27/10/2026

Դիաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում ենք օգնել հետևյալ հարցում։ Աշխատողը 2021 թվականի մարտի 2-ից գտնվել է մայրության և ծննդաբերության արձակուրդում /140օր/։ 2021թվականի հուլիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։ 2022թվականի մարտի 17-ից նորից գտնվելու է մայրության և ծննդաբերության արձակուրդում։ Խնդրում եմ` հաշվարկել վերջինիս մայրության նպաստի չափը /կեղտոտ աշխատավարձը 180 000 դրամ/։

Արմինե.

Բարև ձեզ: Մանկապարտեզի գյուղաբնակ աշխատակցին ուղարկել ենք խնամքի արձակուրդ` 24.11.2021-ից (ավարտը երեխայի 2տ. լրանալու ամսաթիվը): Քիչ առաջ ասաց, որ նպաստ ստացել է 26 500դրամ, ինչու՞ կրկնակի չէ: Նշեմ, որ դիմում սոցապում գրել է մինչև արձակուրդ գնալը, հնարավո՞ր է նախքան արձակուրդ գնալը դիմում գրելու պատճառով է 26 500դր. ստացել, թե՞ ինչ-որ սխալ ենք արել հայտում։

Սոնա.

2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:

1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:

Արա.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Արման.

Բարև Ձեզ,
Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։

Գայանե.

Ընկերներ ողջույն: Կխնդրեմ օգնել. մայրության նպաստը վճարել է գործատուն, պետությունը պետք է ետ վերադարձնի: Մայրության նպաստը կազմել է ընդհանուր` եկամտային հարկը նեռարյալ, 1 347 384 և այդ ամսվա եկամտային հարկը` 201 701դր., միասին եկամտային հարկը կազմել է 498 125դր., պետությունը վճարել է այն, գործատուն վճարել է 1 050 960դր: Ինչքա՞ն պետք է լինի պետության վճարվելիք գումարը, իմ հաշվարկով 849 261դրամ։ Շնորհակալություն:

Ռոման.

Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:

Գայանե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։

Արման.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ ճշգրտել սեպտեմբեր ասմվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, եթե այդ ամսվա առաջացած ԱԱՀ-ի դեբետային մասն արդեն պարզեցված ընթացակարգով մուտքագրվել է միասնական հաշվին։ (Հոդված 53 մաս 11, Հոդված 54 մաս 5, եթե ճիշտ եմ հասկանում` այս հոդվածները թույլ չեն տալիս ճշգրտում իրականացնել)։ Ցանկանում եմ ճշգրտում կատարել միայն 18-րդ կետի [Ա] վանդակում, որովհետև գործնկերը չեղարկել և նորից հաշիվ հավերագիր է դուրս գրել, փոխելով գումարի չափը։ Շնորհակալ եմ:

Ռուզաննա.

Իմ նպատակն է` ունենալ փաստաթուղթ, որով կիրականացնեմ ազատ առևտուր։ Այսինքն` ֆիքսվպած չէ, թե որտեղ և ինչ կվաճառեմ։ Օրվա փողոցային առևտրի համար ուզում եմ գրանցվել եւ հետագայի համար ունենալ ստաժ։ Նախկինում կար պարզեցված հարկ։ Հիմա դա կա՞, և ի՞նչ վճարների մասին է խոսքը:

Մհեր.

Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:

Նելլի.

Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:

Արա.

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Անի.

Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: