28/10/2026

Աննա.

Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Արմեն.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 3-րդ երկրում գործող կազմակերպության պատվերով ԵԱՏՄ-ում գործող կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր է կնքում և ծառայության մատուցման գումար վերցնում։ Որտե՞ղ է համարվում ծառայության մատուցման վայրը։

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Նարեկ․

Բարև ձեզ։ ԵԱՏՄ-ից էլեկտրոնային ծխախոտի (сигарет) ներկրման դեպքում և՛ որպես ֆիզ. անձ, և՛ իրավ. անձ՝ ի՞նչ մաքսային կարգ է գործում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Հայկուհի.

Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։

Նանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։

Նունե.

Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է “սխալներով”: Ինչ խնդիր կարող է առաջանալ:

Նանո.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:

Գայանե.

Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։

Սյուզի.

Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. “Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ”: Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։

Հայկ.

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ` ֆիզ անձի կողմից ՌԴ-ից անձնական օգտագործման ապրանք է ներմուծվել, գինը 26 100 ռուբլի, քաշը՝ 125 կգ: Հարկայինում ձեռք է բերել ՀՎՀՀ: Որո՞նք են հետագա քայլերը: Ի՞նչ հարկեր կառաջանան: Շնորհակալություն:

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Մանե․

Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։