27/10/2026

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:

Ալլա.

Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:

Լաուրա.

Բարև Ձեզ։ Աշխատակիցը աշխատում է հնգօրյա աշխատանքային շաբաթով, օրական 8 ժամ տևողությամբ, սակայն պարբերաբար ուշացումներով է ներկայանում աշխատանքի։ Կարո՞ղ եմ տաբելում 8 ժամի փոխարեն նշել այնքան ժամ, որքան նա աշխատել է՝ օրինակ՝ 2 ժամ ուշացել է, նշեմ 6 ժամ:

Մարիամ.

Բարև Ձեզ:

Եթե ԱՁ-ն կատարում է միայն մեկ գործարք, և կասեցվում է իր գործունեության երկրորդ ամսում, ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվանը, թե՞ միայն գործունեության ամիսների հաշվով։

Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 – 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:

Բարև ձեզ:

Եթե Չինաստանից ներմուծվում են ականջակալներ 100-120 հատ, որի արժեքը չի գերազանցում 200$, սակայն անցնում է անձնական օգտագործման սահմանաչափը, որը եթե չեմ սխալվում՝ 4 հատ է, մաքսազերծման կարիք լինելու՞ է, թե՞ ոչ:

Մարինե.

Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ուղարկեք ծանուցման ձև /աշխատանքի էական պայմանների փոփոխման պատճառով պետք է ծանուցեմ աշխատողին պաշտոնի և աշխատավարձի փոփոխության մասին/: Կանխավ շնորհակալություն:

Տիգրան.

Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:

Էլինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը։ Ամիսների դեպքում, եթե աշխատած ամիսների քանակ * 20օր /12 ամիս է, բա 5 աշխատանքային 7 օրացուցային օրվա համար ինչպե՞ս հաշվել արձակուրդի օրերի թիվը։ Այսպե՞ս՝ 7*20/365: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը օրենքի հղումով, շնորհակալ եմ։

Արփի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:

Մարիամ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Շողիկ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Լևոն.

ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:

Անի.

1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։