ԱՁ, թե՞ ՍՊԸ

Արմեն.

Բարև ձեզ: Օնլայն խանութի վճարումները արտասահմանից ստանալու համար վճարային տերմինալ պետք է միացնեմ, որը պարտադիր աշխատում է գրանցված ֆիրմայի հետ (ֆիզ.անձ չի գրանցում): Ասեք խնդրեմ` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ, և որքա՞ն են հարկերը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Օնլայն խանութի գործունեության համար գործեք ՍՊԸ-ով, որ դրսից գործարքի գնան, աշխատելու եք շրջհարկով, իսկ վճարումների հարցերը կայքի մշակողների հետ կարգավորեք։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տեխնիկական մասը մասնագետներինն է, կասե՞ք ինձ՝ շրջհարկը 20 %՞ է, թե՞ ինչքան, ու էս դեպքում ՀԴՄ ո՞նց է կազմակերպվում։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Այո, վճարային կարգավորումները կայքի մասնագետների գործն է, շրջհարկը 5 տոկոս է՝ 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ, ՀԴՄ-ն կարող է լինել նաև էլեկտրոնային, հիմա այդ հնարավորությունը կա, էլի կայքի մշակողների հետ է այդ հարցի լուծումը:

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե ՀԴՄ չլինի, կարգի խախտու՞մ է, թե՞ կա շարժը օրինական ներկայացնելու այլ մեթոդ, որովհետև բացարձակ չեմ օգտվում տեղական վճարային համակարգերից, միայն կանխիկացնում եմ հայկական քարտի միջոցով, այսինքն՝ ապագա ՍՊԸ-ի կցված հաշվի միջոցով։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Այո, եթե ՀԴՄ չլինի, կարգի խախտում է, կայքով առևտրի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ ունեցեք, տեղական վճարային համակարգերից չեք օգտվում, սակայն տեղական բանկերի հետ գործ ունենալու եք, այո, մուտքերը պետք է գնան ՍՊԸ-ի բանկային հաշվին։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ շրջհարկը մինչև 4 % նվազեցման հնարավորությունը ինչի՞ հիման վրա է արվում։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մերսի, իսկ բացի շրջհարկը ի՞նչ ծախսեր կան ՍՊԸ-ի համար, աշխատող չի լինելու բնականաբար, միայն հիմնադիրը, մնացած բոլոր վճարումները կխնդրեմ՝ դուք նշեք։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Շահույթից շահաբաժին վճարելու դեպքում եկամտային հարկ՝ 5 տոկոս, դրոշմանիշայինը կամավոր է վճարումը։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Քանի որ ՍՊԸ պետք է լինի, ուրեմն պետք է գոնե տնօրեն գրանցված լինի, ում պետք է վճարեք աշխատավարձ, գոնե մինիմալ, և հարկեք եկամտայինով, սոց.-ով և վճարեք դրոշմանիշային, ներկայացրեք ամսական եկամտային հարկի հաշվարկ և եռամսյակային շրջհարկի հաշվարկ։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Բարև ձեզ։ Իսկ եթե հիմնադիրը հանդիսանում է նույն ինքը տնօրե՞նը։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Կապ չունի, ՍՊԸ-ի դեպքում պետք է տնօրենը գրանցված լինի։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Լավ, իսկ էս դեպքում ի՞նչ ծախսեր կան, վճարելու եմ շրջ. հարկ՝ 5 %, ու հիմնադրի համար՝ որպես նաև տնօրենի, ի՞նչ հարկեր, տուրքեր կան։

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան շնորհակալ եմ պատասխանների համար , որ խնդրեմ ինձ ձեր Whatsapp -ի համարը կտաք մանրամասն քննարկենք ես հիմա Հայաստանում չեմ գտնվում, իսկ ամենը էստեղ հնարավոր չի գրել: Շնորհակալ եմ: