճիշտ է։
Կանխավ շնորհակալ եմ։

Բարև Ձեզ։ Ես ապրանք եմ պատվիրել, որը այժմ գտնվում է Զվարթնոցի մաքսատանը։ Մաքսատունը կարո՞ղ է այն տեղափոխել Շիրակի օդանավակայանի մաքսային կետ, որտեղ ես կկարողանամ մաքսազերծել, թե՞ անպայման ես պետք է գնամ Զվարթնոց։

Մհեր.

Բարև Ձեզ։
Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս գրանցել Ա/Ձ /ընտանեկան/, որպեսզի մաքսիմալ քիչ լինեն հարկերը։ Ֆրեշի կետ եմ բացելու, և ընդհանրապես՝ ի՞նչ մուծումներ ունեմ անելու։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է ՀԴՄ կտրոններին. եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ, կարելի՞ է արդյոք այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ է: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով:

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Կարո՞ղ եք ասել, եթե աշխատողի մեկ դրույքը 95 000 դրամ է (մինիմում դրույքից բարձր), բայց աաշխատում է կես դրույքով (47 500), այս դեպքում՝ դրոշմանիշի գումարը պետք է պահվի աշխատողից, թե՞ վճարելու է գործատուն: