29/10/2026

Սերոժ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արտահաստիքային աշխատանքը դա ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքն է, թե՞ դա ևս աշխատանքային պայմանագրով (աշխատանքային օրենսգրքով) կարգավորվող իրավահարաբերություն է։ Եվ եթե աշխատանքային օրենսգրքով է նախատեսված, ապա ո՞ր հոդվածով։ Շնորհակալ եմ։

Անի․

Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի:
1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու:
2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։
Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։

Քրիստինե.

Բարև բոլորին։ Մի հարց է առաջացել ինձ մոտ. բանկում վճարվել է աշխատողի համար դրոշմանիշային վճար, բանկի աշխատողը փոխանցել է հետևյալ հաշվեհամարին՝ 900005000170 և պնդում է, որ սա նույնպես դրոշմանիշային վճարի հաշվեհամար է: Ես գիտեմ միայն այս հաշվեհամարը՝ 900005001186, ո՞րն է ճիշտ հաշվեհամարը։ Ես պետ. եկամուտների կայքում նայեցի հաշվեհամարների համառոտ ցանկում այդ հաշվեհամարը վերաբերվում է սոցիալական վճար` վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում` հարկային գործակալի միջոցով։
Նախապես շնորհակալություն։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:

Հրանուշ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Ռազ.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։

Յուրա.

Բարև ձեզ: Աշխատողը ուզում է տարկետում վերցնել մի տարի ժամկետով, ինչպե՞ս պետք է դա կազմակերպել, ի՞նչ հրամանով: Շնորհակալություն:

Մարիաննա.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Սեպտեմբեր ամիսը ունեցել է 21 աշխատանքային օր, ըստ իս հնգօրյայի դեպքում աշխատանքային ժամերը 168 են, եթե հանենք 1 ժամը, որպես ոչ աշխատանքային կամ տոն օրին նախորդող՝ կլինի 167 ժամ, իսկ 6օրյան՝ 162ժ., կայքերում հաշվիչը տալիս է 160 աշխ. ժամ 5 օրյայի համար, 155՝ վեցօրյայի։ Ո՞վ կարող է բացատրել՝ ո՞նց է կատարվել հաշվարկը։ Շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին:

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր):
Շնորհակալություն:

Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է նշել՝ կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են (օրինակ` խինկալի, կիևսկի, աջարական, սլայոնիի սառեցված խմոր)։ Խնդրում եմ նաև նշեք օրենքի հղումը։

Աննա.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես հաշվարկեմ, որպեսզի հասկանամ թե ինչքա՞ն գումար եմ ստանալու հոկտեմբեր ամսվա համար, աշխատանքի եմ ընդունվել 09.08.2021թ. և 04.10.2021-19.10.2021թթ. ներկայացնելու եմ անաշխ. թերթիկ։ Նշեմ, որ սա առաջին գրանցված աշխատանքն է:

Նարինե.

Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:

Մարի.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։