Բանկային հաշիվ ԱՁ համար

Դիանա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Բանկային հաշիվ ԱՁ համար

Կոսմետիկ օճառի վաճառք

Արգենտինա․

Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։

Կարդալ ավելին Կոսմետիկ օճառի վաճառք

Դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են

Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Կարդալ ավելին Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Հայաստան, ք. Երևան
Էլ. փոստ` recruitment շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ
– Կատարել աշխատավարձի հաշվարկ
– Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
– Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր
– Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները
– Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը:
Պահանջներ՝
– Առնվազն 1 տարվա հաշվապահական փորձ, համանման ոլորտի փորձը ցանկալի է
– Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն
– MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն
– Ուշադրություն, կենտրոնացում
– Պատասխանատվության բարձր զգացում
– Սթրեսակայունություն
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն
– Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է:
Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին:

Կարդալ ավելին #գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Արթուր.

Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:

Կարդալ ավելին Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Լրացուցիչ պայմանագիր

Անի․

Եթե աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, արդյո՞ք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։

Կարդալ ավելին Լրացուցիչ պայմանագիր

Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Լուծարման գործընթաց

Աննա․

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը լուծարվում է: Կարո՞ղ եք ասել հերթական քայլերը։

Կարդալ ավելին Լուծարման գործընթաց

Նյութական պատասխանատվություն

Անի․

Հարգելի հաշվապահներ, կարելի՞ է քաղիրավական պայմանագրով աշխատակցի հետ նյութական պատասխանատվության պայմանագիր կնքել։ Արգելք կա՞։

Կարդալ ավելին Նյութական պատասխանատվություն

Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով: 232 հաշվետվության մեջ 6.4 տողում (հաշվետու եռ. հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար) լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի գումա՞րը, թ՞ե նաև գործունեության հետ կապված աղբի, գովազդի, գազի, հանրային սննդի թույլտվության և այլն ծախսերը: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքելու համար:

Կարդալ ավելին Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով

Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք հաշվել կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկը, եթե ընդունվել է 01.02.21թ., ազատվել է 28.06.21թ.:

Կարդալ ավելին Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։
ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։
1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
2. Գրանցման քայլերի հաջորդականությունը:
Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն

Գրիգոր․

Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են
վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:

Կարդալ ավելին Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն

ՍՊԸ մասնակիցների հիերարխիա

Տիգրան.

Բարև ձեզ: Ինձ կներկակացնե՞ք ՍՊ ընկերության մասնակիցների հիերարխիան ըստ ՀՀ կանոնադրության:

Կարդալ ավելին ՍՊԸ մասնակիցների հիերարխիա

Լիազորի գրանցում

Միքայել․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։

Կարդալ ավելին Լիազորի գրանցում

Շահութահարկի կանխավճարներ

Ռուբ․

1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։

2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարներ

Քոլեջ-ինսիտուտ բացելու համար

Վահան․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ուսումնական հաստատություն (քոլեջ-ինսիտուտ միաժամանակ), ի՞նչ փաստաթղթեր են պետք, որ կարողանամ ծրագիրը կազմել և ներկայացնել կարավարությանը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Քոլեջ-ինսիտուտ բացելու համար

ՀԿ բացելու համար

Արուս.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։

Կարդալ ավելին ՀԿ բացելու համար

ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Արթուր.

Բարև Ձեզ: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված գործարքներ են հետևյալ ԱՏԳԱԱ կոդերով ապրանքների ներմուծումը՝ 840991008, 840991009, 8421230000, 7412200000:

Կարդալ ավելին ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Լիազոր անձ գրանցելու համար

Նարե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ-ն գրանցելուց հետո որպես լիազոր անձ ինչպե՞ս գրանցվել էլ. կոդեր ստանալու համար, և ՀԴՄ-ի գրանցման համար ի՞նչ քայլեր պետք է կատարել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Լիազոր անձ գրանցելու համար

Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վիկա.

Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Ֆրենչայզի պայմանագիր

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։

Կարդալ ավելին Ֆրենչայզի պայմանագիր

ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

Կարեն․

Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՀԿ անդամ դառնալու դիմումի ձևը և կամավորական աշխատանքի համար պայմանագրի ձևը, եթե կամավորությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։

Կարդալ ավելին ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

ԵՏՄ-ից ներմուծում է կատարվել

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
ԵՏՄ-ից ներմուծում է եղել, բայց ֆիզ․ անձից, գործարքի տվյալները լրացնելիս, նշում եմ, որ ֆիզ․ անձ է, և նույնականացման կոդի դաշտը բաց եմ թողնում, բայց հայտարարության մեջ այդ դաշտը բաց թողնել չի լինում, պարտադիր լրացման դաշտ է, ի՞նչ պետք է անեմ։

Կարդալ ավելին ԵՏՄ-ից ներմուծում է կատարվել

Փաբ բացելու համար

Հռիփսիմե․

Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։

Կարդալ ավելին Փաբ բացելու համար

Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում

Արագ սննդի կետ աշխատացնելու հետ կապված

Աննա.

Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Կարդալ ավելին Արագ սննդի կետ աշխատացնելու հետ կապված