28/10/2026

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Կարո՞ղ եք ասել, եթե աշխատողի մեկ դրույքը 95 000 դրամ է (մինիմում դրույքից բարձր), բայց աաշխատում է կես դրույքով (47 500), այս դեպքում՝ դրոշմանիշի գումարը պետք է պահվի աշխատողից, թե՞ վճարելու է գործատուն:

Նանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։

Հասմիկ.

Բարև Ձեզ: Եթե ես գրանցված եմ ՍՊԸ-ում, որի սեփականատերը ամուսնուս մայրը և եղբայրն են, ինձ մայրության նպաստ կվճարվի՞: Եթե այո, կասե՞ք՝ ինչպես է վճարվելու՝ գործատուն վճարելու է ինձ, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուի՞ն։ Նշեմ, որ միկրոբիզնես է, և մաքուր աշխատավարձս կազմում է 160 000 դրամ։ Կխնդրեմ նշել նաև՝ ինչքան կկազմի նպաստի չափը:

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։

Արփինե.

Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։
Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։

Աննա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպության վարորդին ուղարկում ենք հերթական արձակուրդ, նրա պարտականությունները պետք է դնենք նույն կազմակերպության այլ վարորդի վրա: Արդյո՞ք պետք է փոխարինող վարորդին ծանուցել այդ մասին և կազմել համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմ կողմից, տնային պայմաններում պատրաստված, ձեռագործ զարդերը (ոչ մետաղական, ոչ թանկարժեք) վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել.
1. Պարտադի՞ր է հաշվառվել/գրանցվել որպես Ա/Ձ, թե՞ ոչ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հարկեր/տուրքեր/վճարներ են առաջանալու։

Նախապես շնորհակալ եմ:

Անի.

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։

Ռուզաննա.

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:

Աստղիկ.

Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ
– Կատարել աշխատավարձի հաշվարկ
– Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
– Դուրս գրել հաշիվ-ապրանքագիր
– Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները
– Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը
Պահանջներ՝
– Առնվազն 2 տարվա հաշվապահական փորձ,
– Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն
– MS Office, E-invoicing, ՀԾ հաշվապահ իմացությունը պարտադիր է, ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է
– Ուշադրություն, կենտրոնացում
– Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հանրային սննդի ոլորտի հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝
– Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի հաշվառում
– Իրականացնել ապրանքների արժեքների մուտքագրում, ելքագրում
– Կատարել նյութածախսի հաշվարկ, վերահսկել հումքի ծախսը
– Մասնակցել փաստացի գույքագրման աշխատանքներին
– Վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն
– Հանրային սննդում հաշվետարի աշխատանքային փորձը պարտադիր է
– MS Office փաթեթի գերազանց իմացություն
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն
– Պատասխանատվության զգացում
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
– Ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ – հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ
– Արտադրամասերի հաշվառման վարում
– Փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն
– Գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ
– Հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն
– Ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն
– Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին
Պահանջներ՝
– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն
– ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն
– MS Office ծրագրերի իմացություն
– Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում
– Հաղորդակցվելու կարողություն
– Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ

Մանե.

Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։